ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2017 թվականի N 939-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 252-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 29-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 252-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 23 Երևան |
Հավելված |
«Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Տոնոյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Դ. Կարապետյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Ա. Հովակիմյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Հակոբյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Է. Տարասյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ս. Հովհաննիսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Ղազարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Գ. Հայրապետյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար |
Մ. Ղազարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն |
Ա. Խաչիկյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Դավթյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ |
Ա. Սողոմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու |
Մ. Գևորգյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Հ. Մաթևոսյան | - «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Հ. Հարությունյան | - ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ |
Ա. Բոշնաղյան | - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության պետական, հասարակական անվտանգության և արտակարգ իրավիճակների բաժնի փորձագետների խմբի ղեկավար (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |