ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի` «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությանը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման մասով առկա իրավիճակի մասին» զեկույցը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին`
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ շարունակել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միանալու փաստը).
անցկացնել սույն Կարգադրության 1-ին կետին համապատասխան իրականացվող` արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքների մոնիթորինգ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության վրա արգելքների, առգրավումների ու սահմանափակումների ազդեցության գնահատում.
յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքների արդյունքների մասին։
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
