ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2013 թվականի N 297-Ա
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ Ա. ՄԵԼԿԻԿՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1491-Ն որոշմամբ հաստատված` Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի կանոնադրության 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 1 տարով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 2 Երևան |