ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2006 թվականի N 1067-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«62. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ 282 4 1».
բ) 64-րդ կետում «138» թիվը փոխարինել «133» թվով և հանել «Արարատի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն 5» տողը.
գ) 67-րդ կետում «176» թիվը փոխարինել «151» թվով և հանել «Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն 25» տողը.
դ) 69-րդ կետում «194» թիվը փոխարինել «166» թվով և հանել «Գյումրի-1 սոցիալական ծառայության տարածքային գործակալություն 14, «Գյումրի-2 սոցիալական ծառայության տարածքային գործակալություն 14» տողերը.
ե) 63-72-րդ կետերում «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունների» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|