ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 912-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 464-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նպատակով լիազոր մարմնում ստուգում անցնելու համար շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու կարգը և դրանց ձևերը սահմանելու մասին» N 464-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման և որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի վերնագրերը «ԽԱՂԻ» բառից հետո լրացնել «, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, N 1 հավելվածի 1-ին կետը «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևի 5-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «դ» և 2-րդ ենթակետի «գ» պարբերությունները «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով,
բ. 1-ին ենթակետի «զ» և 2-րդ ենթակետի «դ» պարբերությունները «խաղերի» բառից հետո լրացնել « կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով.
4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևի 3-րդ կետի 4-րդ ենթակետը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. սեպտեմբերի 8
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան