«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 փետրվարի 2012 թ. ք. Երևան |
N 25-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի
1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի N 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 57-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշմամբ սահմանված N 4 հավելվածը «Ընտրողների ընդհանուր թիվը» տողից առաջ լրացնել նոր տողով.
«Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը (տողը նշվում է «Հանրապետության Նախագահի» և «ԱԺ համամասնական ընտրակարգով» ընտրությունների դեպքում)»,
2) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով.
«Հավելված N 5 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 11-ի N 57-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նշվում է ընտրության անվանումը` «Հանրապետության Նախագահի» կամ «Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով» բառերը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]
Արձանագրություն
Էլեկտրոնային եղանակով քվեարկության
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները, արձանագրում է |
Վերահաշվարկի արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է | ||
Ընտրողների թիվը (Ը) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկության ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը) |
Քվեարկության մասնակիցների թիվը (Մ) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը) |
(Ը) |
(Մ) |
Անվավեր քվեաթերթիկների թիվը |
|||
Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը (լրացվում է ըստ քվեաթերթիկի հերթականության) |
Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (Վերահաշվարկի տվյալները) | ||
1. |
|||
2. |
|||
3. |
|||
Թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) |
Արձանագրությունում տվյալները լրացվում են թվերով և տառերով
Ազգանուն, անուն, հայրանուն |
ստորագրություն |
Ազգանուն, անուն, հայրանուն |
ստորագրություն | ||
Հանձնաժողովի նախագահ` |
|||||
Նախագահի տեղակալ` |
|||||
Քարտուղար՝ |
|||||
Անդամներ՝ |
Կ.Տ. |
Արձանագրությունը կազմվել է «____» ___________ 20 թ., ժամը____-ին: |
_________________________________________________________________________________________
Վերահաշվարկ իրականացրած ԿԸՀ անդամների կազմը
Ազգանուն, անուն, հայրանուն |
ստորագրություն |
Ազգանուն, անուն, հայրանուն |
ստորագրություն | |
Հանձնաժողովի նախագահ` |
||||
Նախագահի տեղակալ` |
||||
Քարտուղար՝ |
||||
Անդամներ՝ |
Կ.Տ. |
Վերահաշվարկի արդյունքներն արձանագրվել են «____» ___________ 20 թ., ժամը____-ին:»: |
ՀՀ կենտրոնական ընտրական |
Տ. Մուկուչյան |