ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2012 թվականի N 595-Ն
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.05.18 N 527-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքի Վարպետաց թաղամասի ընդհանուր մակերեսով 33.366 հեկտար հողամասը (N 3 հասցեում գտնվող 32.339 հեկտար և N 2 հասցեում գտնվող 1.027 հեկտար հողատարածքները) նվիրել Սպիտակի համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Սպիտակի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիրը՝ դրանում սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:
(որոշումը խմբ. 03.05.18 N 527-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 16 Երևան |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |