ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2016 թվականի N 1229-Ա
ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ ԵՎ ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսատուրքերի վերաբաշխման միասնական սկզբունքի կիրառման հարցի մասին» և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային արտադրանքի և ծխախոտի ակցիզային հարկերի ներդաշնակեցման մասին» համաձայնագրերի նախագծերի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի ու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական Էրիկ Գրիգորյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 19 Երևան |