ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1605-Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՄՐԱԳՐՎԱԾ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 656-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների` ԱՏԳ ԱԱ 852329 (բացառությամբ` 8523 29 150), 852349, 852380 (բացառությամբ` 852380100) ծածկագրերին դասվող, ընդհանուր քանակը, որոնց վրա, համաձայն «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հսկիչ նշանի (դրոշմապիտակի) առկայությունը պարտադիր չէ, չի կարող գերազանցել 10-ը:
(1-ին կետը փոփ. 25.04.13 N 435-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեսաձայնային մագնիսական կրիչների առավելագույն թույլատրելի քանակը սահմանելու մասին» N 656-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 21 Երևան |
|