ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 122-Ա
«ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 22,889,840 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի վերականգնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02652056) «ՎԱՍԱՐՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02845953) 2022 թվականի հունվարի 25-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,889,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 122-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի վերականգնում»
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի ամբողջական ամրակայում և վերականգնում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Երկիր եւ մշակույթ համազգային կազմակերպութան» (10, քաղաք Հերոն, 75010, Փարիզ) Organisation Terre et Culture (10, Citռ Hռron, 75010 Paris): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղ (ՀՀ քաղ. Երևան, Զավարյան փող., 86 տ., ՀՎՀՀ՝ 02652056): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք՝ հոգևոր բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
22,889,840 դրամ: |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թ. մարտի 10–ից մինչև 2022 թ. սեպտեմբերի 10-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի ամրակայման և վերականգնման շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,889,840 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թ. մարտի 10–ից մինչև 2022 թ. սեպտեմբերի 10-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հենապատերի ամրակայման և վերականգնման շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,889,840 դրամ, որից՝ աշխատանքների արժեքը կազմում է 10,992,110 դրամ, շինանյութերի արժեքը կազմում է 11,897,730 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացվելու է ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգով սահմանված՝ լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
25.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|