«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հունիսի 2011 թ. |
թիվ 171-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 20.12.11 թիվ 372-Ն)
Հաշվի առնելով, որ
Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության դեպքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումի հիման վրա,
նպատակ ունենալով
մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների միասնական ձևերի և դրանց ներկայացման կարգի սահմանման միջոցով ապահովել դրանց ներկայացման ընթացակարգի պարզություն, ինչպես նաև դիմումների լրացման ուղեցույցների միջոցով խուսափել դիմումներում երկիմաստ բովանդակություններից,
և հիմք ընդունելով
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը` համաձայն Հավելվածի (այսուհետ` կցվում է):
(1-ին կետը խմբ. 20.12.11 թիվ 372-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. հունիսի 24 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 10/07
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը ԵՎ դրանց ներկայացման կարգը
(Վերնագիրը խմբ. 20.12.11 թիվ 372-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին պարտադիր սկզբունքով մասնակցող, ինչպես նաև կամավոր միանալու իրավունք ունեցող անձանց կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության (հետագա կուտակային վճարները նոր կենսաթոշակային ֆոնդին ուղղելու), օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախկինում ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու՝ ինտերնետային կայքի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների (թղթային և էլեկտրոնային) ձևերը և դրանց ներկայացման կարգը:
(1-ին կետը լրաց., փոփ. 20.12.11 թիվ 372-Ն)
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունները:
3. Սույն կանոնակարգի իմաստով դիմումատու է համարվում մասնակիցը, պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կամ կամավոր միանալու մտադրություն ունեցող ֆիզիկական անձը կամ նրանց լիազորված անձը, որոնք ներկայացնում են սույն կանոնակարգով նախատեսված որևէ դիմում:
(3-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 372-Ն)
4. Դիմումի ձևերը բաղկացած են դիմերեսից (լրացվող մաս)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 3-ի, դարձերեսից (լրացման ուղեցույց)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի և Հավելված 4-ի: Դիմերեսի տեղեկատվությունը լրացվում է դարձերեսի ուղեցույցի օգնությամբ: Ընդ որում, սույն կարգի Հավելված 1-ի 22-րդ և սույն կարգի Հավելված 3-ի 19-րդ և 20-րդ կետերում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից ամենօրյա պարբերականությամբ ընդգրկվում են տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված բոլոր գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի անվանումները և դրանց կառավարիչների լրիվ ֆիրմային անվանումները` այբբենական կարգով:
(4-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 372-Ն)
5. Մասնակիցների ռեեստրը վարողին սույն կանոնակարգով նախատեսված որևէ դիմում լիազորված անձի կողմից հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու դեպքում լիազորված անձը հաշվի օպերատորին դիմումի հետ ներկայացնում է նաև դիմումը ներկայացնելու համար լիազորված լինելու փաստը հավաստող պատշաճ ձևով կազմված լիազորագիր:
(5-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 372-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումն առանց հաշվի օպերատորի միջնորդության ներկայացնելու համար մասնակիցն էլեկտրոնային դիմումը լրացնում և ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Ընդ որում, էլեկտրոնային դիմումի ձևը սույն կետով նախատեսված միջոցով լրացնելու և ներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգը պետք է հնարավորություն ընձեռի էլեկտրոնային դիմումը վերարտադրել թղթային տեսքով սույն կանոնակարգով նախատեսված բովանդակությանը համապատասխան՝ հաշվի առնելով էլեկտրոնային դիմումի առանձնահատկությունները:
7. Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումը հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու համար դիմումատուն լրացնում է թղթային դիմումը: Հաշվի օպերատորը նույնականացնում է դիմումատուին նրա անձը հաստատող փաստաթղթի միջոցով, հավաստիանում, որ վերջինս իրավասու է դիմումը ներկայացնել, որից հետո դիմումատուից ստացված թղթային դիմումում լրացված տվյալների հիման վրա լրացնում է էլեկտրոնային դիմումը:
8. Սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն լրացված էլեկտրոնային դիմումը տպվում է երկու օրինակից, տրամադրվում դիմումատուին: Եթե դիմումատուն համաձայն է լրացված էլեկտրոնային դիմումների հետ, ապա ստորագրում է դրանք:
9. Սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն տպված դիմումները դիմումատուի կողմից ստորագրվելուց հետո հաշվի օպերատորը մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգ է մուտքագրում սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն լրացված էլեկտրոնային դիմումը:
10. Սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն դիմումատուի կողմից ստորագրված դիմումներից մեկ օրինակը տրամադրվում է դիմումատուին, իսկ մյուսը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենի, իսկ լիազորված անձի կողմից դիմումը ներկայացնելու դեպքում նաև լիազորված լինելու փաստը հավաստող պատշաճ ձևով կազմված լիազորագրի պատճենի հետ ենթակա են արխիվացման հաշվի օպերատորի կողմից:
11. Մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգը մերժում է սույն կանոնակարգով նախատեսված որևէ դիմումի ընդունումը, եթե դիմումը լրացվել է թերի կամ սխալ կամ հակասում է Օրենքին կամ այլ իրավական ակտերի:
(11-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 372-Ն)
(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.12.11 թիվ 372-Ն)
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ | ||||||||||||||||||||||||
Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||||||||
1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար |
2. անուն |
3. ազգանուն | ||||||||||||||||||||||
4. ծննդյան ամսաթիվ |
5. սեռ |
6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար | |||||||||||||||||||||
8.քաղաքացիություն |
9. կենսական շահերի կենտրոն |
10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար |
11. ՀՎՀՀ | |||||||||||||||||||||
Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ | ||||||||||||||||||||||||
12. ստացման եղանակ |
13. լեզու | |||||||||||||||||||||||
12.1. փոստով |
12.2. էլեկտրոնային փոստով |
13.1. հայերեն |
13.2. ռուսերեն |
13.3. անգլերեն | ||||||||||||||||||||
Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||||||||||||||||||
14. փոստային ինդեքս |
15. երկիր |
16.վարչատարածքային միավոր |
17. համայնք (վարչական շրջան) |
18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան | ||||||||||||||||||||
19. հեռախոսի համար |
20. բջջային հեռախոսի համար |
21. էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||
Դ. ԸՆՏՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ | ||||||||||||||||||||||||
22. ընտրված կենսաթոշակային ֆոնդ | ||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում | ||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | ||||||||||||||||||||||||

23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր | ||||||||||||||||||||||||
ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՈՒՂԱՐԿՎԻ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՀԱՍՑԵՈՎ, ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՍ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ: ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԵՏ: | ||||||||||||||||||||||||
24. ամսաթիվ |
25. մասնակցի |
26. լիազորված անձի անուն, ազգանուն |
27. լիազորված անձի ստորագրություն | |||||||||||||||||||||
Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
(Հավելվածը խմբ. 20.12.11 թիվ 372-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի |
Դիմումի լրացման ուղեցույց
«1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ սոցիալական ապահովության քարտի բացակայության դեպքում լրացվում է սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելուց 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),
«2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,
«5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,
«6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,
«7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,
«8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,
«9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),
«10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը,
«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,
«12. ստացման եղանակ» դաշտում Օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը): Ընդ որում, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները՝ սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,
«13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,
«14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,
«15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,
«16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,
«17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,
«18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,
«19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,
«22. ընտրված կենսաթոշակային ֆոնդ» դաշտում որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին պարտադիր ընտրության հավաստման համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),
«23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,
«24. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,
«25. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,
«26. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,
«27. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:
(Հավելվածը խմբ. 20.12.11 թիվ 372-Ն)
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ | |||||||||||||||||||||||||||||
Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||||||||||||||||||||
1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար |
2. անուն |
3. ազգանուն | |||||||||||||||||||||||||||
4. ծննդյան ամսաթիվ |
5. սեռ |
6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար | ||||||||||||||||||||||||||
8.քաղաքացիություն |
9. կենսական շահերի կենտրոն |
10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար |
11. ՀՎՀՀ | ||||||||||||||||||||||||||
Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ | |||||||||||||||||||||||||||||
12. ստացման եղանակ |
13. լեզու | ||||||||||||||||||||||||||||
12.1. փոստով |
12.2. էլեկտրոնային փոստով |
13.1. հայերեն |
13.2. ռուսերեն |
13.3. անգլերեն | |||||||||||||||||||||||||
Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||||||||||||||
14. փոստային ինդեքս |
15. երկիր |
16.վարչատարածքային միավոր |
17. համայնք (վարչական շրջան) |
18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան | |||||||||||||||||||||||||
19. հեռախոսի համար |
20. բջջային հեռախոսի համար |
21. էլեկտրոնային փոստի հասցե | |||||||||||||||||||||||||||
Դ. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||||||||||||||||||||
22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում |
23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում | ||||||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում Ա | |||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 1 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 2 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 3 |
|||||||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում Բ | |||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 4 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 5 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 6 |
|||||||||||||||||||||||||||||
24. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում |
25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում | ||||||||||||||||||||||||||||
26. փոխանակվող փայերի քանակը | |||||||||||||||||||||||||||||
26.1. բոլոր փայերը |
26.2. փայերի քանակը (թվերով), որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում | ||||||||||||||||||||||||||||
ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԵՏ: ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ: | |||||||||||||||||||||||||||||
27. ամսաթիվ |
28. մասնակցի ստորագրություն |
29. լիազորված անձիանուն, ազգանուն |
30. լիազորված անձի ստորագրություն | ||||||||||||||||||||||||||
Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
(Հավելվածը լրաց. 20.12.11 թիվ 372-Ն)
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի |
Դիմումի լրացման ուղեցույց
«1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ սոցիալական ապահովության քարտի բացակայության դեպքում լրացվում է սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելուց 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),
«2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,
«5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,
«6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,
«7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,
«8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,
«9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),
«10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը,
«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,
«12. ստացման եղանակ» դաշտում Օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը): Ընդ որում, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները՝ սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,
«13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» վանդակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,
«14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,
«15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,
«16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,
«17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,
«18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,
«19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,
«22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),
«23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),
«24. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում » վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից մարման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,
«25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 23-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից ձեռք բերման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,
«26. փոխանակվող փայերի քանակը» դաշտում պարտադիր նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, «26.1. բոլոր փայերը» վանդակում ձախից կատարվում է V-աձև նշում, եթե մասնակիցը ցանկանում է փոխանակել իրեն պատկանող բոլոր ֆոնդի փայերը փոխանակման արդյունքում կամ «26.1. փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» վանդակում նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը (թվերով), որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում,
«27. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,
«28. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,
«29. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,
«30. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:
(Հավելվածը լրաց. 20.12.11 թիվ 372-Ն)