ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 905-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1135-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 632-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և տեսչական բարեփոխումների իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու, տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1135-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սահմանել, որ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի գործունեությունն ապահովելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (խորհրդի քարտուղարություն` տեսչական բարեփոխումների խումբ):»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը հաստատելու մասին» N 632-Ն որոշման հավելվածի «Ստեղծվող տեսչական մարմինների ձևավորման քայլերն ըստ հաջորդականության» բաժնի 3-րդ` «Պատասխանատու մարմիններ» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող՝ այլ իրավական ակտերում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության (տեսչական բարեփոխումների խումբ) բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջոցներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. սեպտեմբերի 6
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան