ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2014 թվականի N 747-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 556-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով.
2) «Լ. Հունանյան» բառերը փոխարինել «Վ. Միրումյան» բառերով.
3) «Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով.
4) «Տ. Հարությունյան» բառերը փոխարինել «Է. Տարասյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|