ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 օգոստոսի 2018 թվականի ք. Երևան |
թիվ 88-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի N 2.1 հավելվածի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված N 1 Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետում «Հանձնաժողովի նախագահի» բառերից հետ լրացնել «՝ հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ» բառերով.
2) 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի անմիջական սպառման կամ հետ վերադարձման անհնարինության (գազ, բենզին կամ այլ ապրանք) դեպքում սույն կետով սահմանված ժամկետում Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման և հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի վերաբերյալ հաշվետվություն:».
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը և այդ ապրանքները պահպանել են իրենց հատկանիշները և (կամ) ենթակա են հետագա օգտագործման, ապա դրանք`
1) անցնում են Հանձնաժողովի աշխատակազմի տնօրինմանը, և
ա) հաշվառվում են Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում և օգտագործվում են Հանձնաժողովի կարիքների համար, կամ
բ) հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը,
2) հսկիչ գնման (գնումների) արդյունքում հսկիչ գնում իրականացրած անձի կողմից հրամանը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում, կարող են վերադարձվել տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին, եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները։ Վաճառողը (դրամական հաշվարկներ իրականացնողը), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ընդունում է ապրանքները, վերադարձնում ստացված գումարը կատարված գործարքի փաստացի պայմաններով (վերադարձված ապրանքների համար վճարված գումարները չեն ներառվում իրացումից ստացված հասույթի մեջ), անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 և 8.2 կետերով՝
«8.1. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ) կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ոչնչացվում են, եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը և
1) լրացել է այդ ապրանքների պիտանիության ժամկետը կամ
2) այդ ապրանքները կորցրել են իրենց սկզբնական հատկանիշները և դարձել օգտագործման համար ոչ պիտանի կամ
3) չեն կարող տնօրինվել 8-րդ կետով սահմանված կարգով և այդ ապրանքների վրա պիտանիության ժամկետ նշված չէ կամ այդ ապրանքների համար պիտանիության ժամկետ սահմանված չէ:
8.2. Աշխատանքային խումբը ստեղծվում է Հանձնաժողովի նախագահի հրամանով: Ոչնչացման ենթակա ապրանքները զեկուցագրով փոխանցվում են Աշխատանքային խմբին: Աշխատանքային խմբի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ (այսուհետ` Ակտ) (Ձև 2, կցվում է), որի մեջ նշվում է ոչնչացված ապրանքի անվանումը, ծավալը (քանակը, քաշը), պիտանիության ժամկետը, ապրանքն արտադրողը կամ ներմուծողը, Աշխատանքային խմբի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները, ոչնչացման ամսաթիվը, ժամը: Ակտը ստորագրվում է Աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին: Ոչնչացումից հետո գործում պահպանվում են ապրանքի լուսանկարները: Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման առանձնահատուկ կարգ և պայմաններ, ապա Հանձնաժողովի պաշտոնատար անձի կամ այլ իրավասու անձի կողմից ոչնչացման նպատակով հանձնվում են իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին:».
5) «Ապրանքների ոչնչացման ակտի» ձև 2-ում «Ծավալ (քանակը, քաշը)» վերտառությամբ սյունից հետո լրացնել «Պիտանիության ժամկետը» և «Ապրանքն արտադրողը կամ ներմուծողը» վերտառությամբ սյուներով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ Ա. Շաբոյան