«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 օգոստոսի 2006 թ. |
թիվ 521-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1.1. կանոնակարգի 2-րդ կետը լրացնել նոր «ժա» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ վարկային միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:».
1.2. կանոնակարգի 3-րդ կետը լրացնել նոր «ժա» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ խնայողական միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:».
1.3. կանոնակարգի 4-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
ա) 4-րդ կետի «ի» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,»,
բ) 4-րդ կետը լրացնել նոր «ժբ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժբ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ լիզինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:».
1.4. կանոնակարգի 5-րդ կետը լրացնել նոր «ժգ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժգ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ ֆակտորինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:».
1.5. կանոնակարգի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:».
1.6. կանոնակարգը 7-րդ կետից հետո լրացնել 71 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«71. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել բացառապես իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վարկային կազմակերպության մասնակիցների միջև՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում:
Վարկային կազմակերպության պարտատոմսերը չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռքբերման, օտարման կամ օտարման հնարավորության հետ կապված մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքների հետևանքով անցնել ֆիզիկական անձանց, բացառությամբ սույն կետի առաջին պարբերությամբ նշված անձանց:
Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կետին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|