«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013060
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2012 թ. |
թիվ 375-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը և 61-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Կանոնակարգի Հավելված 18-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 375-Ն որոշմամբ |
Հավելված 18 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/01-ի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ Ա Ն Տ Ի Տ Ղ Ո Ս Ա Թ Ե Ր Թ
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ------------------------------------------------- (ընկերության իրավասու մարմնի անվանումը)
--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ
Փոփոխված է ------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) -------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) որոշմամբ |