«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012455
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 298-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերացնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ անհարկի տեղեկությունների ներկայացումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/03) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 4/03-ի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերից հանել «(վարկային կազմակերպության)» բառերը:
2) Կանոնակարգ 4/03-ի 4-րդ կետի աղյուսակի 19-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
3) Կանոնակարգ 4/03-ի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
4) Կանոնակարգ 4/03-ի 11-րդ կետում «Վարկային կազմակերպությունները և բանկերը» բառերը փոխարինել «Բանկերը» բառով:
5) Կանոնակարգ 4/03-ի 14-րդ կետից հանել «ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող վարկային կազմակերպությունների համար` NV,» բառերը:
6) Կանոնակարգ 4/03-ի 17-րդ կետից հանել «(բացառությամբ Թիվ 6 հաշվետվության 3-րդ աղյուսակի, որում լրացվում են տվյալ պահին առկա տվյալները:)» բառերը:
7) Կանոնակարգ 4/03-ի 20-րդ կետից հանել «, բացառությամբ թիվ 19 հաշվետվության, որը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը (ներառյալ)» բառերը:
8) Կանոնակարգ 4/03-ի 28-րդ կետում «, բավարարեն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետով սահմանված պահանջներին» բառերը փոխարինել «՝ համաձայն «Ֆինանսական հաշվետվողականության հիմունքների» (‘The Conceptual Framework for Financial Reporting’ (Դ քընսեփչյուըլ ֆրեյմվորք ֆոր ֆայնենշլ րիփորթինգ)) պահանջների» բառերով:
9) Կանոնակարգ 4/03-ի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Թիվ 1 հաշվետվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանին» և «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգին» համապատասխան:»:
10) Կանոնակարգ 4/03-ը լրացնել 34.1-րդ, 34.2-րդ և 34.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«34.1. Թիվ 1 հաշվետվական ձևում «I խմբի արտարժույթ» և «II խմբի արտարժույթ» սյունակներում արտարժույթի խմբավորումն իրականացվում է համաձայն Կանոնակարգ 4/02-ի: «I խմբի արտարժույթ», «II խմբի արտարժույթ» սյունակներում լրացվում են ընկերության` արտարժույթով ակտիվների և պարտավորությունների մնացորդները, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և պարտավորությունների մնացորդները: Յուրաքանչյուր արժութային սյունակում ներկայացվող թվերը դասակարգվում են ըստ ռեզիդենտության: Արտարժութային հոդվածները լրացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվարկված հաշվետու օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Հաշվետվությունները պարունակում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե ընկերությունն աշխատել է նաև շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ առկա տվյալները: Ներդրումային ընկերության կողմից ինքնուրույն բացված հաշիվները Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ:
34.2. Թիվ 1 հաշվետվության հոդվածներին կից ներկայացված «NV» հապավումով տողում ներկայացվում են տվյալ տողի հիմնական հոդվածում ընդգրկված տվյալ ակտիվի կամ պարտավորության մայր գումարը, իսկ «NI» հապավումով տողում` անվանական տոկոսադրույքով հաշվեգրված և դեռ չվճարված տոկոսագումարը:
34.3. Թիվ 1 հաշվետվությունը լրացվում է հազար դրամներով:»:
11) Կանոնակարգ 4/03-ի 49.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
12) Կանոնակարգ 4/03-ի 52-րդ կետում.
ա. 1-ին ենթակետում ««այլ»» բառը փոխարինել ««ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»» բառերով,
բ. 1.1-րդ ենթակետում ««այլ»» բառը փոխարինել ««ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» բառերով,
գ. 1.1-րդ ենթակետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների դեպքում ձեռք բերված պարտատոմսերի մասին տեղեկությունները լրացնելիս սույն սյունակում լրացվում է այն անձի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որն անմիջականորեն Կենտրոնական բանկից ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կառավարության (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերը:» բառերով,
դ. 4-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Տարբերակիչ ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,
ե. 10-րդ ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(ներառյալ` այն դեպքերում, երբ հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձը տվյալ պարտատոմսերը ձեռք է բերել այլ անձի միջոցով): Այն դեպքում, երբ գործարքի մյուս կողմը հայտնի չէ, մասնավորապես՝ կազմակերպված շուկաներում (բորսաներում, այլընտրանքային առևտրային համակարգերում և այլ նմանատիպ շուկաներում) կնքված գործարքների դեպքում, սույն սյունակում լրացվում է «կազմակերպված շուկա» (բացառությամբ այս շուկաներում կնքված հասցեական գործարքների):»,
զ. 11-րդ ենթակետը «համարը» բառից հետո լրացնել «, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար» բառերով,
է. լրացնել 15-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«15) «Միջնորդը» սյունակը լրացման է ենթակա միայն օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով օտարերկրյա կազմակերպված շուկայում կամ օտարերկրյա անձի հետ գործարքներ կնքելու դեպքում, որտեղ լրացվում է միջնորդ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը:»:
13) Կանոնակարգ 4/03-ի 56-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «՝ հատով» բառը:
14) Կանոնակարգ 4/03-ի 64-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «՝ հատով» բառը:
15) Կանոնակարգ 4/03-ի 75-րդ կետի 1-ին ենթակետը, 77-րդ կետի 3-րդ ենթակետը, 79-րդ կետի 3-րդ ենթակետը և 128-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Տարբերակիչ ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»:
16) Կանոնակարգ 4/03-ի 76-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)՝ հազարներով, որով տեղաբաշխվել են տվյալ արժեթղթերը:»:
17) Կանոնակարգ 4/03-ի 77-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«7) «Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով տեղաբաշխվել են տվյալ արժեթղթերը:»:
18) Կանոնակարգ 4/03-ի 19-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
19) Թիվ 6 հաշվետվության բոլոր աղյուսակների սյունակների վերջում լրացնել նոր սյունակ՝ «Միջնորդը» վերնագրով:
20) Կանոնակարգ 4/03-ի հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
21) Կանոնակարգ 4/03-ի հավելված 20-ը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
2012 թ. նոյեմբերի 8 Երևան |
|
Հավելված 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 298-Ն որոշմամբ
Հավելված 9 «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 9
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը……………………………………………..
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը ………………………………………….
(հազար) |
N |
Տեղաբաշխողի կոդը |
Արժեթղթի դասը |
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը |
Թողարկողի հետ կնքված պայմանագրի ամսաթիվը |
Պայմանագրով նախատեսված տեղաբաշխման |
Հաշվետու ժամանակաշրջանում տեղաբաշխված արժեթղթերի | |||||
ենթակա արժեթղթերի քանակը |
ենթակա արժեթղթերի ընդհանուր գումարը (անվանական արժեքով) |
եղանակը (երաշխավորված (չերաշխավորված)) |
քանակը |
արժեթղթերի ծավալը` անվանական արժեքով |
ընդհանուր գումարը |
Արժույթի ISՕ կոդը | ||||||
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնի ղեկավար`………………………. | ||||||||
Կ.Տ. |
||||||||
Գլխավոր հաշվապահ՝ …………………………. |