ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 666-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 666-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
քանակը |
գումարը | |||||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
- | |||||
Բաժին N 09 |
Խումբ N 06 |
Դաս N 01 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
- | ||
2. Կրթական օբյեկտների շինարարություն |
- | |||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
- | |||||
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն |
ԲԸ |
դրամ |
1 |
(154,089.1) | ||
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
(910.9) | ||
ՀՀ Արագածոտնի մարզի |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
155,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |