ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2016 թվականի N 1170-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ և 49-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած 37,406.7 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 34,174.2 հազ. դրամով:
2. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Ալեք Մանուկյան 5 և Երևանի Տերյան 2 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար 0,5313 հեկտար և 0,10014 հեկտար մակերեսներով հողամասերի՝ որպես ակտիվներին վերաբերող շնորհների գծով 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հետաձգված եկամտի մնացորդային արժեքի (1,040,391.8 հազ. դրամ) և սույն որոշման 1-ին կետով նվազեցվող շահութաբաժնի պարտավորության (34,174.2 հազ. դրամ) հանրագումարի չափով (ընդամենը՝ 1,074,566.0 հազ. դրամ) տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
3. Առաջարկել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված ընկերության կանոնադրության փոփոխության սահմանված կարգով պետական գրանցումը.
2) սույն որոշմամբ պայմանավորված հաշվապահական ձևակերպումների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված կանոնադրության փոփոխության պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 21 Երևան |