«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1687-Ա
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 9-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 13 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Հարությունյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Մալխասյան | - | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Ֆ. Բերիկյան | - | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Հ. Հունանյան | - | ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Մ. Խաչատրյան | - | ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Գրիգորյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ (քարտուղար) |
(Կազմը փոփ. 17.03.05 N 305-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2014, N 1068-Ա | 07.10.2014, N 1687-Ա | |
23.01.2014, N 49-Ա | 30.01.2014, N 1687-Ա | |
31.03.2011, N 316-Ա | 06.04.2011, N 1687-Ա | |
19.08.2010, N 1171-Ա | 16.09.2010, N 1687-Ա | |
17.03.2005, N 305-Ա | 30.03.2005, N 1687-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|