Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 հոկտեմբերի 2015 թվականի N 44
28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների վրա, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցություն:
2.Համաշխարհային համագործակցության գնահատմամբ աշխարհի երկրների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է, մարդկությանը վտանգող գործոններից մեկը` միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտները:
3.Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր, որոնք ազդում են երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը մինչ այսօր բարձր չէ:
4.Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:
5.Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության աշխարհի բնակչության 230-300 մլն մարդ գոնե մեկ անգամ ապօրինի գործածել է թմրամիջոց /4.5-6.7 տոկոսը, 15-64 տարեկան/:
6.Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2015թ. ընթացքում ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:
7.Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը:
8.Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
9.Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել լրացուցիչ միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:
II.ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10.Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.
3) հասարակության համար վտանգավոր` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.
11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.
2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգման համակարգի ներդրումը.
4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացումը և ամրապնդումը:
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2016 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`
1) Կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին: Այս նպատակով անհրաժեշտ է` իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի 1961թ., 1971թ., և 1988թ. կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.
2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.
3) զարգացնել զիվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.
4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.
5) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում ԱՊՀ, ՀԱՊԿ և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.
6) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.
7) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:
IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.
2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.
3) այլ աղբյուրներ:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`
1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը,
2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը,
3) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը,
4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
հ/հ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունք |
Կատարող մարմինը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին | |||||
1 |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան |
Օրենսդրական դաշտի բարելավում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2 |
2015 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարին վերաբերող դիտակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ |
Հնարավորություն կտա ներկայացնել հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, իրականցվող միջոցառումները միջազգային հանդիպումներում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3 |
Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկումն արգելվող և հսկվող նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը դրանց չափերը սահմանող ցանկերում |
Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
II. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում | |||||
4 |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5 |
5.1 ՀՀ սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում |
ՀՀ մաքսային սահմաններով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
6 |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելը |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ) |
2016 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
7 |
Զինծառայողների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում |
Զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածաման կանխարգելում |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2016 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8 |
8.1 Զինվորականների շրջանում թմրամիջոցների հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի բացահայտման աշխատանքներում իրավապահ մարմինների համագործակցություն |
Զիված ուժեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս քաղաքացիների մոտ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածման փաստերի հայտնաբերում |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
III. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում | |||||
9 |
9.1 լրատվամիջոցների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի, տեսահոլովակների պարբերաբար պատրաստում և ցուցադրում |
Թմրամոլության և դրա հասցված վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԶԼՄ-ներ (համաձայնությամբ) |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
IY. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում | |||||
10 |
ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերին ներգրավում |
Համապատասխան աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, փորձի փոխանակում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
11 |
11.1 Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ-ում միջազգային փորձի ներդրման նպատակով խորհրդակցությունների, սեմինարների մասնակցության ապահովում |
Օտարկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, առաջավոր փորձի փոխանակում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
12 |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության ՔԿՀ, ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների նյութատեխնիկական վերազինման ապահովում |
Իրավասու ստորաբաժանումների առկա տեխնիկական միջոցների բարելավում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Y. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ | |||||
13 |
13.1 Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների կարիքների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում |
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ) |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
14 |
Սոցիալական ծառայությունների շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում |
Սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ) |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
15 |
Բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցության ապահովում |
Կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ) |
2016 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
YI. Անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի միջոցառումներ | |||||
16 |
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության ցուցաբերում` «Առողջ ապրելակերպ» ծրագրում, «Վնասակար սովորություններ» բաժնում բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման նյութերի ներառում |
Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ) |
2016 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
17 |
17.1 Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում |
Բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում, հանրությանը իրազեկում, բնակչության լայն խավերին սպորտի պարապմունքներում ներգրավում, բնակչության բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջության ամրապնդում, ֆիզիկական պատրաստականության և սպորտի դերի բարձրացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ)մարզական հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
18 |
Ըստ բնակության վայրերի պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում |
Համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն) |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ) |
2016 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
