ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1457-Ա
ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արմեն Համլետի Գասպարյանին (ծնվ.` 1987 թվականի օգոստոսի 4-ին, քաղ. Երևան, Վրացական 4-րդ նրբ., շենք 7, բն. 29, 2009 թվականին ընդունվել է Փարիզ Ուեստ Նանտեռ Լա Դեֆանս համալսարան, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2014 թվականի աշնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ., լրաց. 19.11.09 N 1312-Ն, փոփ. 02.12.10 N 1576-Ա, 24.11.11 1647-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 11 Երևան |