ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ և 14-րդ կետերը.
2) 6-րդ կետում`
ա. առաջին նախադասությունում «ուսումնասիրում է ներկայացված» բառերը փոխարինել «ուսումնասիրում է ապրանքների ներմուծմանը և վերաարտահանմանը վերաբերվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում առկա» բառերով,
բ. առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա մաքսային վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` համաձայն N 5 ձևի, ինչպես նաև սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը» բառերով,
գ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մաքսային վճարների գծով պարտավորությունների բացակայության կամ պարտավորությունների մարման արդյունքում դրական տարբերության առաջացման դեպքում` դիմումում նշված` հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող, հարկային և այլ պարտավորությունների մարմանն ուղղվելու դեպքում` եզրակացություն (N 3 ձև).»,
դ. «գ» ենթակետից հանել «ու հարկային» բառերը և «տարբերության» բառը փոխարինել «տարբերությունը վերադարձնելու» բառերով.
3) 7-րդ կետի «բ» ենթակետում`
ա. «եզրակացություններն ուղարկում է» բառերը փոխարինել «եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների դեպքում` եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքն ուղարկում է» բառերով,
բ. «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
4) 11-րդ և 12-րդ կետերում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մաքսային վճարների վերադարձը մերժվում է, եթե դիմումով պահանջված գումարը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն ենթակա չէ վերադարձման:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունները (N 2 և (կամ) N 3 ձևեր) կամ կատարված հաշվանցումների կամ վերադարձների մասին ամփոփ տեղեկանքները (N 5 և (կամ) N 6 ձևեր), սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում գումարների վերադարձն իրականացնելու համար`
1) կատարում է հաշվանցում N 3 ձևի եզրակացությանը համապատասխան և (կամ)`
2) կատարում է փոխանցում` N 4 ձևի եզրակացությանը համապատասխան:».
7) NN 1, 2, 3, 4, 5 և 6 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 404-Ն որոշման |
«Ձև N 1
_________________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
«Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով մաքսային վճարների վերադարձման
1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
||||||||||||||||||
2. Գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության վայրը) |
||||||||||||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||||||||||||
4. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը |
5. Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերադարձնել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերաարտահանման հետևյալ գործարքների մասով օրենքով սահմանված մաքսային վճարները` հետևյալ գումարներով`
«Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրի |
«Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մաքսային հայտարարագրի |
Վերադարձման ենթակա գումարը | ||
համարը |
ամիսը, ամսաթիվը |
համարը |
օրը, ամիսը. ամսաթիվը | |
Ընդամենը |
6. Խնդրում եմ վերադարձման ենթակա գումարի հաշվին`
1) մարել մաքսային վճարների մասով հետևյալ պարտավորությունները | ||
մաքսային պարտավորության անվանումը |
մարման ենթակա գումարը (դրամ) | |
Ընդամենը |
||
2) ուղղել հարկային մարմնին կողմից հաշվառվող հետևյալ պարտավորությունների հաշվանցմանը | ||
հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով պարտավորության անվանումը |
մարման ենթակա գումարը (դրամ) | |
Ընդամենը |
||
3) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին` | ||
բանկի անվանումը |
բանկային հաշվի համարը |
գումարը (դրամ) |
Ընդամենը |
7. Տեղեկացնում եմ, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան «Վերաարտահանման» գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկով կատարվել է հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների պակասեցում:
__________ _______________________________ 20 թ.
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Կազմակերպության տնօրեն (ֆիզիկական անձ) |
_______________________ |
Հաշվապահ |
______________________ |
Ձև N 2
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձնելու մասին
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
_____________________________________________ |
ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը | ||
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
| ||
_____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա | |||
____________________________________________________________________ դրամ | |||
(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով) | |||
ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի | |||
_______________________________________________ հաշվից: (հաշվի համարը) |
Վերադարձման ենթակա գումարը մաքսային մարմիններում հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման`
Հարկի կամ այլ պարտադիր վճարի անվանումը |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշիվը |
Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) (դրամ) | |
Մաքսատուրք |
|||
Ավելացված արժեքի հարկ |
|||
Ակցիզային հարկ |
|||
Հաստատագրված վճար |
|||
Այլ մաքսային վճարներ, այդ թվում՝ |
|||
Մաքսավճար |
|||
Բնապահպանական վճար |
|||
Ճանապարհային վճար |
|||
Ընդամենը |
________________________ պետ |
_____________ |
_________________ |
մաքսատան (մաքսային կետի) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_________________________ 20 թ.
Ձև N 3
________________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձնելու մասին
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
_________________________________ |
ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը | ||
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
| ||
_____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա | |||
______________________________________________________________ դրամ | |||
(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով) | |||
ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի | |||
________________________________________________ հաշվից: (հաշվի համարը) | |||
Վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման _________________________________ (հարկային տեսչության անվանումը)
|
Հարկի կամ այլ պարտադիր վճարի անվանումը |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշիվը |
Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) (դրամ) | |
Ընդամենը |
____________________________ պետ |
_______________ |
_______________ |
մաքսատան (մաքսային կետի) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_________________________ 20 թ.
Ձև N 4
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը) |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Փոխանցման մասին
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
______________________________________ |
ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը | ||
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
| ||
_____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա | |||
_________________________________________________________________ դրամ | |||
(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով) | |||
ենթակա է հաշվանցման և (կամ) վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի | |||
______________________________________ հաշվից: (հաշվի համարը) | |||
Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին կատարվել է հաշվանցում (վերադարձ)` 1) ձև N 2 եզրակացությամբ _______________________________________ դրամ գումարով. (գումարը` թվերով) 2) ձև N 3 եզրակացությամբ _______________________________________ դրամ գումարով: (գումարը` թվերով)
Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի և մաքսային ու հարկային պարտավորությունների մարման արդյունքում առաջացած դրական տարբերությունը կազմել է _____________________________________________________________ դրամ, (գումարը` թվերով և տառերով) որը ենթակա է փոխանցման:
|
Հաշվարկային հաշվի համարը |
Բանկի անվանումը |
Գումարը | |
Ընդամենը |
___________________________ պետ |
_______________ |
_______________ |
մաքսատան (մաքսային կետի) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_________________________ 20 թ.
Ձև N 5
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N __________
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները NN 2 ԵՎ 3 եզրակացություններԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ կատարվող վերադարձների (Հաշվանցումների) մաՍին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _______________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են հաշվանցման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներին.
NN |
Հաշիվը, որից հաշվանցվում է |
Հաշիվը, որին հաշվեգրվում է |
Գումարը |
Ընդամենը |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ`
________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ _______________ 20____ թ.
Ձև N 6
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N __________
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները N 4 եզրակացությԱն ՀԻՄԱՆ ՎՐԱ կատարվող Փոխանցումների (վերադարձների) մաՍին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _________________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.
NN |
Հաշիվը, որից կատարվում է վերադարձ |
Հաշիվը, որին հաշվեգրվում է |
Բանկի անվանումը |
Հաշվարկային հաշվի համարը |
Գումարը |
Ընդամենը |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ`
________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ _______________ 20____ թ.»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |