040.0245.21.04.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
21 ապրիլի 1999 թվականի N 245
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Երևանի ներքաղաքային ուղևորատար երթուղային տրանսպորտի գործունեության կանոնակարգման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Երևանի տրոլեյբուսի N 1», «Երևանի տրոլեյբուսի N 2», «Տրամվայի», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 1», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 2», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 6», «Երուղևորատրանս» Երևանի ուղևորափոխադրումների», «Երևանի N 2983 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ու «Այգ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի տնօրինման իրավունքը 1999 թվականի ապրիլի 1-ից վերապահել Երևանի քաղաքապետին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության Երևանի Գրիբոյեդովի N 17 հասցեում գտնվող շենքերը և շինությունները հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի և շինությունների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները և հողամասի սահմանների սահմանված կարգով ճշտումն ու վերաձևակերպումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետում նշված ընկերություններում կատարել գույքագրում և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նախկինում գոյացած ֆինանսական վնասների սահմանված կարգով դուրսգրման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի ներքաղաքային ուղևորատար երթուղային տրանսպորտի ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 589 | 02.07.2001, N 245 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|