ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2017 թվականի N 856-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով, որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ, մասնավորապես` տաք ջրամատակարարման առաջարկները քննարկելու և այդ ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող յուրաքանչյուր համայնքի համար մշակել և իրականացնել խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ.
2) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 31 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Աշոտ Մանուկյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական |
Հայկ Արզումանի Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական |
Կարեն Իսախանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման |
Տիգրան Խաչատրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների |
Աշոտ Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Հայկ Բադալյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական |
Դանիել Ստեփանյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական |
Մարինե Հովհաննիսյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական |
Արմեն Մելկիկյան |
- Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և |
Հրանտ Տեր-Գաբրիելյան |
- Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.09.2019, N 1354-Ա | 25.09.2019, N 856-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|