ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2017 թվականի N 1090-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 35-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 77-րդ, 89-րդ և 93-րդ կետերը.
2) 80-83-րդ կետերի 4-րդ սյունակում «մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|