ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2013 թվականի N 541-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում՝ 2013 թվականի մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մայիսի 30-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 541-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/ արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1. |
7309 |
Բաք |
կգ |
30000 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
24018454 |
2. |
8428 |
Հոսքագծի փոխարկիչ, ժապավենային փոխադրիչ |
հատ |
5 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
16625964 |
3. |
8413 |
Պոմպ |
հատ |
16 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
25789936 |
4. |
8543 |
Էլեկտրալիզոր |
հատ |
4 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
35525006 |
5. |
8537 |
Ղեկավարման վահանակ |
հատ |
4 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
30388569 |
6. |
8514 |
Վառարան |
հատ |
1 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
3974706 |
7. |
8479 |
Տիտանից խառնիչ |
հատ |
1 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
497006 |
8. |
8501 |
Կոմպրեսորային գեներատոր |
հատ |
2 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
790306 |
9. |
9031 |
Մթնոլորտում թթվածնի կոնցենտրացիան որոշող տվիչ |
հատ |
4 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
1354352 |
10. |
9030 |
Լուծույթում երկաթի իոնները որոշող տվիչ |
հատ |
2 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
354546 |
11. |
8474 |
Այտային ջարդիչ, աղաց, տատանողական սնուցիչ` իր համալրող սարքերով |
հատ |
10 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
64780272 |
12. |
8419 |
Չորացնող պահարան |
հատ |
1 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
285506 |
13. |
8421 |
Ֆիլտր |
հատ |
4 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
28292326 |
14. |
9027 |
Ատոմաաբիսորբցիոն անալիտիկ սարք |
հատ |
1 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
9379806 |
15. |
7308 |
Մետաղական կոնստրուկցիաներ՝ սև մետաղից` համալրող մասերով |
կգ |
65000 |
-/- |
85960000 |
16. |
8429 |
Ամբարձիչ |
հատ |
2 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
14878200 |
17. |
8429 |
Թրթուրավոր բուլդոզեր |
հատ |
1 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
45210000 |
18. |
8429 |
Թրթուրավոր էքսկավատոր |
հատ |
1 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
41511000 |
19. |
8423 |
Էլեկտրոնային ավտոմոբիլային կշեռք |
հատ |
1 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
5612205 |
20. |
8423 |
Էլեկտրոնային արտադրական կշեռքներ |
հատ |
3 |
ՉԺՀ/ ՉԺՀ |
2073495 |
Ընդամենը |
437301655 |
(հավելվածը լրաց., փոփ. 15.08.13 N 864-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |