ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 123-Ն
«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «19. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 15 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 09 ԲԱԺՆԻ 06 ԽՄԲԻ 01 ԴԱՍԻ «19. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ
|
Բաժինը, խումբը, դասը, ծրագիրը |
Անվանումը |
Ընդամենը՝ տարեկան գումարը |
Քանակը |
Միավորի միջին գինը (դրամ) |
|
09.06.01.19 |
1. Տպագրական և առաքման ծառայություններ, այդ թվում՝ |
89000.0 |
||
|
1.1. Ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերում |
73500.0 |
50400 հատ |
1458.333 | |
|
1.2. Էլեկտրոնային նյութերի ձեռքբերում |
9500.0 |
3000 հատ |
3166.667 | |
|
1.3. Ուսումնական նյութերի ստեղծում |
6000.0 |
6 հատ |
1000000 | |
|
2. Փոստային ծառայություններ՝ ծանրոցների հետ կապված |
5000.0 |
1250 կգ |
4000 | |
|
3. Տարածքների վարձակալության ծառայություն |
1000.0 |
1 հատ |
1000000 | |
|
4. Բեռների փոխադրման ծառայություն |
1000.0 |
50 ուղերթ |
20000 | |
|
5. Ծրագրերի սպասարկում և համակարգում (աշխատավարձ) |
4000.0 |
2 հաստիք |
2000000 | |
|
6. Ընդամենը |
100000.0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |