Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
21 դեկտեմբերի 2017 թվականի N 53
24. ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) «Հայաստանի Հանրապետությունում տավարի հոլշտին ցեղի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի,
2) «Հայաստանի Հանրապետությունում տավարի շվից ցեղի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին (ՀԱԱՀ-ի Բալահովտի ուսումնափորձնական տնտեսության բազայի վրա)` համաձայն N 2 հավելվածի.
3) «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ կորիդելի տիպի ոչխարի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին՝ համաձայն N 3 հավելվածի.
4) «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ սուֆֆոլկ ցեղի ոչխարի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ վեցամսյա ժամկետում մշակել ծրագրերի իրականացման ապահովմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 26 Երևան |
