Գլխավոր տեղեկություն
Համար
N 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.09.2001-17.07.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.31/3(135) Հոդ.89
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2001

040.0042.18.01.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2001 թվականի N 42
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում մաքսային միջնորդական գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

գ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

դ) Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիցենզիաները և անմաքս առևտրի խանութներ կազմակերպելու թույլտվություններն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը` տրամադրման պահին գործող պայմաններով, բայց ոչ ավելի, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից տրված «Մաքսային հայտարարատու (բրոքեր)» վկայականները կարող են փոխարինել մաքսային միջնորդական գործունեության լիցենզիային մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը:

(2-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 24-ի «Մաքսային պահեստներ կազմակերպելու մասին» N 733 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 18-ի N 42 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մաքսային եվ ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային և ազատ մաքսային պահեստներում (այսուհետև` մաքսային պահեստներ) ապրանքների պահպանության գործունեության կազմակերպման և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային պահեստներ կազմակերպելու և դրանցում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

4. Հայաստանի Հանրապետությունում մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

 

II. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանության կազմակերպումը

 

5. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանության իրականացման համար անհրաժեշտ պայման է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետև` մաքսային պահեստ) առկայությունը, որտեղ թույլատրվում է բացառապես «Ներմուծում մաքսային պահեստ» կամ «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով ներմուծվող ապրանքների պահպանությունը:

«Ներմուծում մաքսային պահեստ» կամ «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար արգելված ապրանքների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Կազմակերպիչն ապահովում է`

ա) մաքսային պահեստների տարածքի պաշտպանվածությունը պահպանիչ և հրդեհի ահազանգման կամ մարման ինքնաշխատ համակարգերով, ինչպես նաև հրդեհային անվտանգության մյուս պահանջները.

բ) մաքսային պահեստներից օգտվելու կանոնների հրապարակայնությունը մաքսային պահեստից օգտվողների համար` դրանք տեղադրելով տեսանելի վայրերում, հատուկ նախատեսված ցուցավահանակների տեսքով.

գ) անվտանգության ծառայության առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանությունն ու մուտքի հսկողությունն իրականացնելու համար.

դ) մաքսային պահեստների պարսպապատումը կամ ցանկապատումը, կամ մաքսային պահեստների կառուցումն այնպես, որպեսզի բացառվի մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքները վնասելը.

ե) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների, կապի և այլ միջոցների առկայությունը, դրանց տեխնիկական պահանջներին համապատասխանությունը.

զ) մաքսային մարմնի աշխատողների համար համապատասխան պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու համար.

է) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունները կամ սարքավորումները.

ը) պահպանության վերցված ապրանքների հաշվառման վարումը և լիցենզավորող մարմնի կողմից պահանջվող ձևով հաշվետվությունների տրամադրումը:

7. Ազատ և բաց մաքսային պահեստների տարածքը պետք է լինի առնվազն 1000, իսկ մասնագիտացված և փակ մաքսային պահեստների տարածքը` առնվազն 200 քառ. մետր:

8. Մաքսային պահեստներում, բացառությամբ ազատ մաքսային պահեստների, մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու համար այդ մաքսային պահեստների տարածքի յուրաքանչյուր 1000 քառ. մետրի կամ դրանից ավելի ոչ լրիվ 1000 քառ. մետրի համար ներկա պետք է գտնվի մեկ մաքսային տեսուչ:

9. Մաքսային պահեստների տարածքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ապահովում են`

ա) ծանուցումը մաքսային գործի բնագավառում կազմակերպչի իրավունքներին և պարտականություններին.

բ) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության ամբողջական ու ժամանակին իրականացումը` մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան.

գ) մաքսային գործին վերաբերող օրենսդրական ակտերի, տեղեկատուների, այլ անհրաժեշտ փաստաթղթերի մասին իրազեկումը.

դ) մաքսային հսկողություն իրականացնելիս մարդու կյանքի և առողջության համար անվտանգ, ինչպես նաև ապրանքներին վնաս չհասցնող տեխնիկական միջոցների կիրառումը.

ե) մաքսային պահեստներում տեղավորված ապրանքների, դրանց շարժի (մուտքի, ելքի, մնացորդի) վերաբերյալ առևտրային գաղտնիքի պահպանումը:

 

III. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը եվ դրանց ներկայացվող պահանջները

 

10. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը.

բ) պետական գրանցման վկայականի և հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կազմակերպության կանոնադրության պատճենները.

գ) մաքսային պահեստի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

դ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.

ե) պահպանիչ ազդարարման համակարգերի տեխնիկական անձնագրերն ու այդ համակարգերը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը մաքսային պահեստում դրանք տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

զ) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

է) մաքսային պահեստներ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցուցակը.

ը) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը:

11. Եթե կազմակերպիչը սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեով մաքսային պահեստ կազմակերպելու լիցենզիա ստանալու համար, ապա հայտին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայել են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերում: Այս դեպքում կազմակերպիչը ներկայացնում է գրավոր հայտարարություն այն մասին, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում որևէ փոփոխություն չի կատարվել, հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:

12. Կազմակերպիչն իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Կազմակերպիչն ապահովում է իր գործունեության վերաբերյալ հաշվառման վարումը և լիցենզավորող մարմնի կողմից պահանջվող ձևով հաշվետվությունների տրամադրումը:

14. Կազմակերպիչը պարտավոր է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված հաշվառում ու Հայաստանի Հանրապետության հարկային և այլ իրավասու մարմիններ ներկայացնել հաշվետվություններ, հաշվարկներ և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

 

IV. Լիցենզավորման ընթացակարգը

 

15. Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Վերջինիս հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:

16. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 15-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

17. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպչին: Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում նշված թերությունները վերացվելու և ուղղված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը` եռօրյա ժամկետում ընդունելով համապատասխան որոշում:

18. Կազմակերպիչը սույն կարգի 17-րդ կետում նշված որոշման պատճենն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում կազմակերպչին է տրամադրում լիցենզիան:

19. Եթե հայտում կամ կից փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները թերի են, ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը քննարկման արդյունքում մերժում է հայտը (դիմումը) և եռօրյա ժամկետում լիցենզավորող մարմնի ղեկավարի հրամանով ձևակերպում է լիցենզիա տալու մասին հայտի մերժումը, որում նշվում են մերժման պատճառները: Լիցենզիա տալու մասին հայտի մերժման մասին հրամանի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

20. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

21. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

22. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը կարող է քննարկվել ընդհանուր կարգով` մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացվելուց հետո:

 

V. Լիցենզիայի վավերապայմանները

 

23. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` լիցենզավորող մարմնի սահմանած միասնական ձևով:

24. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզավորող մարմնի անվանումը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիան տալու ամսաթիվը.

դ) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

ե) կազմակերպչի լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

զ) գործունեության իրականացման վայրը.

է) լիցենզավորող մարմնի սահմանած այլ հատուկ պահանջներ:

25. Լիցենզիան տրվում է անժամկետ:

26. Լիցենզիան չի կարող փոխանցվել այլ անձի կամ օտարվել:

27. Լիցենզիան կազմակերպչին իրավունք է տալիս մաքսային պահեստ կազմակերպելու միայն լիցենզիայում նշված հասցեում (վայրում):

 

VI. Լիցենզիայի հաշվառումը

 

28. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների հաշվառման գրանցամատյան, որում գրառվում են`

ա) կազմակերպչի լրիվ անվանումը և գտնվելու վայրը` ներառյալ պետական գրանցման վկայականի համարն ու հարկ վճարողի հաշվառման համարը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիան տալու ամսաթիվը.

դ) մաքսային պահեստի տեսակը և հասցեն.

ե) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, դրա գործողության կասեցման և ուժը կորցրած ճանաչելու մասին:

29. Լիցենզիաների հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում ու կարվում են, որից հետո գրանցամատյանն ամրակնքում է լիցենզավորող մարմինը:

30. Կազմակերպիչը պարտավոր է սույն կարգի 10-րդ կետում նշված տվյալների փոփոխության մասին 15-օրյա ժամկետում տեղյակ պահել լիցենզավորող մարմնին:

 

VII. Լիցենզիայի գործողության կասեցումը եվ այն ուժը կորցրած ճանաչելը

 

31. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`

ա) կազմակերպչի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների այնպիսի խախտման դեպքում, որի համար կիրառված է վարչական պատասխանատվություն.

բ) եթե կազմակերպչի կողմից խախտվել է սույն կարգի 30-րդ կետի պահանջը, բացառությամբ կազմակերպչի կողմից հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կազմակերպության կանոնադրության փոփոխության մասին լիցենզավորող մարմնին տեղյակ չպահվելու դեպքի.

գ) եթե խախտվել են սույն կարգի 6-րդ կետի պահանջները:

32. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է 60 օր: Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

33. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացվելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

34. Լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցվում է սույն կարգի 32-րդ կետում սահմանված ժամկետում խախտումները վերացնելու մասին գրությունը (համապատասխան փաստաթղթերի հետ միասին) լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում:

35. Լիցենզիայի կասեցման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է մաքսային պահեստներում նոր ապրանքների պահատվությունը:

36. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

բ) կազմակերպիչը լիցենզավորող մարմին է ներկայացրել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում.

գ) կազմակերպիչը սույն կարգի 32-րդ կետում նշված ժամկետում չի վերացրել լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները.

դ) կազմակերպիչը լուծարվել է.

ե) մեկ տարվա ընթացքում կրկնակի անգամ կասեցվել է լիցենզիայի գործողությունը.

զ) կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձի կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.

է) կազմակերպիչը լիցենզիայի ստացման պահից մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել:

37. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

38. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

39. Սույն կարգի 38-րդ կետում նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է`

ա) դադարեցնել սույն կարգով լիցենզավորված գործունեությունը.

բ) 5-օրյա ժամկետում հանել իր տարածքում և ավտոճանապարհներին տեղադրված «Մաքսային պահեստ» կամ «Ազատ մաքսային պահեստ» բառերը պարունակող բոլոր ցուցանակներն ու նշանները.

գ) մեկամսյա ժամկետում` լիցենզավորող մարմնի հետ համաձայնեցված կարգով ապահովել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումն այլ` համանման մաքսային պահեստ կամ ապրանքները հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը.

դ) 5-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին վերադարձնել լիցենզիայի բնօրինակը, որը լիցենզավորող մարմնում մեկ տարի պահվելուց հետո հանձնվում է արխիվ:

40. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո կազմակերպիչը կարող է սույն կարգի համաձայն դիմել և լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց մեկ տարի հետո ստանալ նորը:

41. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

42. Կազմակերպիչը լիցենզիան կորցնելու դեպքում դրա մասին գրավոր հայտնում է լիցենզավորող մարմնին և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզավորող մարմինը, կազմակերպչի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում, մամուլում հրապարակման օրվանից 15 օր հետո տալիս է նոր լիցենզիա` «Կրկնօրինակ» նշագրումով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 18-ի N 42 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում մաքսային միջնորդական գործունեության լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում մաքսային միջնորդական գործունեության կազմակերպման և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Մաքսային միջնորդական գործունեության լիցենզիան (այսուհետև` լիցենզիա) տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից սահմանված կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև իրավաբանական անձանց (այսուհետև` կազմակերպիչ), որտեղ հայտը ներկայացնելու օրն աշխատում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն մեկ մասնագետ:

(3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

4. Մաքսային միջնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին):

(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

 

II. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը եվ դրանց ներկայացվող պահանջները

 

5. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են կազմակերպության համար` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.

բ) պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ կազմակերպության համար` նաև հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կազմակերպության կանոնադրության պատճենը.

գ) սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց տրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ունենալու վերաբերյալ փաստաթղթի պատճենը, իսկ կազմակերպությունները` նաև մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը:

6. Կազմակերպիչն իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Կազմակերպիչն ապահովում է իր գործունեության վերաբերյալ հաշվառման վարումը և լիցենզավորող մարմնի կողմից պահանջվող ձևով հաշվետվությունների տրամադրումը:

 

III. Լիցենզիա տալու ընթացակարգը

 

8. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Վերջինիս հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:

9. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 8-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ կազմակերպչի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպչին: Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում նշված թերությունները վերացվելու և ուղղված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը` եռօրյա ժամկետում ընդունելով համապատասխան որոշում:

11. Կազմակերպիչը սույն կարգի 10-րդ կետում նշված որոշման պատճենն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում հայտատուին է տրամադրում լիցենզիան:

12. Եթե հայտում կամ կից փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, ապա լիցենզավորող մարմինը քննարկման արդյունքում մերժում է հայտը (դիմումը) և եռօրյա ժամկետում լիցենզավորող մարմնի ղեկավարի հրամանով ձևակերպում է լիցենզիա տալու մասին հայտի մերժումը, որում նշվում են մերժման պատճառները:

Լիցենզիա տալու մասին հայտի մերժման մասին հրամանի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

13. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը կարող է քննարկվել ընդհանուր կարգով` մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացվելուց հետո:

 

IV. Լիցենզիայի վավերապայմանները

 

16. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` լիցենզավորող մարմնի սահմանած միասնական ձևով:

17. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզավորող մարմնի անվանումը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիան տալու ամսաթիվը.

դ) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

ե) կազմակերպության լրիվ անվանումը և գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը.

զ) լիցենզավորող մարմնի սահմանած այլ հատուկ պահանջներ:

18. Լիցենզիան տրվում է անժամկետ:

19. Լիցենզիան չի կարող փոխանցվել այլ անձի կամ օտարվել:

 

V. Լիցենզիայի հաշվառումը

 

20. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների հաշվառման գրանցամատյան, որում գրանցվում են`

ա) կազմակերպության լրիվ անվանումը և գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունն ու բնակության վայրը` ներառյալ պետական գրանցման վկայականի համարը և հարկ վճարողի հաշվառման համարը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիան տալու ամսաթիվը.

դ) մաքսային ձևակերպումների մասնագետի (կամ մասնագետների) որակավորում ունենալը հաստատող փաստաթղթի համարը (կամ համարները), դրա գործողության ժամկետը.

ե) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասին:

21. Լիցենզիաների հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կարվում են, որից հետո գրանցամատյանն ամրակնքվում է լիցենզավորող մարմնի կողմից:

22. Կազմակերպիչը պարտավոր է սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալների փոփոխության մասին 15-օրյա ժամկետում տեղյակ պահել լիցենզավորող մարմնին:

 

VI. Լիցենզիայի գործողության կասեցումը եվ այն ուժը կորցրած ճանաչելը

 

23. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`

ա) կազմակերպչի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների այնպիսի խախտման դեպքում, որի համար կիրառված է վարչական պատասխանատվություն.

բ) եթե կազմակերպչի կողմից խախտվել է սույն կարգի 22-րդ կետի պահանջը, բացառությամբ կազմակերպչի կողմից հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կազմակերպության կանոնադրության փոփոխության մասին լիցենզավորող մարմնին տեղյակ չպահելու դեպքի.

գ) եթե կազմակերպչի կողմից խախտվել է սույն կարգի 3-րդ կետի պահանջը:

24. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է 60 օր: Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

25. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

26. Լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցվում է սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում խախտումների վերացման մասին գրությունը (համապատասխան փաստաթղթերի հետ միասին) լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում:

27. Լիցենզավորող մարմինն ընդունում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկում է կազմակերպչին կամ առձեռն հանձնում նրա ներկայացուցչին և հրապարակում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու սկիզբ է համարվում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

28. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

բ) կազմակերպիչը լիցենզավորող մարմին է ներկայացրել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում.

գ) կազմակերպիչը սույն կարգի 24-րդ կետում նշված ժամկետում չի վերացրել լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները.

դ) կազմակերպիչը լուծարվել է.

ե) մեկ տարվա ընթացքում կրկնակի անգամ կասեցվել է լիցենզիայի գործողությունը.

զ) կազմակերպիչը չի պահպանել պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձի կամ առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության հրապարակել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.

է) կազմակերպիչը լիցենզիայի ստացման պահից մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել:

29. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

30. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

31. Սույն կարգի 30-րդ կետում նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դադարեցնել սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեությունը:

32. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո կազմակերպիչը 5-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը, որը լիցենզավորող մարմնում մեկ տարի պահվելուց հետո հանձնվում է արխիվ:

33. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո կազմակերպիչը կարող է սույն կարգի համաձայն դիմել և լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց մեկ տարի հետո ստանալ նորը:

34. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

35. Կազմակերպիչը լիցենզիան կորցնելու դեպքում դրա մասին գրավոր հայտնում է լիցենզավորող մարմնին և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզավորող մարմինը, կազմակերպչի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում, մամուլում հրապարակման օրվանից 15 օր հետո տալիս է նոր լիցենզիա «Կրկնօրինակ» նշագրումով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 18-ի N 42 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

անմաքս առեվտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության կազմակերպման (այսուհետև` անմաքս առևտրի խանութների գործունեության կազմակերպում) և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա անմաքս առևտրի խանութների գործունեություն կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

4. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութների գործունեության կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

 

II. Անմաքս առեվտրի խանութների գործունեությունը կազմակերպելը

 

5. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները` առանց մաքսատուրքի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի և դրանց փոխարինող հաստատագրված վճարների գանձման, ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

«Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար արգելված ապրանքների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Կազմակերպչի կողմից անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները Հայաստանի Հանրապետությունում գրանցված պայմանագրի կողմը հայտարարագրում է «Արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով:

7. Անմաքս առևտրի խանութները հիմնադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանով ուղևորվող քաղաքացիներին սպասարկելու նպատակով` բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանող քաղաքացիներին ենթաակցիզային ապրանքների օտարման:

8. Կազմակերպիչը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք (այսուհետև` տարածքներ), որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում:

9. Կազմակերպչի կողմից պետք է բացառվի անմաքս առևտրի խանութի սրահ կամ պահեստ մուտքագրված ապրանքների դուրսհանումն` առանց մաքսային հսկողության` բացառությամբ հաճախորդի գնած ապրանքների դուրսհանման:

10. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում: Իրացման ենթակա ապրանքներն անմաքս առևտրի խանութի սրահ են տեղափոխվում մաքսային մարմինների հսկողությամբ:

11. Անմաքս առևտրի խանութի սրահները պետք է գտնվեն`

ա) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահները` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների կողմից մաքսային ձևակերպման համար սահմանված տեղից հետո.

բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնված սրահները` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների կողմից մաքսային ձևակերպման համար սահմանված տեղերը: Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացիների կողմից անմաքս առևտրի խանութի սրահում ձեռք բերված ապրանքները ենթակա են սահմանված կարգով մաքսային ձևակերպման:

12. Անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մանրածախ առևտրի կանոնների համաձայն, կանխիկ դրամով, արտարժույթով, ճանապարհորդության համար նախատեսված չեկերով, վճարային քարտերով և այլն:

13. Անմաքս առևտրի խանութի պահեստից ապրանքների վաճառք չի թույլատրվում:

14. Կազմակերպիչն ապահովում է անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների վերաբերյալ հաշվառման վարումը և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից պահանջվող ձևով հաշվետվությունների տրամադրումը:

15. Կազմակերպիչն ավիաընկերությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա կարող է անմաքս առևտրի խանութից մաքսային մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ ցուցակով ապրանքներ տրամադրել ավիաընկերության աշխատողներին` չվերթի ընթացքում (ինքնաթիռում) դրանք վաճառելու համար: Կազմակերպիչը չիրացված ապրանքները հետ է ընդունում միայն մաքսային մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ:

 

III. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը եվ դրանց ներկայացվող պահանջները

 

16. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, արտարժույթի ու դրամի բանկային հաշվի համարները, տարածքների նյութատեխնիկական հագեցվածության բնութագիրը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

բ) պետական գրանցման վկայականի և հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կազմակերպության կանոնադրության պատճենները.

գ) տարածքների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

դ) տարածքների համար նախատեսված շենքերի և շինությունների գծագրերն ու հատակագծերը.

ե) պահպանիչ ազդարարման համակարգերի տեխնիկական փաստաթղթերը և այդ համակարգերը տեղադրող պատասխանատու անձի տեղեկանքը` դրանք տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

 զ) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը):

17. Եթե կազմակերպիչը սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեով անմաքս առևտրի խանութ կազմակերպելու լիցենզիա ստանալու համար, ապա հայտին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայել են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերում: Այս դեպքում կազմակերպիչը ներկայացնում է գրավոր հայտարարություն այն մասին, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում որևէ փոփոխություն չի կատարվել, հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:

18. Կազմակերպիչն իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Կազմակերպիչն ապահովում է իր գործունեության վերաբերյալ հաշվառման վարումը և լիցենզավորող մարմնի կողմից պահանջվող ձևով հաշվետվությունների տրամադրումը:

 

IV. Լիցենզիա տալու ընթացակարգը

 

20. Սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Վերջինիս հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:

21. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 20-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

22. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպչին: Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում նշված թերությունները վերացվելու և ուղղված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը` եռօրյա ժամկետում ընդունելով համապատասխան որոշում:

23. Կազմակերպիչը սույն կարգի 22-րդ կետում նշված որոշման պատճենն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում կազմակերպչին է տրամադրում լիցենզիան:

24. Եթե հայտում կամ կից փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները թերի են, ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ անմաքս առևտրի խանութի համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը քննարկման արդյունքում մերժում է հայտը (դիմումը) և եռօրյա ժամկետում լիցենզավորող մարմնի ղեկավարի հրամանով ձևակերպում է լիցենզիա տալու մասին հայտի մերժումը, որում նշվում են մերժման պատճառները: Լիցենզիա տալու մասին հայտի մերժման մասին հրամանի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

25. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

26. Լիցենզիա ստանալու հայտի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

27. Լիցենզիա ստանալու հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը կարող է քննարկվել ընդհանուր կարգով` մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացվելուց հետո:

 

V. Լիցենզիայի վավերապայմանները

 

28. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` լիցենզավորող մարմնի սահմանած միասնական ձևով:

29. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզավորող մարմնի անվանումը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիան տալու ամսաթիվը.

դ) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

ե) կազմակերպչի լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

զ) գործունեության իրականացման վայրը.

է) լիցենզավորող մարմնի սահմանած այլ հատուկ պահանջներ:

30. Լիցենզիան տրվում է անժամկետ:

31. Լիցենզիան չի կարող փոխանցվել այլ անձի կամ օտարվել:

32. Լիցենզիան կազմակերպչին իրավունք է տալիս անմաքս առևտրի խանութի գործունեություն կազմակերպել միայն լիցենզիայում նշված հասցեում (վայրում):

 

VI. Լիցենզիայի հաշվառումը

 

33. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների հաշվառման գրանցամատյան, որում գրանցվում են`

ա) կազմակերպչի լրիվ անվանումը և գտնվելու վայրը` ներառյալ պետական գրանցման վկայականի համարն ու հարկ վճարողի հաշվառման համարը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիան տալու ամսաթիվը.

դ) անմաքս առևտրի խանութի հասցեն.

ե) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասին:

34. Լիցենզիաների հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կարվում են, որից հետո գրանցամատյանն ամրակնքվում է լիցենզավորող մարմնի կողմից:

35. Կազմակերպիչը պարտավոր է սույն կարգի 16-րդ կետում նշված տվյալների փոփոխության մասին 15-օրյա ժամկետում տեղյակ պահել լիցենզավորող մարմնին:

 

VII. Լիցենզիայի գործողության կասեցումը եվ այն ուժը կորցրած ճանաչելը

 

36. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`

ա) կազմակերպչի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների այնպիսի խախտման դեպքում, որի համար կիրառված է վարչական պատասխանատվություն.

բ) եթե կազմակերպչի կողմից խախտվել է սույն կարգի 35-րդ կետի պահանջը, բացառությամբ կազմակերպչի կողմից հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կազմակերպության կանոնադրության փոփոխության մասին լիցենզավորող մարմնին տեղյակ չպահելու դեպքի.

գ) եթե խախտվել են սույն կարգի 2-րդ բաժնի պահանջները:

37. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է 60 օր: Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

38. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

39. Լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցվում է սույն կարգի 37-րդ կետում սահմանված ժամկետում խախտումները վերացնելու մասին գրությունը (համապատասխան փաստաթղթերի հետ միասին) լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում:

40. Լիցենզիայի կասեցման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է ապրանքների առևտուրն անմաքս առևտրի խանութում, իսկ բոլոր չիրացված ապրանքները մուտքագրվում են անմաքս առևտրի խանութի պահեստ կամ դրանք հայտարարագրվում են այլ մաքսային ռեժիմով:

41. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

բ) կազմակերպիչը լիցենզավորող մարմին է ներկայացրել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում.

գ) կազմակերպիչը սույն կարգի 37-րդ կետում նշված ժամկետում չի վերացրել լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները.

դ) կազմակերպիչը լուծարվել է.

ե) մեկ տարվա ընթացքում կրկնակի անգամ կասեցվել է լիցենզիայի գործողությունը.

զ) կազմակերպիչը լիցենզիայի ստացման պահից մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել.

է) կազմակերպիչը մեկ տարվա ընթացքում թույլ է տվել հսկիչ-դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների կրկնակի խախտում:

42. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

43. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

44. Սույն կարգի 43-րդ կետում նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է`

ա) դադարեցնել սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեությունը` դադարեցնելով «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով ապրանքների հայտարարագրումը և ապրանքների իրացումը, իսկ բոլոր չիրացված ապրանքները մուտքագրել անմաքս առևտրի խանութի պահեստ.

բ) 5-օրյա ժամկետում հանել իր տարածքում տեղադրված «անմաքս առևտրի խանութ» բառերը պարունակող բոլոր ցուցակներն ու նշանները.

գ) 10-օրյա ժամկետում ապրանքները հայտարարագրել այլ մաքսային ռեժիմով կամ հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը.

դ) 5-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին վերադարձնել լիցենզիայի բնօրինակը, որը լիցենզավորող մարմնում մեկ տարի պահվելուց հետո հանձնվում է արխիվ:

45. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո կազմակերպիչը կարող է սույն կարգի համաձայն դիմել և լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց մեկ տարի հետո ստանալ նորը:

46. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

47. Կազմակերպիչը լիցենզիան կորցնելու դեպքում դրա մասին գրավոր հայտնում է լիցենզավորող մարմնին և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզավորող մարմինը, կազմակերպչի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում, մամուլում հրապարակման օրվանից 15 օր հետո տալիս է նոր լիցենզիա` «Կրկնօրինակ» նշագրումով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 18-ի N 42 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրման գործունեության կազմակերպման և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային փոխադրողի գործունեություն կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն իրավաբանական անձինք (այսուհետև` կազմակերպիչ), որոնք ունեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված փոխադրումների իրականացման լիցենզիա` համապատասխան ներդիրներով:

4. Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրման գործունեության կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

 

II. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը եվ դրանց ներկայացվող պահանջները

 

5. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական- իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, արտարժույթի ու դրամի բանկային հաշվի համարները.

բ) պետական գրանցման վկայականի և հիմնադրի (հիմնադիրների) հաստատած` կազմակերպության կանոնադրության պատճենները.

գ) տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

դ) կազմակերպչին պատկանող կամ վարձակալված տրանսպորտային միջոցների ցուցակը և տեխնիկական անձնագրերի պատճենները, որոնցով կատարվելու են փոխադրումները.

ե) փոխադրումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված լիցենզիան և լիցենզիայի ներդիրներն այն տրանսպորտային միջոցների համար, որոնցով կատարվելու են փոխադրումները (հայտի քննարկման ավարտից հետո դրանք վերադարձվում են կազմակերպչին).

զ) սույն կետի «ե» ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդների վարորդական իրավունքի վկայականների պատճենները:

6. Կազմակերպիչն իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Կազմակերպիչն ապահովում է իր գործունեության վերաբերյալ հաշվառման վարումը և լիցենզավորող մարմնի կողմից պահանջվող ձևով հաշվետվությունների տրամադրումը:

 

III. Լիցենզիա տալու ընթացակարգը

 

8. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Վերջինիս հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:

9. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 8-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպչին: Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում նշված թերությունները վերացվելու և ուղղված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը` եռօրյա ժամկետում ընդունելով համապատասխան որոշում:

11. Կազմակերպիչը սույն կարգի 10-րդ կետում նշված որոշման պատճենն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո լիցենզավորող մարմինը եռօրյա ժամկետում կազմակերպչին է տրամադրում լիցենզիան` իր ներդիրների հետ միասին:

12. Եթե հայտում կամ կից փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, ապա լիցենզավորող մարմինը քննարկումից հետո մերժում է հայտը (դիմումը) և եռօրյա ժամկետում լիցենզավորող մարմնի ղեկավարի հրամանով ձևակերպում լիցենզիա տալու մասին հայտի մերժումը` նշելով մերժման պատճառները:

Լիցենզիա տալու մասին հայտի մերժման մասին հրամանի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

13. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը կարող է քննարկվել ընդհանուր կարգով` մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացվելուց հետո:

 

IV. Լիցենզիայի վավերապայմանները

 

16. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` լիցենզավորող մարմնի սահմանած միասնական ձևով:

17. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզավորող մարմնի անվանումը,

բ) լիցենզիայի համարը,

գ) լիցենզիան տալու ամսաթիվը,

դ) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա,

ե) կազմակերպչի լրիվ անվանումը և գտնվելու վայրը,

զ) լիցենզավորող մարմնի սահմանած այլ հատուկ պահանջներ:

18. Լիցենզիան տրվում է անժամկետ:

19. Լիցենզիայի հետ միասին կազմակերպչին տրվում է նախարարության սահմանած ձևով լիցենզիայի ներդիր` լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից ցուցակում թվարկված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար մեկ հատ, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզիայի համարը,

բ) կազմակերպչի լրիվ անվանումը և գտնվելու վայրը,

գ) փոխադրումների տեսակը,

դ) տրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը,

ե) լիցենզիան տալու ամսաթիվը,

զ) լիցենզավորող մարմնի սահմանած այլ հատուկ պահանջներ:

20. Լիցենզիան չի կարող փոխանցվել այլ անձի կամ օտարվել:

 

V. Լիցենզիայի հաշվառումը

 

21. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների հաշվառման գրանցամատյան, որում գրանցվում են`

ա) կազմակերպչի լրիվ անվանումը և գտնվելու վայրը` ներառյալ պետական գրանցման վկայականի համարն ու հարկ վճարողի հաշվառման համարը,

բ) լիցենզիայի համարը և փոխադրումների տեսակները,

գ) լիցենզիան տալու ամսաթիվը,

դ) լիցենզիայի ներդիրները` ըստ տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի,

ե) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասին:

22. Լիցենզիաների հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կարվում են, որից հետո գրանցամատյանն ամրակնքվում է լիցենզավորող մարմնի կողմից:

23. Կազմակերպիչը պարտավոր է սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալների փոփոխության մասին 15-օրյա ժամկետում տեղյակ պահել լիցենզավորող մարմնին:

 

VI. Լիցենզիայի գործողության կասեցումը եվ այն ուժը կորցրած ճանաչելը

 

24. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`

ա) կազմակերպչի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների այնպիսի խախտման դեպքում, որի համար կիրառված է վարչական պատասխանատվություն.

բ) եթե կազմակերպչի կողմից խախտվել է սույն կարգի 23-րդ կետի պահանջը` բացառությամբ կազմակերպչի կողմից հիմնադրի (հիմնադիրների) հաստատած` կազմակերպության կանոնադրության փոփոխության մասին լիցենզավորող մարմնին տեղյակ չպահվելու դեպքի.

գ) եթե Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից կասեցվել է վերջինիս կողմից փոխադրումներ իրականացվելու համար տրված լիցենզիայի (կամ դրա առանձին ներդիրի) գործողությունը:

25. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է 60 օր: Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

26. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացվելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

27. Լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցվում է սույն կարգի 25-րդ կետում սահմանված ժամկետում խախտումները վերացվելու մասին գրությունը (համապատասխան փաստաթղթերի հետ միասին) լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում:

28. Լիցենզավորող մարմինը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունում է որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկում է կազմակերպչին կամ առձեռն հանձնում նրա ներկայացուցչին և հրապարակում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու սկիզբ է համարվում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

29. Լիցենզիան (կամ դրա առանձին ներդիրը) լիցենզավորող մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

բ) կազմակերպիչը լիցենզավորող մարմին է ներկայացրել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում.

գ) կազմակերպիչը սույն կարգի 25-րդ կետում նշված ժամկետում չի վերացրել լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները.

դ) կազմակերպիչը լուծարվել է.

ե) մեկ տարվա ընթացքում կրկնակի անգամ կասեցվել է լիցենզիայի գործողությունը.

զ) կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունը.

է) կազմակերպիչը լիցենզիայի ստացման պահից մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել.

ը) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ուժը կորցրած է ճանաչվել նրա կողմից փոխադրումներ իրականացնելու համար տրված լիցենզիան (կամ դրա առանձին ներդիրը):

30. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացվելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը (կամ նրա ներկայացուցիչը) իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

31. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին և հրապարակվում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը, իսկ մինչև հրապարակումը որոշումը կազմակերպչին հանձնվելու դեպքում` հանձնման հաջորդ օրը:

32. Սույն կարգի 31-րդ կետում նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դադարեցնել սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեությունը:

33. Կազմակերպիչը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը` ներդիրների հետ միասին, որոնք լիցենզավորող մարմնում մեկ տարի պահվելուց հետո հանձնվում են արխիվ:

34. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո կազմակերպիչը կարող է սույն կարգի համաձայն դիմել և լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց մեկ տարի հետո ստանալ նորը, իսկ ներդիրը` արձանագրված թերությունները վերացվելուց հետո:

35. Լիցենզիան (կամ դրա ներդիրը) ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

36. Կազմակերպիչը լիցենզիան կորցնելու դեպքում դրա մասին գրավոր հայտնում է լիցենզավորող մարմնին և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում: Լիցենզավորող մարմինը, կազմակերպչի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում, մամուլում հրապարակման օրվանից 15 օր հետո տալիս է նոր լիցենզիա «Կրկնօրինակ» նշագրումով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.04.2011, N 636-Ն 01.08.2011, N 42
22.06.2002, N 844 17.07.2002, N 42
25.08.2001, N 770 28.09.2001, N 42
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան