Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 նոյեմբերի 2014 թվականի N 50
22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրին (հատուկ գործառնություններ)` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ.նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 |
ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐԸ 3155-ARM (SF)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հատուկ գործառնություններ)
(Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր)
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ
և
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
միջև
ԱՄՍԱԹԻՎ՝ _____________
ARM 46220
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հատուկ գործառնություններ)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ __________ ամսաթվով թվագրված, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ («ԱԶԲ») միջև:
Հիմք ընդունելով այն, որ.
(Ա) ԱԶԲ-ն ստացել է Վարկառուից 2014թ. մարտի 10-ի ամսաթվով թվագրված՝ զարգացման քաղաքականության վերաբերյալ գրությունը, որտեղ շարադրված են որոշակի նպատակներ, քաղաքականություններ և գործողություններ, որոնք նկարագրված են նաև սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 1-ում և նախագծված են՝ զարգացնելու Վարկառուի Ճանապարհային տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտները («Ծրագիր»),
(Բ) Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին՝ Ծրագրի իրականացման համար վարկ ստանալու նպատակներով, և
(Գ) ԱԶԲ-ն համաձայնել է վարկ տրամադրել Վարկառուին ԱԶԲ-ի Հատուկ Հիմնադրամի միջոցներից, սույն համաձայնագրով սահմանված պայմաններով և ժամանակահատվածներում,
Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I
Վարկային Կանոնակարգ, Սահմանումներ
Բաժին 1.01. ԱԶԲ-ի՝ 2006թ. հունվարի 1-ով թվագրված Հատուկ Գործառնությունների Վարկային Կանոնակարգի («Վարկային Կանոնակարգ») բոլոր դրույթները սույնով կիրառելի են դառնում սույն Վարկային Համաձայնագրի նկատմամբ, նույն ուժով և գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանվեին այստեղ, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների.
(ա) Բաժին 2.01(24)-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
24. «Ծրագիր»/“Program” տերմինը նշանակում է այն ծրագիրը, որի համար ԱԶԲ-ն համաձայնել է Վարկ տրամադրել, ինչպես նկարագրված է Վարկային Համաձայնագրում, ընդ որում այդ նկարագրությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկվել ԱԶԲ-ի և Վարկառուի միջև համաձայնությամբ:
(բ) “Project” տերմինը, որտեղ որ այն օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի «Ծրագիր»/“Program” տերմինով,
(գ) Բաժին 2.01(26)-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
26. «Ծրագրի Գործադիր մարմին»/ “Program Executing Agency” տերմինը նշանակում է միավոր կամ միավորներ, որոնք պատասխանատու են Ծրագրի իրականացման համար, ինչպես նշված է Վարկային Համաձայնագրում,
(դ) “Project Executing Agency” տերմինը, որտեղ որ այն օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի “Program Executing Agency”/«Ծրագրի Գործադիր մարմին» տերմինով:
Բաժին 1.02. Վարկային Կանոնակարգում սահմանված մի շարք տերմիններ, որոնք օգտագործվում են սույն Վարկային Համաձայնագրում, եթե այստեղ փոփոխություններ չեն արվել կամ համատեքստը այլ բան չի նախատեսում, ունեն նույն համապատասխան իմաստները, որոնք տրված են դրանց Վարկային Կանոնակարգում: Սույն Վարկային Համաձայնագրում օգտագործվող լրացուցիչ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
(ա) «Համարժեք միջոցներ» նշանակում է տեղական արժույթ, որն առաջացել է Վարկի միջոցներից Ծրագրի ներքո և որի մասին խոսք է գնում սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 4-ի պարբերություն 6-ում,
(բ) «Դեպոզիտային հաշիվ» նշանակում է այն հաշիվը, որի մասին նշված է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի պարբերություն 3-ում,
(գ) «Թույլատրելի ներմուծում» նշանակում է Վարկառուի ընդհանուր ներմուծումները համապատասխան ժամանակահատվածի ընթացքում, հանած հետևյալ ներմուծումները նույն ժամանակահատվածի ընթացքում.
(i) |
ներմուծումներ այն երկրներից, որոնք ԱԶԲ-ի անդամ չեն, |
(ii) |
արգելված ապրանքների ներմուծում, որոնք նկարագրված են սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի Առդիր 1-ում և, |
(iii) |
ներմուծումներ, որոնք ֆինանսավորված են պաշտոնական միջազգային կամ երկկողմանի օգնություն տրամադրող գործակալությունների կողմից կամ ԱԶԲ-ի կողմից տրամադրված որևէ այլ վարկերով կամ դրամաշնորհներով, |
(դ) «Թույլատրելի ապրանքներ» նշանակում է Թույլատրելի ներմուծումներ և ծառայություններ, որոնք կապված են այդպիսի ներմուծումների առաքման և տեղադրման հետ,
(ե) «Առաջին Տրանշ» նշանակում է Վարկի միջոցների մի մասը՝ տարբեր արժույթներով տասներկու միլիոն ինը հարյուր վաթսունյոթ հազարին համարժեք գումար, Փոխառության հատուկ իրավունքներով, (ՓՀԻ 12,967,000), որն առաջինն է առհանման ենթակա:
(զ) «Իրականացնող Գործակալություններ» նշանակում է ՖՆ, ՏևԿՆ, ՏԿՆ, ՀԾԿՀ և ՋՏՊԿ կամ դրանցից յուրաքանչյուրի իրավահաջորդը, որն ընդունելի է ԱԶԲ-ի համար, ինչպես նկարագրված է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 4-ի պարբերություն 1-ում,
(է) «Վարկային միջոցների մասհանումների ձեռնարկ» նշանակում է ԱԶԲ-ի՝ Վարկային միջոցների մասհանումների ձեռնարկ (2012թ., ժամանակ առ ժամանակ արվող փոփոխություններով),
(ը) «ՖՆ» նշանակում է Վարկառուի Ֆինանսների նախարարություն կամ նրա որևէ իրավահաջորդ,
(թ) «ՏևԿՆ» նշանակում է Վարկառուի Տրանսպորտի և կապի նախարարություն կամ նրա որևէ իրավահաջորդ,
(ժ) «ՏԿՆ» նշանակում է Վարկառուի Տարածքային կառավարման նախարարություն կամ նրա որևէ իրավահաջորդ,
(ժա) «Քաղաքականության վերաբերյալ գրություն» քաղաքականության վերաբերյալ գրություն՝ ինչպես շարադրված է վերը բերված Նախաբանի դրույթ (Ա)-ում,
(ժբ) «Քաղաքականության մատրիցա» նշանակում է Վարկառուի և ԱԶԲ-ի կողմից համաձայնեցված և Քաղաքականության վերաբերյալ գրությանը կցված քաղաքականության գործողությունների մատրիցա, որը սահմանում է Վարկառուի կողմից Ծրագրի ներքո իրականացված կամ իրականացվելիք գործողությունները,
(ժգ) «Ծրագիր»/“Prօgram” ունի այն իմաստը, որը շարադրված է վերը բերված Նախաբանի դրույթ (Ա)-ում,
(ժդ) «Ծրագրի Գործադիր մարմին», Վարկային Կանոնակարգի իմաստով և նպատակների համաձայն, նշանակում է ՖՆ կամ նրա որևէ իրավահաջորդ, որը ընդունելի է ԱԶԲ-ի համար և պատասխանատու է Ծրագրի իրականացման համար,
(ժե) «ՀԾԿՀ» նշանակում է Վարկառուի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ նրա որևէ իրավահաջորդ,
(ժզ) «ՋՏՊԿ» նշանակում է Վարկառուի՝ Ջրային տնտեսության պետական կոմիտե կամ նրա որևէ իրավահաջորդ, և
(ժէ) «Երկրորդ Տրանշ» նշանակում է Առաջին Տրանշի միջոցների օգտագործումից հետո Վարկային Հաշվի վրա մնացած՝ Վարկի միջոցների հաշվեկշիռը, որի առհանումը կարելի է կատարել սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի պարբերություն 5-ում շարադրված դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ II
Վարկը
Բաժին 2.01. ԱԶԲ-ն համաձայնում է Վարկառուին վարկ տրամադրել ԱԶԲ-ի Հատուկ Հիմնադրամի միջոցներից, տարբեր արժույթներով, երեսունմեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունյոթ հազարին համարժեք գումարի չափով, Փոխառության Հատուկ Իրավունքներով (ՓՀԻ 31,770,000).
Բաժին 2.02. (ա) Վարկառուն պետք է ԱԶԲ-ին վճարի տարեկան 2% տոկոսադրույք արտոնյալ ժամկետի ընթացքում և դրանից հետո՝ Վարկային Հաշվից հանած և ժամանակ առ ժամանակ մարման ենթակա՝ Վարկի գումարի դիմաց:
(բ) «Արտոնյալ ժամկետ» տերմինը, ինչպես այն օգտագործվում է սույն Բաժնի պարբերություն (ա)-ում, նշանակում է ժամանակահատված, որը նախորդում է Մայր Գումարի Առաջին Մարման ամսաթվին, համաձայն վճարման ժամանակացույցի, որը բերված է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 2-ում:
Բաժին 2.03. Տոկոսագումարները և Վարկի առնչությամբ բոլոր այլ վճարները պետք է վճարվեն կիսամյակային պարբերականությամբ, յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ին և մայիսի 15-ին:
Բաժին 2.04. Վարկառուն պետք է մարի Վարկային Հաշվից առհանած Վարկի Մայր Գումարը, համաձայն վճարման ժամանակացույցի, որը նախատեսված է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 2-ով.
Բաժին 2.05. Վարկի Մայր Գումարի մարման և տոկոսների վճարման արժույթը՝ Վարկային Կանոնակարգի Բաժիններ 4.03(ա) և 4.04-ի նպատակներով, պետք է լինի Դոլարը:
ՀՈԴՎԱԾ III
Վարկի միջոցների օգտագործումը
Բաժին 3.01. Վարկառուն պետք է կազմակերպի, որպեսզի Վարկի միջոցները օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով, սույն Վարկային Համաձայնագրի դրույթներին համաձայն:
Բաժին 3.02. Վարկի միջոցների առհանումը պետք է կատարվի սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի դրույթների համաձայն, և այս Հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել՝ Վարկառուի և ԱԶԲ-ի միջև համաձայնությամբ:
Բաժին 3.03. Վարկային Հաշվից գումարների առհանում կարելի է անել միայն այն ծախսերի համար, որոնք կապված են Թույլատրելի ապրանքների հետ, որոնք.
(ա) |
արտադրվում և մատակարարվում են ԱԶԲ-ի այն անդամ-երկրներից, որոնք ԱԶԲ-ի կողմից ժամանակ առ ժամանակ նշված են լինելու որպես գնումների համար ընդունելի աղբյուրներ, և |
(բ) |
համապատասխանում են ընտրության այլ պահանջներին, որոնք ժամանակ առ ժամանակ սահմանվում են ԱԶԲ-ի կողմից: |
Բաժին 3.04. Վարկի Փակման ամսաթիվը, Վարկային Կանոնակարգի Բաժին 8.02-ի նպատակների համաձայն, 2015թ. սեպտեմբերի 30-ն է կամ մեկ այլ ամսաթիվ, որի վերաբերյալ Վարկառուն և ԱԶԲ-ն կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնության գալ:
ՀՈԴՎԱԾ IV
Հատուկ Պայմաններ
Բաժին 4.01. Ծրագրի իրականացման ընթացքում Վարկառուն պետք է կատարի կամ կազմակերպի, որպեսզի կատարվեն բոլոր պարտավորությունները, որոնք նախատեսված են սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 4-ով:
Բաժին 4.02. (ա) Վարկառուն պետք է վարի կամ կազմակերպի, որպեսզի վարվեն գրանցումներ և փաստաթղթեր, որոնք բավարար են Վարկի միջոցներից ֆինանսավորվող Թույլատրելի ապրանքների մասին փաստելու և Ծրագրի առաջընթացը գրանցելու համար:
(բ) Վարկառուն պետք է հնարավորություն տա ԱԶԲ-ի ներկայացուցիչներին՝ ստուգելու բոլոր համապատասխան գրանցումներն ու փաստաթղթերը, որոնց մասին նշված է սույն Բաժնի պարբերություն (ա)-ում:
Բաժին 4.03. (ա) Որպես Վարկային Կանոնակարգի Բաժին 6.05-ում նշված հաշվետվությունների և տեղեկատվության մի մաս, Վարկառուն պետք է ԱԶԲ-ին տրամադրի, կամ կազմակերպի, որպեսզի տրամադրվեն, Ծրագրի իրականացման, այդ թվում նաև՝ նպատակների իրականացման և Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ նշված գործողությունների կատարման վերաբերյալ բոլոր այն հաշվետվություններն ու տեղեկատվությունը, որն ԱԶԲ-ն կարող է խնդրել ներկայացնել ողջամիտ սահմաններում:
(բ) Առանց սահմանափակելու վերը նշվածի կամ Վարկային Կանոնակարգի Բաժին 6.05-ի ընդհանրությունը, Վարկառուն պետք է ԱԶԲ-ին տրամադրի, կամ կազմակերպի, որպեսզի տրամադրվեն՝ եռամսյակային հաշվետվություններ Ծրագրի իրականացման, ինչպես նաև նպատակների իրականացման և Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ նշված գործողությունների իրականացման վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ V
Ուժի մեջ մտնելը
Բաժին 5.01. Ստորև նկարագրված են սույն Վարկային Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ լրացուցիչ պայմանները, Վարկային Կանոնակարգի Բաժին 9.01(զ)-ի նպատակներով. Վարկառուն պետք է ԱԶԲ-ի համար բավարար կերպով կատարած լինի Առաջին Տրանշի տրամադրման համար անհրաժեշտ քաղաքականության գործողությունները, ինչպես նշված է Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ:
Բաժին 5.02. Սույն Վարկային Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում սույն Վարկային Համաձայնագրի ամսաթվից 90 օր անց, Վարկային Կանոնակարգի Բաժին 9.04-ի նպատակներով:
ՀՈԴՎԱԾ VI
Այլ
Բաժին 6.01. Վարկառուի՝ Ֆինանսների Նախարարը նշանակվում է որպես Վարկառուի ներկայացուցիչ, Վարկային Կանոնակարգի Բաժին 11.02-ի նպատակներով:
Բաժին 6.02. Վարկային Կանոնակարգի Բաժին 11.01-ի նպատակներով նշվում են հետևյալ հասցեները.
Վարկառուի համար
Ֆինանսների Նախարարություն
Հայաստանի Հանրապետություն, Երևան 0011,
1 Մելիք-Ադամյան փողոց
Ֆաքս. |
(37460) 700-358. |
Հեռախոսահամար |
(37460) 700-354/304 |
ԱԶԲ-ի համար
Ասիական Զարգացման Բանկ
6 ԱԶԲ պողոտա, Մանդալույոնգ քաղաք
1550 Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ
Ֆաքս. |
(632) 636-2444 |
(632) 636-2424. |
ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրել են սույն Վարկային Համաձայնագիրը իրենց համապատասխան անուններից վերը նշված ամսաթվին, և այն պետք է հանձնվի ԱԶԲ-ի գլխավոր գրասենյակին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | |
_____________________________ | |
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
Ֆինանսների նախարար | |
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ | |
_____________________________ | |
ԴԱՎԻԴ ԴՈԼ | |
Մշտական ներկայացուցիչ | |
Հայաստանի մշտական առաքելություն |
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Ծրագրի Նկարագիրը
1. Ծրագրի հիմնական նպատակն է Վարկառուի ճանապարհային տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտներում արդյունքների վրա հիմնված կառավարման համակարգերի հիմնումը, և ներառում է հետևյալ շրջանակները. (i) ոլորտների կառավարման համակարգերի բարելավում, (ii) ներդրումային որոշումներում ավելի արդյունավետ հատկացումներին ուղղված ռազմավարությունների և գործընթացների մշակում, (iii) կարգավորման շրջանակների բարելավում և (iv) մշտադիտարկման համակարգերի ուժեղացում: Ծրագրին ավելի մանրամասն նկարագրված է Քաղաքականության վերաբերյալ գրության մեջ:
2. Ակնկալվում է Ծրագիրն ավարտել մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Վճարման Ժամանակացույց
(Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր)
Վճարման ամսաթիվը |
Մայր գումարի մարում (արտահայտված է Փոխառության Հատուկ Իրավունքներով)* |
15 նոյեմբեր 2019 |
794,250.00 |
15 Մայիս 2020 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2020 |
794,250.00 |
15 Մայիս 2021 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2021 |
794,250.00 |
15 Մայիս 2022 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2022 |
794,250.00 |
15 Մայիս 2023 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2023 |
794,250.00 |
15 Մայիս 2024 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2024 |
794,250.00 |
15 Մայիս 2025 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2025 |
794,250.00 |
15 Մայիս 2026 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2026 |
794,250.00 |
15 Մայիս 2027 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2027 |
794,250.00 |
15 Մայիս 2028 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2028 |
794,250.00 |
15 Մայիս 2029 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2029 |
794,250.00 |
15 Մայիս 2030 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2030 |
794,250.00 |
15 Մայիս 2031 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2031 |
794,250.00 |
15 Մայիս 2032 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2032 |
794,250.00 |
15 Մայիս 2033 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2033 |
794,250.00 |
15 Մայիս 2034 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2034 |
794,250.00 |
15 Մայիս 2035 |
794,250.00 |
Վճարման ամսաթիվը |
Մայր գումարի մարում |
15 Նոյեմբեր 2035 |
794,250.00 |
15 Մայիս 2036 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2036 |
794,250.00 |
15 Մայիս 2037 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2037 |
794,250.00 |
15 Մայիս 2038 |
794,250.00 |
15 Նոյեմբեր 2038 |
794,250.00 |
15 Մայիս 2039 |
794,250.00 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
31,770,000.00 |
* Վճարման պայմանները սահմանվում են Վարկային Կանոնակարգի Բաժիններ 3.04 և 4.03-ի դրույթներով:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Վարկային հաշվից Վարկի միջոցների առհանումը
1. Եթե ԱԶԲ-ն այլ կերպ չհամաձայնի, սույն Հավելվածի հետևյալ դրույթները պետք է կիրառվեն Վարկային Հաշվից Վարկի միջոցների առհանման նկատմամբ:
2. ա) Վարկառուն պետք է ԱԶԲ-ին ներկայացնի հայտ, ԱԶԲ-ի համար ընդունելի ձևով՝ Վարկային Հաշվից գումարների առհանման վերաբերյալ:
(բ) Հաշվից գումարների առհանման վերաբերյալ հայտի հետ մեկտեղ պետք է տրամադրվի Վարկառուի հավաստագիր, որը հաստատում է, որ յուրաքանչյուր տարվա համար, որի ընթացքում ակնկալվում են Վարկի միջոցների մասհանումներ, ակնկալվում է, որ Թույլատրելի ներմուծումների արժեքը ավելի մեծ կլինի, քան Վարկի գումարը, որի մասհանումները ակնկալվում են այդպիսի տարվա ընթացքում:
(գ) Վարկառուն պետք է թույլ տա ԱԶԲ-ի կողմից նշանակված փորձագետներին հաստատել Թույլատրելի ներմուծումների արժեքը յուրաքանչյուր ժամանահատվածի ընթացքում, որի վերաբերյալ Վարկառուն հավաստագրով հաստատել է Թույլատրելի ներմուծումների արժեքը իր՝ առհանման վերաբերյալ հայտի մեջ:
3. (ա) Նախքան ԱԶԲ-ին Վարկային Հաշվից գումարների առհանման վերաբերյալ առաջին դիմումը ներկայացնելը, Վարկառուն պետք է նշի որևէ հաշիվ (Դեպոզիտային Հաշիվ) Հայաստանի Կենտրոնական Բանկում, որի վրա պետք է դրվեն Վարկային Հաշվից արված բոլոր առհանումները: Դեպոզիտային Հաշիվը պետք է ստեղծվի, պահպանվի և փակվի ԱԶԲ-ի համար բավարար պայմանների համաձայն:
(բ) Դեպոզիտային Հաշվի հետ կապված պետք է վարվեն առանձին հաշվեմատյաններ և գրանցումներ, ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքների համաձայն: ԱԶԲ-ի պահանջով , Վարկառուն պետք է Դեպոզիտային Հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կազմակերպի անկախ աուդիտորների կողմից, ում որակավորումները, փորձագիտությունը և աշխատանքային պայմանները ընդունելի են ԱԶԲ-ի համար, ԱԶԲ-ի համար ընդունելի՝ աուդիտի միջազգային չափորոշիչների կամ դրանց տեղական համարժեքի համաձայն: Դրանց պատրաստ լինելուց հետո կարճ ժամանակ անց, բայց ամեն դեպքում ոչ ուշ, քան ԱԶԲ-ի պահանջից 6 ամիս անց, աուդիտն անցած ֆինանսական հաշվետվությունների կրկնօրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների եզրակացությունները պետք է տրամադրվեն ԱԶԲ-ին անգլերեն լեզվով:
(գ) Ծրագրի իրականացման ժամանակահատվածի ամբողջ ընթացքում Վարկառուն պետք է ներկայացնի առևտրի վիճակագրություն և բոլոր այլ տեսակի տեղեկատվություն, որը ԱԶԲ-ն կարող է ժամանակ առ ժամանակ պահանջել՝ գնահատելու Վարկաուի համապատասխանությունը Թույլատրելի ներմուծումների որոշման բանաձևին:
4. Վարկառուն կարող է Առաջին Տրանշից գումարի առհանում կատարել սույն Վարկային Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից:
5. Չնայած սույն Վարկային Համաձայնագրի որևէ այլ դրույթների, և եթե ԱԶԲ-ն այլ կերպ չհամաձայնի, Երկրորդ Տրանշի համար Վարկային Հաշվից գումարի առհանում չպետք է արվի, մինչև որ ԱԶԲ-ն չհայտնի գոհունակություն, Վարկառուի հետ խորհրդակցությունից հետո, որ (ա) Վարկառուն բավարար առաջընթաց է գրանցել Ծրագրի իրականացման հարցում, (բ) Վարկառուն շարունակում է համապատասխանել քաղաքականության գործողությունների պահանջներին, որոնք կատարվել էին Առաջին Տրանշի տրամադրման համար, և (գ) Վարկառուն կատարել է տրանշի տրամադրման համար անհրաժեշտ՝ քաղաքականության գործողությունները, որոնք նշված են սույն Հավելվածի Հավելում 2-ում:
Ապրանքների Բացասական Ցանկ
Չի թուլատրվում գումարների առհանում կատարել հետևյալի համար.
(i) |
ծախսեր այն ապրանքների գնման համար, որոնք ներառված են Միավորված Ազգերի Ստանդարտ Միջազգային Առևտրի Դասակարգման Վերանայում 3-ում (ՍՄԱԴ, վերանայում 3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում, կամ որևէ հետագա վերանայումների արդյունքում ՍՄԱԴ-ի մեջ ներառման ենթակա խմբերում կամ ենթախմբերում, ինչպես նշվում է ԱԶԲ-ի՝ Վարկառուին ուղղված ծանուցման մեջ. |
Աղյուսակ. Արգելված ապրանքներ
Գլուխ |
Վերնագիր |
Ապրանքների նկարագրություն |
112 |
Ալկոհոլային խմիչքներ | |
121 |
Չմշակված ծխախոտ, ծխախոտի թափոններ | |
122 |
Մշակված ծխախոտ (ծխախոտը փոխարինող նյութ պարունակող կամ չպարունակող) | |
525 |
Ռադիոակտիվ նյութեր և դրանց հետ կապված նյութեր | |
667 |
Մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ չմշակված | |
718 |
718.7 |
Ատոմային ռեակտորներ և դրանց մասեր, վառելիքային էլեմենտներ (քարթրիջներ), չճառագայթված, ատոմային ռեակտորների համար |
728 |
728.43 |
Ծխախոտի մշակման սարքեր |
897 |
897.3 |
Ոսկերչական զարդեր՝ ոսկուց, արծաթից կամ պլատինի խմբին պատկանող մետաղներից (բացառությամբ ժամացույցների և ժամացույցների պատյանների) և ոսկերիչների և արծաթագործների աշխատանքներ (ներառյալ թանկարժեք քարերի տեղադրում) |
971 |
Ոսկի, ոչ դրամական (բացառությամբ ոսկու հանքանյութի և կոնցենտրատների) |
Աղբյուր. Միավորված Ազգերի Կազմակերպություն
(ii) |
ծախսեր Վարկառուի արժույթով կամ այն ապրանքների համար, որոնք մատակարարվում են Վարկառուի տարածքից, |
(iii) |
ծախսեր այն ապրանքների համար, որոնք մատակարարվում են որևէ պայմանագրի ներքո, որը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել որևէ տեղական կամ միջազգային ֆինասական հաստատություն կամ գործակալություն, ներառյալ ԱԶԲ-ից որևէ վարկի կամ դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորված որևէ պայմանագրի ներքո, |
(iv) |
ծախսեր այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ռազմական կամ ռազմամերձ նպատակների կամ ճոխության համար, |
(v) |
թմրանյութերի համար ծախսեր, |
(vi) |
ծախսեր բնապահպանական տեսակետից վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրությունն, օգտագործումն ու ներկրումն արգելված են Վարկառուի օրենքներով կամ միջազգային համաձայնագրերով, որոնց կողմ է հանդիսանում նաև Վարկառուն, և |
(vii) |
ծախսեր, որոնք արվել են որևէ վճարի կապակցությամբ, որն արգելված է Վարկառուի կողմից համաձայն Միավորված Ազգերի Անվտանգության Խորհրդի որոշման, որն ընդունվել է Միավորված Ազգերի Խարտիայի Գլուխ VII-ի շրջանակներում: |
Հավելված 3-ի Առդիր 2
Երկրորդ Տրանշի տրամադրման համար անհրաժեշտ՝ քաղաքականության գործողություններ
I. Ոլորտային կառավարման բարելավված համակարգեր.
Ջրամատակարարման ոլորտ
1. Վարկառուն պետք է հաստատած լինի.
(i) |
Ջրամատակարարման ոլորտի համար ռազմավարությունը և ֆինանսավորման պլանը (ինչի մասին վկայում է կառավարության արձանագրային որոշումը), |
(ii) |
Ջրամատակարարման գործակալությունների գործառույթները ներդաշնակեցնելու գործընթացը (ինչի մասին վկայում է կառավարության արձանագրային որոշումը), և |
(iii) |
2002թ.-ի Ջրային Օրենսգրքի և հարակից իրավական ակտերի ներդաշնակեցումը ոլորտի ռազմավարության և գործառույթների վերանայման առաջարկությունների հետ (ինչի մասին վկայում է կառավարության հրապարակված որոշումը): |
II. Ռազմավարություններ և գործընթացներ` ուղղված ներդրումների վերաբերյալ որոշումներում հատկացումների ավելի մեծ արդյունավետությանը
Ճանապարհային տրանսպորտ
2. Վարկառուն պետք է ընդունած լինի Ճանապարհների պահպանման ֆինանսավորման ռազմավարություն՝ 2015թ.-ի բյուջեում ամրագրված թիրախներով (ինչի մասին վկայում է (i) կառավարության արձանագրային որոշումը և (ii) ՖՆ/Կառավարությանը ներկայացված՝ 2015թ.-ի ճանապարհների պահպանման սպասարկման ծրագրի հավելվածի ներառումը):
3. ՏևԿՆ-ի գլխավորությամբ գործող խորհրդատվական մարմինը պետք է հաստատած լինի ճանապարհային ակտիվների կառավարման (ՃԱԿ)-ի վրա հիմնված ճանապարհների պահպանման ծախսերը (ինչի մասին վկայում է խորհրդատվական մարմնի բոլոր անդամների կողմից հաստատված՝ խորհրդատվական մարմնի անունից գրությունը):
Հավելված 3-ի Առդիր 2
4. Վարկառուն պետք է ընդունած լինի կատարողականի հիմնական ցուցանիշների (ԿՀՑ) վրա հիմնված 2015-2017թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ)՝ ճանապարհային ոլորտի համար սահմանված որակական ցուցանիշներով (ինչի մասին վկայում է 2015-2017թթ. համար ՄԺԾԾ-ի վերաբերյալ կառավարության հրապարակված որոշումը):
Ջրամատակարարման ծառայություններ
5. Վարկառուն իր՝ բյուջեի բացատրագրում պետք է բացահայտ կերպով ներկայացրած լինի իր որպես բաժնետիրոջ դերի մասին քաղաքականության հայտարարությունը (ներառելով իր՝ որպես բաժնետիրոջ կողմից ջրային ոլորտում նախատեսվող ֆինանսավորման նպատակները) և ջրային ոլորտի սուբսիդավորման նպատակները (ինչի մասին վկայում է կառավարության՝ 2015թ. բյուջեի բացատրագրի նախագծում քաղաքականության հայտարարության ներառումը):
6. ՋՏՊԿ-ն և ՖՆ-ը պետք է մշակած լինեն գործողություններ և թիրախներ՝ իրենց որպես բաժնետեր ունեցած դերի և ջրամատակարարման ոլորտի ֆինանսական դիրքի վրա հիմնված սակագների ներկայացմամբ (ինչի մասին վկայում է կառավարության՝ 2015թ. բյուջեի բացատրագրի նախագծում այդ ամենի ներառումը):
7. Վարկառուն պետք է ընդունած լինի ջրային ոլորտի համար ԿՀՑ-ի վրա հիմնված 2015-2017թթ. համար ՄԺԾԾ-ն, ներառյալ որակական ցուցանիշները (ինչի մասին վկայում է 2015-2017թթ. համար ՄԺԾԾ-ի վերաբերյալ կառավարության հրապարակված որոշումը):
III. Կարգավորման շրջանակներ
8. Այս կետով քաղաքականության գործողություններ Երկրորդ Տրանշի տրամադրման համար չկան:
IV. Իրականացման մշտադիտարկման համակարգեր
Ճանապարհային տրանսպորտ
9. ՏևԿՆ-ը պետք է կազմած լինի Վարկառուի ամբողջ ճանապարհային ցանցի տեսագրված գույքացանկը (ինչի մասին վկայում է (i) տեսագրված ճանապարհային հատվածների քարտեզը/ցանկը և (ii) խտասկավառակ, որը ներկայացնում է առնվազն 1 րոպե տևողությամբ տեսանկարահանում ճանապարհի յուրաքանչյուր հատվածից, յուրաքանչյուր այսպիսի ճանապարհային հատվածի կոորդինատների որոշմամբ):
Հավելված 3-ի Առդիր 2
10. Վարկառուն պետք է ներդրած լինի ճանապարհային ակտիվների կառավարման համակարգը, ներառյալ ճանապարհների տեսագրված գույքացանկը՝ որպես ներդրումային որոշումներ կայացնելու գործիք (ինչի մասին վկայում է կառավարության հրապարակված որոշումը):
11. ՏևԿՆ-ը պետք է իրականացրած լինի Միջազգային անհարթության ինդեքսի (ՄԱԻ) մշտադիտարկում՝ սկսած 2015թ.-ից (ինչի մասին վկայում է GPS հղումներով ակտիվների կառավարման տվյալների շտեմարանը, որի տեսագրությունները հասանելի են ՏևԿՆ-ի ինտերնետային կայքում):
12. Վարկառուն պետք է հաստատած լինի բյուջեին փոխկապակցված ճանապարհային ոլորտի ԿՀՑ-ների կանոնավոր մշտադիտարկումը (ինչի մասին վկայում է կառավարության հրապարակված որոշումը):
13. ՏևԿՆ-ը պետք է հրապարակած լինի հանրայնացման ենթակա ամբողջ տեղեկատվությունը իր՝ հաստատված հանրային տեղեկատվության ծրագրի (ՀՏԾ) համաձայն (ինչի մասին վկայում են ՏևԿՆ-ի կայքից արված պատկերները):
Ջրամատակարարման ծառայություններ
14. ՋՏՊԿ-ը պետք է կազմած լինի պետության կողմից կարգավորվող օպերատորների կողմից կառավարվող՝ ջրային ոլորտի ակտիվների ռեգիստրը (ինչի մասին վկայում է (i) ՋՏՊԿ-ի իրավական ակտը՝ ակտիվների ռեգիստրի և դրա պարբերական թարմացման պահանջի վերաբերյալ և (ii) ակտիվների ռեգիստրի՝ համակարգչից արված պատկերը):
15. Վարկառուն պետք է հաստատած լինի բյուջեի կատարողականի առնչությամբ ջրային տնտեսության ոլորտի ԿՀՑ-ների կանոնավոր մշտադիտարկումը (ինչի մասին վկայում է ՄԺԾԾ 2015-2017-ի վերաբերյալ կառավարության հրապարակված որոշումը):
16. ՋՏՊԿ-ը և ՀԾԿՀ-ը պետք է հրապարակած լինեն ողջ պահանջվող տեղեկատվությունը՝ ըստ իրենց՝ համապատասխանաբար հաստատված ՀՏԾ-ների (ինչի մասին վկայում են ՋՏՊԿ-ի և ՀԾԿՀ-ի կայքերի՝ համակարգչից արված պատկերները):
Ճանապարհային տրանսպորտի և ջրամատակարարման ծառայություններ
17. Վարկառուն պետք է փորձարկած լինի պրակտիկայի վրա հիմնած բաղադրիչի ներառումը՝ ՏևԿՆ-ի համար ներքին աուդիտորների հավաստագրման գործընթացում (ինչի մասին վկայում է կառավարության արձանագրային որոշումը):
Հավելված 3-ի Առդիր 2
18. ՏևԿՆ-ը և ՋՏՊԿ-ը պետք է նշանակած լինեն ոչ պետական հատվածի անդամներ իրենց համապատասխան աուդիտի կոմիտեների կազմում (ինչի մասին վկայում է (i) Ֆինանսների նախարարի վերանայված հրամանը, որը պարտադրում է նշանակել ոչ պետական հատվածի ներկայացուցիչ անդամներ և մասնավորեցնում է համապատասխանությանը/որակավորումներին ներկայացվող պահանջները և (ii) ՏևԿՆի և ՋՏՊԿ-ի աուդիտի կոմիտեների նիստերի արձանագրությունները, որոնք ի ցույց են դնում աուդիտի արդյունքում տեղ գտած բացահայտումների և առաջարկությունների քննարկման վկայություն և դրանց կամզման գործում ոչ պետական հատվածից ներգրավված անդամների մասնակցություն):
19. ՏևԿՆ-ը և ՋՏՊԿ-ը պետք է հաստատած լինեն ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանները ճանապարհային և ջրային ոլորտների համար (ինչի մասին վկայում են ՏևԿՆ-ի և ՋՏՊԿ-ի աուդիտորական ստորաբաժանումների համապատասխան ղեկավարների կողմից հաստատված՝ ամենամյա, ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանները):
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Ծրագրի Իրականացում և այլ հարցեր
Իրականացման կազմակերպում
1. ՖՆ-ը Ծրագրի Գործադիր մարմինն է և պատասխանատու է Ծրագրի ընդհանուր իրականացման, այդ թվում նաև՝ քաղաքականության գործողություններին համապատասխանության, միջոցների մասհանման և գրանցումներ վարելու համար: ՖՆ-ը, ՏևԿՆ-ը, ՋՏՊԿ-ը և ՀԾԿՀ-ը հանդես կգան որպես Ծրագրի շրջանակներում իրենց համապատասխան բաղադրիչները Իրականացնող գործակալություններ:
2. Վարկառուն պետք է ստեղծի Ծրագրի Ղեկավար կոմիտե, որը կնախագահի ՖՆ-ի Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրենը և որի կազմում ընդգրկված կլինեն Իրականացնող բոլոր գործակալությունների՝ աշխատանքային մակարդակի ներկայացուցիչներ: Ծրագրի Ղեկավար կոմիտեն կվերահսկի Ծրագրի գործողությունների ընթացիկ իրականացումը:
3. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի ՏԿՆ-ը, ՋՏՊԿ-ը և այլ Իրականացնող գործակալությունները ունենան համապատասխան անձնակազմ և ապահովված լինեն անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական և այլ ռեսուրսներով՝ կատարելու իրենց գործառույթները Ծրագրի շրջանակներում:
Քաղաքականության գործողությունները և երկխոսությունը
4. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի քաղաքականության բոլոր գործողությունները, որոնք որդեգրվել են Ծրագրի ներքո, ինչպես նշված է Քաղաքականության վերաբերյալ գրության և Քաղաքականության մատրիցայի մեջ, շարունակեն ուժի մեջ մնալ Ծրագրի ամբողջ ընթացքում:
5. Վարկառուն պետք է տեղեկացնի ԱԶԲ-ին՝ բազմակողմանի և երկկողմ օգնություն տրամադրող այլ գործակալությունների հետ քաղաքականության վերաբերյալ քննարկումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա, և պետք է տրամադրի ԱԶԲ-ին հնարավորություն՝ մեկնաբանելու դրա արդյունքում առաջացած քաղաքականության վերաբերյալ բոլոր առաջարկները: Նախքան որևէ նման առաջարկ վերջնականացնելն ու իրականացնելը, Վարկառուն պետք է հաշվի առնի ԱԶԲ-ի տեսակետները:
Համարժեք միջոցների օգտագործումը
6. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Համարժեք միջոցները օգտագործվեն՝ ֆինանսավորելու սույն Ծրագրի նպատակներին համահունչ կոնկրետ ծրագրերի և միջոցառումների իրականացումը:
Կառավարում և հակակոռուպցիոն գործունեություն
7. Վարկառուն, Ծրագրի Գործադիր մարմինը և Իրականացնող Գործակալությունները պետք է. (ա) համապատասխանեն ԱԶԲ-ի Հակակոռուպցիոն Քաղաքականությանը (1998թ., առ այսօր արված փոփոխություններով) և ընդունեն, որ ԱԶԲ-ն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետազննելու Ծրագրին առնչվող այն երևույթները, որոնք ենթադրաբար կապված են կոռուպցիայի, խաբեբայության, քողարկված պրակտիկայի կամ հարկադրանքի հետ, և (բ) համագործակցեն յուրաքանչյուր նմանատիպ հետազննության հետ և տրամադրեն բոլոր տեսակի անհրաժեշտ աջակցություն նման հետազննության բավարար կատարման համար:
Մշտադիտարկում և վերլուծություն
8. Վարկառուն պետք է Ծրագրի իրականացման ընթացքում եռամսյակը մեկ իրականացնի պարբերական վերլուծություններ՝ գնահատելու Ծրագրի ծավալը, իրականացման կազմակերպումը, առաջընթացը և նպատակների իրականացումը: Ի լրումն պարբերական վերլուծությունների՝ 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում կանցկացվի միջնաժամկետ վերլուծություն: Վարկառուն պետք է ապահովի ԱԶԲ-ի՝ մասնակցություն ունենալու հնարավորությունը այս պարբերական և միջնաժամկետ վերլուծություններին, և, որպես յուրաքանչյուր նման վերլուծության մի մաս՝ Վարկառուն պետք է ԱԶԲ-ին տրամադրի իրականացման կարգավիճակի վերաբերյալ գրավոր հաշվետվություն Ծրագրում ներառված բարեփոխումների առաջընթացի և իրականացման վերաբերյալ: Քաղաքականության գործողությունները մշտադիտարկման կենթարկվեն Ծրագրի Ղեկավար Կոմիտեի կողմից, որը պատասխանատու է քաղաքականության գործողությունների իրականացումն ապահովելու և առաջընթացին հետևելու համար:
