Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.01.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

    

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

    

20 հունվարի 2015 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ԹԱՐՄ ԿԱՄ ՉՈՐԱՑՐԱԾ ԱՐՄԱՎԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42–րդ եւ 45–րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում եւ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքերը՝ համաձայն 1-ին հավելվածի,

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքը՝ համաձայն 2-րդ հավելվածի,

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ համաձայն 3-րդ հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

             

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի

հունվարի 20-ի թիվ 1 որոշման

 

ԴԻՐՔԵՐ,

   

որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

    

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

0804 10 000

- արմավ՝

 

0804 10 000 1

- - թարմ

-

0804 10 000 9

- - չոր

-

       

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի

հունվարի 20-ի թիվ 1 որոշման

 

ԵՆԹԱԴԻՐՔ,

 

որն ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

       

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

0804 10 000 0

- արմավ

-

      

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի

հունվարի 20-ի թիվ 1 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓ

   

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի

       

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ

(մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

0804 10 000 0

- արմավ

5

 

  Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան