ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2017 թվականի N 1014-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 13 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Կաժոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) | |
Գ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Ն. Դուրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ | |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ | |
Կ. Սուջյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ | |
Ա. Թանաշյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ | |
Գ. Աբրահամյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության աղետների ռիսկի գնահատման և կառավարման բաժնի պետ | |
Պ. Աղաբաբյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ | |
Ք. Հակոբյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ | |
Հ. Կատվալյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ԵԱՀԿ և սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի երկրորդ քարտուղար | |
Թ. Հարությունյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ | |
Մ. Ջավախյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության դոնոր համագործակցության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ | |
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի հասարակագիտության մասնագետ, փորձագետ (համաձայնությամբ) | |
Հ. Խաչատրյան |
- «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության բնակչության տեղաշարժի պատասխանատու (համաձայնությամբ) | |
Ա. Պողոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի կցորդ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |