Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2014-02.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.28/9(1022) Հոդ.124
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 150-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն N 4 հավելվածի:

4. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1829714553.0 դրամ, որից՝

1) ներմուծված պարարտանյութի դիմաց սուբսիդիա տրամադրելու նպատակով՝ 1596055490,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).

2) ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 233659063,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարից 1238738490,0 դրամը որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարարումները կազմակերպելու նպատակով.

2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարից 357317000,0 դրամը որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի շրջանակներում ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.

3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարից 207008438,0 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

4) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարից 26650625,0 դրամը` առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա ազոտական պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը պայմանագրային հիմունքներով թողնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի բաշխումն իրականացնելու նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3974562000.0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2015 թվականի մայիսի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով.

2) ծրագրի իրականացման համար «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 596974000,0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2015 թվականի մայիսի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:

(7-րդ կետը փոփ. 25.12.14 N 1522-Ն)

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն և 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 906-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 9-րդ ենթակետը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 150-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելն է և հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 1238738490,0 դրամ է տրամադրում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագրի շրջանակներում 33121.35 տոննա 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կգ քաշով, 1 պարկը 6000 դրամ արժեքով վաճառելու համար.

2) որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 357317000,0 դրամ է տրամադրում «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի շրջանակներում 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 2645.2 տոննա ֆոսֆորական պարարտանյութ «Կրկնակի սուպեր ֆոսֆատ» և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1618.9 տոննա կալիումական պարարտանյութ «Կալիումական աղ» ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կգ քաշով, 1 պարկը 7000-ական դրամ արժեքով վաճառելու համար.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա ազոտական պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը պայմանագրային հիմունքներով թողնվում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2014 թվականի ընթացքում, համաձայն N 1 աղյուսակի, բաշխումն իրականացնելու նպատակով.

4) առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 207008438,0 դրամ է տրամադրում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

 5) առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 26650625,0 դրամ է տրամադրում «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ` մատակարարներ) հետ կնքվող պայմանագրերում պարտադիր ամրագրվում են մատակարարների պարտավորությունները և պատասխանատվությունը` պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո 1-օրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարներին.

8) մատակարարներից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.

9) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

10) ծրագրի ավարտից և մատակարարների կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

3. Նախատեսված 38086,05 տոննա պարարտանյութերի վաճառքն իրականացվում է` համաձայն NN 1 և 2 աղյուսակների` հետևյալ չափանիշներով`

1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգտագործողի կողմից մշակվող հողատարածքի չափից, հետևյալ չափաքանակներով`

ա. ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ, յուրաքանչյուր հողօգտագործողին առավելագույնը` 1 տոննա` բացառությամբ 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած հողօգտագործողների` առանց առավելագույն չափաքանակի,

բ. ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 400 կգ, առանց առավելագույն չափաքանակի,

գ. կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 150 կգ, առանց առավելագույն չափաքանակի.

2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով կոոպերատիվի հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից, հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին, սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով` առանց առավելագույն չափաքանակի.

3) Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2013 թվականի աշնանացանի համար ընդգրկված 126 շահառուներին, մարզպետարանների հսկողությամբ, սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակներով, առանց սահմանափակման, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի գիտական կենտրոնների և կազմակերպությունների համար` ելնելով փաստացի մշակվող հողատարածքի չափից ներկայացված պահանջարկի հիման վրա` համաձայն N 2 աղյուսակի.

5) Հայաստանի Հանրապետության 2013-2018 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրերում ընդգրկված շահառուներին` սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակներով, առանց սահմանափակման` ծրագրի շրջանակներում փաստացի կատարված ցանքատարածությունների համար` համաձայն N 2 աղյուսակի:

(3-րդ կետը լրաց. 10.04.14 N 396-Ն)

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝

1) հիմք ընդունելով համայնքներում 2013 թվականին փաստացի մշակված հողատարածքները` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին հատկացված պարարտանյութերի բաշխացուցակը՝ համաձայն N 1 ձևի, և ծրագրի հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում է մատակարարներին.

2) իրականացնում են սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութերի քանակությունները՝ համաձայն N 1 աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու կամ լրացուցիչ պահանջարկ առաջանալու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակը լրացուցիչ պահանջարկ ներկայացրած մարզերին վերաբաշխելու համար.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և յուրաքանչյուր պարարտանյութի համար առանձին ցուցակների կազմումը` համաձայն NN 4/1, 4/2 և 4/3 ձևերի.

5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարների բանկային հաշվեհամարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարների միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում պարարտանյութեր գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված պարարտանյութերի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան մատակարարներին:

5. Մատակարարները պարտավոր են՝

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 33121.35 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա», 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 2645.2 տոննա ֆոսֆորական պարարտանյութ «Կրկնակի սուպեր ֆոսֆատ» և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1618.9 տոննա կալիումական պարարտանյութ «Կալիումական աղ» և սույն ծրագրով սահմանված գներով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության եզրակացությունները.

3) պարարտանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերի ու պարարտանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների (NN 4/1, 4/2 և 4/3 ձևեր).

4) պարարտանյութի վաճառքն իրականացնել հետևյալ գներով`

ա. 1 կգ ազոտական պարարտանյութը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով` 1 պարկը 6000 դրամ),

բ. 1 կգ ֆոսֆորական պարարտանյութը 140 դրամ արժեքով (50 կգ քաշով` 1 պարկը 7000 դրամ),

գ) 1 կգ կալիումական պարարտանյութը 140 դրամ արժեքով (50 կգ քաշով` 1 պարկը 7000 դրամ).

5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի, անհրաժեշտության դեպքում նաև ըստ համայնքների հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութի քանակների մասին.

6) մարզպետների կողմից լրացված և հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` համաձայն N 1 ձևի, վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևերը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված N 3 ձևերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց պարարտանյութերը մատակարարել համապատասխան համայնք՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով պարարտանյութերի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 5 ձևի.

10) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.14 N 1522-Ն)

11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարարտանյութերի վաճառքը մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն,

բ. ֆինանսական հաշվետվություն:

(5-րդ կետը փոփ. 25.12.14 N 1522-Ն)

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ

Մարզի անվանումը

Ազոտական պարարտանյութի քանակությունը
(տոննա)

Ֆոսֆորական պարարտա-նյութի քանակու-թյունը
(տոննա)

Կալիումական պարարտա-նյութի քանակությունը
(տոննա)

ընդամենը, որից`

սույն ծրագրի մատակարար կազմակերպության միջոցով

2013 թ. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի մոտ մնացած մնացորդը

1.

Արագածոտն

3500

3398.3

101.7

85

142

2.

Արարատ

3888.35

3720.3

168.05

457.15

326.2

3.

Արմավիր

7000

6963.15

36.85

300

200

4.

Գեղարքունիք

5989.5

5989.5

0

329

299.4

5.

Լոռի

2000

2000

0

36.05

29.8

6.

Կոտայք

1548

1202.5

345.5

38.50

25.5

7.

Շիրակ

5630.9

5630.9

0

595.40

464.9

8.

Սյունիք

2200

2200.0

0

160

20

9.

Վայոց ձոր

470

421.5

48.5

4

4

10.

Տավուշ

400

400.0

0

30

30

11.

ԼՂՀ

1000

1000.0

0

500

0

Ընդամենը

33626.75

32926.15

700.6

2535.10

1541.8

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ

Անվանումը

Հատկացված ազոտական պարարտանյութի քանակությունը
(տոննա)

Հատկացված ֆոսֆորական պարարտանյութի քանակությունը
(տոննա)

Հատկացված կալիումական պարարտանյութի քանակությունը
(տոննա)

1.

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

70

60

50

2.

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

20

7

5

3.

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

3

1

1

4.

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

11.3

0.4

0.15

5.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ
Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի Արմավիրի փորձամելիորատիվ կայան

30

12

5

6.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյանի փորձակայան

15

3.5

3

7.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսություն

26

5

5

8.

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

4

0

0

9.

Ս. Իվանյան
ՀՀ Սյունիքի մարզ
գ. Նորավան

1.8

2.4

0.9

10.

Ա. Թանգյան
ՀՀ Սյունիքի մարզ
գ. Բռնակոթ

1.8

2.4

0.9

11.

Գ. Խաչատրյան
Սյունիքի սերմ արտադրողների միություն
ՀՀ Սյունիքի մարզ
գ. Աղիտու

1.8

2.4

0.9

12.

Հ. Գաբոյան
ՀՀ Շիրակի մարզ
գ. Կառնուտ

1.8

2.4

0.9

13.

Հ. Գևորգյան
ՀՀ Շիրակի մարզ
գ. Ախուրյան

1.8

2.4

0.9

14.

Ա. Սերգոյան
ՀՀ Շիրակի մարզ
գ. Ախուրյան

2.1

2.8

1.05

15.

Մ. Ղազարյան
ՀՀ Շիրակի մարզ
գ. Բենիամին

1.8

2.4

0.9

16.

Օ. Սարգսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Լճաշեն

1.5

2

0.75

17.

Է. Նալբանդյան
ՀՀ Գեղարքունիքի մարզ
գ. Ազատ

1.5

2

0.75

Ընդամենը

195.2

110.1

77.1

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

ՀՀ ___________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 20  թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Հատկացված
ազոտական
պարարտանյութի քանակը
(տոննա)

Հատկացված ազոտական
պարարտա-նյութի դիմաց
հավաքագրման
ենթակա գումարը
(դրամ)

Հատկացված
ֆոսֆորական
պարարտա-նյութի քանակը
(տոննա)

Հատկացված ֆոսֆորական
պարարտա-նյութի դիմաց
հավաքագրման
ենթակա գումարը
(դրամ)

Հատկացված
կալիումական
պարարտա-նյութի
քանակը
(տոննա)

Հատկացված կալիումական
պարարտա-նյութի դիմաց
հավաքագրման ենթակա գումարը
(դրամ)

1.

             

2.

             

3.

             

4.

             

5.

             

...

             

Ընդամենը

           

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ _____________________________________

 

 Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ______________________ ՄԱՐԶԻ _____________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Անձնագրի
տվյալները

Գնված ազոտական
պարարտանյութի
քանակը

Գնված ֆոսֆորական
պարարտանյութի
քանակը

Գնված կալիումական
պարարտանյութի
քանակը

Ստորագրությունը

             
             
             
             
             
             
 

Ընդամենը

       

 

Համայնքի ղեկավար

______________________________________________

 

 (Կ.Տ.) (անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Ձև N 3

 Հաստատում եմ

մարզպետ

______________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի ազգանունը, անունը

Նախա-տեսված ազոտա-կան պա-րարտա-նյութի քանա-կությունը

Փաստացի վաճառված ազոտական պարարտա-նյութի քա-նակությունը

Նախա-տեսված ֆոսֆորա-կան պա-րարտա-նյութի քանա-կությունը

Փաստացի վաճառված ֆոսֆորական պարարտա-նյութի քա-նակությունը

Նախա-տեսված կալիումա-կան պա-րարտա-նյութի քանա-կությունը

Փաստացի վաճառված կալիումական պարարտա-նյութի քա-նակությունը

Պարար-տանյութ գնած շահառու-ների թիվը

Համայնքի ղեկավարի ստորա-գրու-թյունը

                     
                     
                     
                     
                     
                     
                     

Ընդամենը

                 

 

Մատակարար կազմակերպության անվանումը

____________________

 

(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 4/1

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտագոր-ծողի
անունը,
ազգանունը,
հայրանունը

Հողօգտագոր-ծողի անձնագրի տվյալները

Մշակվող հողատա-րածքի չափը
(հա)

Ազոտական պարարտա-նյութի քանակու-թյունը
(կգ)

Ազոտական պարարտա-նյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճար-ման ամիսը, ամսա-թիվը

Հողօգտա-գործողի
ստորա-գրությունը

               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

____________________

 

(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 4/2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ____________________ ՄԱՐԶԻ ________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտա-գործողի
անունը,
ազգանունը,
հայրանունը

Հողօգտա-գործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողատա-րածքի չափը
(հա)

Ֆոսֆորական պարարտա-նյութի քանակու-թյունը
(կգ)

Ֆոսֆորական պարարտա-նյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճար-ման ամիսը, ամսա-թիվը

Հողօգտա-գործողի
ստորագրու-թյունը

               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

______________________________________________

 

 (Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 4/3

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտագոր-ծողի
անունը,
ազգանունը,
հայրանունը

Հողօգտագոր-ծողի անձնագրի տվյալները

Մշակվող հողատա-րածքի չափը
(հա)

Կալիումական պարարտա-նյութի քանակությունը
(կգ)

Կալիումական պարարտա-նյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտա-գործողի
ստորա-գրությունը

               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

______________________________________________

 

 (Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Ա Կ Տ

 

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույն ակտով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի _________ ____-ի N ______-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, _____________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _____________________________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել ______________ տոննա ազոտական, ______________ տոննա ֆոսֆորական և ______________ տոննա կալիումական պարարտանյութեր:

 

ՀԱՆՁՆԵՑ

ԸՆԴՈՒՆԵՑ

______________________-ի տնօրեն

____________________________________

____________________________________

Կ.Տ.

___________________ համայնքի ղեկավար

____________________________________

____________________________________

Կ.Տ.

(հավելվածը լրաց. 10.04.14 N 396-Ն, փոփ. 25.12.14 N 1522-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 150-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

Նկարագրությունը
Հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի տրամադրում

1022

ԾՏ01

Շահառուների քանակը

Պետական աջակցության տրամադրում, տոննա

     

37,385.0

 

0.0

0.0

0.0

Գումարը
(հազ. դրամ)

 

x

x

x

x

1,829,714.6

1,829,714.6

1,829,714.6

1,829,714.6

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

1 անգամ

0.0

0.0

0.0

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

               

Յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով ընտրված մարզերի հողատերեր

               

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 150-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

 

     

Բաժին 2.

 
 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիր/Քաղաքականության միջոցառում

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժին/խումբ/դաս)

 

(հազ. դրամ)

 

1022

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ01

 

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

1829714.6

     

ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 
     

Համաձայն մարզպետարաններից ներկայացված պահանջարկի՝ հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի տրամադրում

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 150-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 ԸՆԴԱՄԵՆԸ

 -

 -

 -

 -

այդ թվում՝

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

 -

 -

 -

 -

այդ թվում՝

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

 -

 -

 -

 -

այդ թվում՝

       

2.4. Վարկերի և փոխատվությունների
տրամադրում

 (4,571,536.0)

 (4,571,536.0)

 (4,571,536.0)

 (4,571,536.0)

 դ) «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ

 (3,974,562.0)

 (3,974,562.0)

 (3,974,562.0)

 (3,974,562.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(3,974,562.0)

(3,974,562.0)

(3,974,562.0)

(3,974,562.0)

ե) «Հրաշք այգի» ՍՊԸ

(596,974.0)

(596,974.0)

(596,974.0)

(596,974.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(596,974.0)

(596,974.0)

(596,974.0)

(596,974.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

 -

 -

 -

 4,571,536.0

որից`

       

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ

-

-

-

3,974,562.0

«Հրաշք այգի» ՍՊԸ

-

-

-

596,974.0

2.6. Այլ

4,571,536.0

4,571,536.0

4,571,536.0

-

Ժամանակավորապես ազատ միջոցներ

4,571,536.0

4,571,536.0

4,571,536.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2016, N 27-Ն 28.01.2016, N 150-Ն
25.06.2015, N 696-Ն 02.07.2015, N 150-Ն
25.12.2014, N 1522-Ն 31.12.2014, N 150-Ն
10.04.2014, N 396-Ն 24.04.2014, N 150-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան