ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2013 թվականի N 257-Ա
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` մտավոր սեփականության օբյեկտների հուսալի և արդյունավետ պահպանության ապահովման նպատակով`
Հաստատել պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. ապրիլի 8-ի N 257-Ա որոշման |
Ծ ր ա գ ի ր
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ միջոցառումների
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Արդյունքը |
1. |
«Մտավոր սեփականության օբյեկտների պահպանության ենթակա սննդամթերքի առանձին տեսակների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
մինչև 2013 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Ստանդարտների ազգային ինստիտուտի, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, ոլորտային միությունների, գիտական և գիտահետազոտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ընկերությունների մասնագետներից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողով |
2. |
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման ոլորտային աշխատանքային խմբերի ձևավորում |
մինչև 2013 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
միջգերատեսչական հանձնաժողով |
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից, ըստ սննդամթերքի տեսակների, ձևավորված աշխատանքային խմբեր, որոնցում կարող են ներգրավվել նաև միջգերատեսչական հանձնաժողովի կազմում չընդգրկված այլ մասնագետներ: |
3. |
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործողությունների ծրագրի և դրա իրականացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվի մշակում՝ ըստ աշխատանքային խմբերի |
մինչև 2013 թ. |
միջգերատեսչական հանձնաժողով |
1. Մշակված գործողությունների ծրագիր, որում կներառվեն միջոցառումներ` պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների ցանկի նախապատրաստման, դրանց վերաբերյալ հիմնավորված տեխնիկական հատկորոշումների հավաքագրման ու ներկայացման ժամկետների, գրանցման համար անհրաժեշտ նախապայմանների, ինչպես նաև պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ առաջարկությունների ստացման և անհրաժեշտ նյութերի հավաքագրման նպատակով գործընթացի մասին հասարակությանն իրազեկելու վերաբերյալ: 2. Մշակված պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ: |
4. |
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից նախապատրաստված պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ներկայացում |
մինչև 2013 թ. 3-րդ տասնօրյակ |
միջգերատեսչական հանձնաժողով |
պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|