ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2012 թվականի N 136-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 392 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշման 1-ին կետով հավանության արժանացած համալիր ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների համալիր ծրագրի ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 136-Ն որոշման |
«Հ Ա Մ Ա Լ Ի Ր Ծ Ր Ա Գ Ի Ր
ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով (այսուհետ` ծրագիր) ներկայացվում են Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման քաղաքականության հիմնական ուղղությունները:
2. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում սեյսմիկ ռիսկի նվազեցումն առանձին, ինքնուրույն և կարևորագույն խնդիր է հետևյալ գլխավոր պատճառներով`
1) հանրապետության բնակչության զգալի մասի կենտրոնացումը Երևան քաղաքում.
2) կառավարման պետական մարմինների կենտրոնացումը Երևան քաղաքում.
3) շենքերի և շինությունների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակն իրական սեյսմիկ վտանգի մակարդակից.
4) վտանգավոր արտադրությունների տեղադրությունը քաղաքի տարածքում.
5) բնակչության ու ղեկավար մարմինների` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններին պատրաստվածության ոչ անհրաժեշտ մակարդակը:
3. Ծրագրի կատարումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, բոլոր շահագրգիռ պետական մարմինների կողմից` իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:
II. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
4. Հայաստանի տարածքում ամենամեծ սեյսմիկ ռիսկին ենթակա է Երևան քաղաքը: Երևանը կրկին, ինչպես և անցյալում, կարող է ենթարկվել 7.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի, ինչը համապատասխանում է 9-10 բալ ինտենսիվության՝ ըստ բալականության (MSK-64) սանդղակի: Հատուկ պետական ծրագրով մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկի մակարդակն զգալիորեն չնվազեցնելու դեպքում զոհերի և կորուստների թիվը կհասնի այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր չի լինի արդյունավետ օգնություն ցուցաբերել բնակչությանը և վերացնել ավերածությունները:
5. 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, որի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացավ 1-2 բալով: Ներկայումս Երևան քաղաքը գտնվում է 9 և ավելի բալ ինտենսիվության գոտում: Բազմաբնակարան բնակելի շենքերի գերակշիռ մասը կառուցվել է մինչև 1990 թվականը և հանրապետությունում սեյսմիկ պայմանների վերանայումից հետո դրանք արդեն իսկ չեն բավարարում ներկայիս գործող սեյսմիկ նորմերի պահանջները: Այս հանգամանքներով պայմանավորված` կարևորվում է շենքերի ու շինությունների սեյսմակայունությանը և հուսալիությանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը:
III. ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ, ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Ծրագրի գլխավոր նպատակն է Երևան քաղաքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու քաղաքի կայուն զարգացումն ապահովող մակարդակը:
7. Ծրագիրը հիմք է Երևան քաղաքի և նրա վարչական շրջանների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ ներառելու համար:
8. Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծումը`
1) սեյսմիկ վտանգի գնահատում.
2) սեյսմիկ ռիսկի գնահատում.
3) սեյսմիկ ռիսկի նվազեցում:
9. Սեյսմիկ վտանգի գնահատումը բաղկացած է երկու հիմնական մասերից`
1) առաջնային սեյսմիկ վտանգի գնահատում.
2) երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատում:
10. Առաջնային վտանգը գրունտի ցնցումները, ճեղքվածքները, երկրակեղևի խզվածքներն են, այսինքն` երկրաշարժը: Երկրորդային վտանգը երկրաշարժերով պայմանավորված բնական և տեխնածին երևույթներն են:
11. Բնական երևույթների թվում են սողանքները, փլուզումները, սելավները, դիֆերենցված նստվածքները, գրունտի ջրիկացումը, ենթաողողումը: Տեխնածինների թվում են վթարները, հրդեհները:
12. Առաջնային վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկարաժամկետ վտանգի գնահատումն առավելագույն հնարավոր ցնցումների` տեղի և ուժգնության որոշումն է Երևան քաղաքի տարածքում` հաջորդաբար աճող մասշտաբների քարտեզներում: Առաջնային վտանգը Երևան քաղաքի համար մանրամասնորեն որոշվում է Երևան քաղաքի տարածքի, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմամիկրոշրջանացման (ՍՄՇ) մագնիտուդ (M=1:5000), մագնիտուդ (M=1:10000) քարտեզների միջոցով:
13. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը Երևան քաղաքի տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (1≥7 բալ՝ ըստ բալականության (MSK) - 64 սանդղակով) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսումն է:
14. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի ունենալ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման համար կազմվում են Երևանի տարածքի սեյսմիկ ռիսկի տարբեր մասշտաբների քարտեզներ, որոնցում հաշվի են առնվում ռիսկի մեծության վրա ազդող սեյսմիկ վտանգի հարաբերությունը շենքերի և շինությունների սեյսմակայունությանը: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ միջոցառումների ծրագրեր:
15. Սեյսմիկ ռիսկի գնահատումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`
1) շենքերի խոցելիության գնահատում և երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում շենքերի ավերման ռիսկի քարտեզների կազմում.
2) կարևոր և հատուկ նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում.
3) երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում մարդկային կորուստների գնահատում.
4) երկրորդային սեյսմիկ վտանգով պայմանավորված բնական և տեխնածին երևույթների ռիսկի գնահատում.
5) քաղաքի ենթակառուցվածքների (ջրագծեր ու կոյուղագծեր, էլեկտրամատակարարման 6 կՎ ու ավելի լարման գծեր, գազամատակարարման միջին ճնշման գծեր և այլն) սեյսմիկ ռիսկի գնահատում.
6) քաղաքի կենսաապահովման արտաքին գծերի (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հեռախոսային կապի, երկաթուղու, ավտոճանապարհների և այլն) սեյսմիկ խոցելիության և ըստ ժամանակի ու սոցիալական կարևորության գնահատում.
7) քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատում.
8) սեյսմիկ ռիսկի նվազեցման կոնկրետ առաջարկները ներկայացնելը:
16. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`
1) ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի ընդունում.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում.
3) Երևան քաղաքի վաղ ահազանգման համակարգի ստեղծում.
4) Երևան քաղաքի տարածքի սեյսմիկ խոցելիության նվազեցման` ֆինանսավորմամբ ապահովված միջնաժամկետ ծախսային ծրագրերի (տիպային բնակելի, դպրոցների, առողջապահական հիմնարկների և այլ շենքերի) մշակում ու իրականացում, որը կներառի վտանգի մակարդակին համապատասխան շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, ենթակառուցվածքների ու կենսաապահովման գծերի սեյսմիկ խոցելիության նվազեցումը, արդյունավետ հողօգտագործումը.
5) տիպային, մեծ քանակ կազմող շենքերի ուժեղացման նոր, էժան ու արդյունավետ տեխնոլոգիաների ընտրում, տեղայնացում ու մշակում, այդ թվում՝ գործարանային արտադրության կոնստրուկցիաների կիրառմամբ.
6) երկրաշարժի երկրորդային հետևանքների (հրդեհներ, սողանքներ, թունավոր նյութերի՝ մթնոլորտ ու ջրային միջավայր արտանետումներ, հնարավոր համաճարակներ, երկաթուղու և գլխավոր ճանապարհների շարքից դուրս գալը, վնասվածքներ և այլն) նվազեցումը.
7) Երևան քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխման երկարաժամկետ ծրագրի մշակում, որը կներառի նոր կառուցվող շինությունների սեյսմակայունության ապահովումը, շենքերի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինությունների կանխումը, քաղաքաշինական նորմերի կիրառումը, վտանգավոր օբյեկտների ապակենտրոնացումը մայրաքաղաքից, քաղաքի մեխանիկական աճի, հետևաբար նաև սեյսմիկ ռիսկի աճի կանխումը.
8) բնակչության նախապատրաստում (ուսուցում).
9) Երևանի քաղաքապետարանի նախապատրաստում ռիսկի կառավարմանը.
10) բժշկական պատրաստվածության բարձրացում.
11) արագ արձագանքման ինժեներային ուժերի զարգացում.
12) փրկարարների պատրաստվածության ապահովում.
13) ապահովագրության համակարգի ստեղծում.
14) բնակչության արտահոսքի կանխում:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Սույն ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները`
1) կկազմավորվի նոր հեռանկարային երկարաժամկետ պետական քաղաքականություն` բնակչության անվտանգության և Երևան քաղաքի կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցում.
2) կստեղծվի պլանավորված, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համակարգվող՝ Երևան քաղաքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգ, որը կիրականացվի շահագրգիռ պետական մարմինների, Երևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների (իրենց համաձայնությամբ), այսինքն, գործնականում ամբողջ հասարակության հետ համատեղ, ինչը համապատասխանում է այս բարդագույն խնդրի լուծման միջազգային մոտեցմանը.
3) կբարձրանա Երևանի քաղաքապետարանի ընդհանուր պատրաստվածությունն ուժեղ ցնցումների և աղետների նկատմամբ.
4) նախադրյալներ կստեղծվեն Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկը նվազեցված տնտեսության մեջ խոշոր ֆինանսական ներդրումների համար.
5) կընդգրկվեն սեյսմիկ ռիսկի նվազեցման նորագույն տեխնոլոգիաներ.
6) բոլոր ուղղություններով` սեյսմիկ վտանգի կանխատեսումից մինչև սեյսմակայուն շինարարություն և բնակչության նախապատրաստում, նոր տեխնոլոգիաների ներդրում, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետության գործունեության բոլոր մնացած ոլորտներում.
7) կբարելավվեն տեխնիկական բազան և գիտելիքների բազան ապահովագրության, գիտության և տեխնիկայի զարգացման համար:
18. Նշված ակնկալվող արդյունքները կարող են ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով`
1) սեյսմիկ վտանգի գնահատման բնագավառում`
ա. ազգային դիտացանցի, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և վերլուծության հետագա զարգացում,
բ. տվյալների բազայի և գիտելիքների բազայի հետագա զարգացում, սեյսմիկ վտանգի կանխատեսում` փորձագիտական համակարգերի և աշխարհագրական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԱՏՀ) հիման վրա և դրա քարտեզագրում,
գ. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շահագրգիռ պետական մարմիններին և բնակչությանը կանխատեսման տեղեկատվությունը փոխանցելու կանոնակարգի մշակում.
2) սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում`
ա. տվյալների բազայի և գիտելիքների բազայի ստեղծում,
բ. ռիսկի լրիվ, բազմագործոնային վերլուծություն,
գ. ԱՏՀ-ի հիման վրա սեյսմիկ ռիսկի քարտեզագրում.
3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում`
ա. Երևան քաղաքի ամբողջ տարածքով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում,
բ. Երևան քաղաքի խոցելիության նվազեցում` գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման, քաղաքաշինական նորմերի հիման վրա նոր սեյսմակայուն շինարարության, սողանքավտանգ և նստվածքավտանգ տեղամասերի արդյունավետ պաշտպանական ինժեներական կառուցվածքների ստեղծման, հանրապետության տարածքի ինժեներական պաշտպանության գծով այլ միջոցառումների միջոցով,
գ. բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացում` հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման, համապատասխան գրականության և ձեռնարկների լույսընծայման և տարածման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման և օգտագործման, տարբեր տարիքային խմբերի մարդկանց հոգեբանական նախապատրաստման, օգնություն ցուցաբերելու անհատական և կոլեկտիվ միջոցների ուսուցման, Երևան քաղաքի բոլոր վարչական տարածքներում բնակչությանը երկրաշարժերից և դրանց հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանությունն ուսուցանող պատրաստված հրահանգիչների ցանցի ստեղծման, ուսումնական տագնապների անցկացման միջոցով: Բոլոր թվարկված ծրագրերն իրականացվում են բնակչության տարբեր շերտերի համար՝ հասարակության յուրաքանչյուր շերտին առանձնահատուկ մոտեցում կիրառելով,
դ. Երևանի քաղաքապետարանի նախապատրաստում ռիսկի կառավարմանը` ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում գործողությունների վերաբերյալ մեթոդական նյութերի մշակման, ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում որոշումներ ընդունելու վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացման սցենարի մշակման, քաղաքային կառավարման մարմինների ղեկավար աշխատողների նախապատրաստման և վերապատրաստման ուսումնական բազայի կատարելագործման և այլնի միջոցով,
ե. բժշկական պատրաստվածության բարձրացում` աղետների բժշկության տեղեկատվական-կառավարման ավտոմատացված ծրագրի մշակման և ներդրման, քաղաքի մակարդակով աղետների բժշկության ծառայության զարգացման ծրագրի մշակման և ներդրման, հնարավոր սանիտարական կորուստների (զոհվածների և վիրավորների) ռիսկի գնահատման նպատակով երկրաշարժերի դեպքում վնասվածքների առանձնահատկությունների վերլուծության, երկրաշարժերի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներն ու ուժերն արտացոլող բժշկական-աշխարհագրական քարտեզների մշակման միջոցով,
զ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացում,
է. բնակչության արտագաղթի կանխում` երկրաշարժերի դեպքում առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքների կայուն գործունեության ապահովման ծրագրի մշակման միջոցով,
ը. անձի հոգեբանական խոցելիության նվազեցում` համապատասխան միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, Երևան քաղաքի պայմաններում սթրեսի հաղթահարման մեթոդների մշակման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսուցողական ծրագրերի մշակման միջոցով: Սույն նախագծի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու ուժեղ երկրաշարժերին Երևան քաղաքի և նրա բնակչության պատրաստվածության մակարդակը, ինչը, իր հերթին, երկրաշարժերի հետևանքների վերացման ծախսերի նվազեցման միջոցով, կհանգեցնի քաղաքի առավել կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
19. Ծրագրի իրականացման ընթացքում դրական տեղաշարժեր ձեռք կբերվեն նաև հետևյալ ուղղություններով`
1) շրջակա միջավայրի վիճակի բարելավում և դրա պահպանություն.
2) հասարակական կազմակերպությունների ակտիվացում և ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում.
3) երեխաներին կենսականորեն անհրաժեշտ հմտությունների ուսուցման կազմակերպում.
4) հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում, նրանց ընդգրկումն ընդհանուր կառավարման համակարգում:
V. ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
20. Երևան քաղաքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները`
1) պատրաստվածության գերակայությունը վերականգնման նկատմամբ.
2) պատրաստվածության ոլորտում սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար գերակայությունը.
3) ծրագրի իրականացման գործընթացում շահագրգիռ պետական մարմինների, Երևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների (իրենց համաձայնությամբ) և ընդհանրապես հասարակության մասնագիտաբար համակարգվող ջանքերի միասնականությունը.
4) սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի բոլոր ուղղություններով ենթածրագրերի զուգահեռ իրականացումը.
5) ծրագրի միջազգայնացումը` դրա իրականացման մեջ լավագույն միջազգային և ազգային կենտրոնների ընդգրկման միջոցով.
6) արտասահմանյան դոնորների և ներդրողների ընդգրկումը ծրագրի տարբեր ենթածրագրերի ֆինանսավորման համար.
7) ծրագրի բազմափուլային բնույթը՝ կազմված կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 20 տարի) ենթածրագրերից, որոնք իրականացվում են տարբեր շահագրգիռ պետական մարմինների կողմից:
21. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրի պատվիրատուն է:
22. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդիսանում է պատասխանատու կատարողը և համակարգողը:
23. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) մասնակցել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպմանը.
2) ապահովել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները.
3) աջակցել համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը:
24. Ծրագրի իրականացմանը կարող են մասնակցել նաև հասարակական կազմակերպություններ:
25. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը և սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունները մասնակցում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված Երևան քաղաքի և նրա վարչական շրջանների զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:
26. Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի տարբեր բաժինների
իրականացման համար ներգրավել տարբեր արտասահմանյան փորձագետների:
27. Ծրագրի իրականացումը կբարձրացնի ուժեղ երկրաշարժերին Երևան քաղաքի և բնակչության պատրաստվածության մակարդակը: Դա, համապատասխանաբար, կհանգեցնի սեյսմիկ ռիսկի զգալի նվազեցմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կապահովի հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:
VI. ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
28. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքային բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
VII. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԸ
29. Ծրագրի ռիսկը ներառում են հետևյալ գործոնները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի առաջնահերթության նկատմամբ.
2) ծրագրի իրականացման համար դոնորների բացակայությունը:
VIII. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
30. Ծրագրի իրականացման համար հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ ընթացակարգերով՝
1) ծրագրի կատարողների կողմից յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացվում ծրագրի համակարգողին: Ծրագրի համակարգողը յուրաքանչյուր տարին մեկ անգամ արդյունքների մասին տեղեկատվություն է ներկայացնում պատվիրատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Արդյունքների մասին տեղեկատվությունն ընդգրկվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ամենամյա հաղորդման մեջ.
2) պատվիրատուն կարող է պահանջել լրացուցիչ հաշվետվություն՝ դրա մասին իր քննարկումից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնելով ծրագրի համակարգողին:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 136-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ
Անմիջական նպատակները |
Արդյունքները |
Միջոցառումները |
Ծրագրի կատարողները |
Ժամանակացույցը |
Ֆինանսա-վորումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Անմիջական նպատակ 1 Սեյսմիկ վտանգի գնահատում |
1.1. Արդյունք 1 Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների գնահատում |
1.1.1. Միջոցառում 1 Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների մոնիթորինգ 1.1.2. Միջոցառում 2 Տվյալների հավաքման ու վերլուծության գոյություն ունեցող համակարգի զարգացում և կատարելագործում 1.1.3. Միջոցառում 3 Սեյսմիկ վտանգի վերաբերյալ ստեղծված տվյալների բազայի ընդլայնում
1.1.4. Միջոցառում 4 Համապատասխան փորձագիտական համակարգերի մշակում` սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանք)
1.1.5. Միջոցառում 5 Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում |
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ Տ և ԿՆ, ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱ ԷԿ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՆ |
Անընդմեջ իրականացվող մոնիթորինգ
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ վտանգի գնահատման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն):
2012 թ. ապրիլ, ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետով նախատեսված ծրագրի, ինչպես նաև հիմնավորված անհրաժեշտության դեպքում:
1) սեյսմիկ վտանգի կարճաժամկետ և միջնաժամկետ քարտեզագրում կատարվում է անընդմեջ իրականացվող մոնիթորինգի արդյունքում 2) սեյսմիկ վտանգի երկարաժամկետ քարտեզագրում իրականացվում է Երևան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի կազմման ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ |
Անմիջական նպատակ 2 Սեյսմիկ ռիսկի գնահատում |
2.1. Արդյունք 1 Սեյսմիկ ռիսկի քարտեզներ |
2.1.1. Միջոցառում 1 Տվյալների բազայի համալրում
2.1.2. Միջոցառում 2 ԱՏՀ-ի (GIS) բազայի հիման վրա սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի փաթեթի մշակում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանք)
2.1.3. Միջոցառում 3 Երևան քաղաքի տարածքի տեղագրական գծագրերի կազմում` յուրաքանչյուր օբյեկտի նախագծային սեյսմակայունության նշումով
2.1.4. Միջոցառում 4 Երևան քաղաքում շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի և վնասվածության աստիճանի հայտնաբերման նպատակով հետազննման իրականացում և փաստացի սեյսմակայունության որոշում
2.1.5. Միջոցառում 5 Ռիսկի գնահատում և քարտեզագրում, քարտեզների թողարկում Հատուկ և կարևոր օբյեկտների խոցելիության գնահատում, խոցելի օբյեկտների նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավա-րության կողմից
Դպրոցների, հիվանդանոցների և այլ ուսումնական ու առողջապահական հաստատությունների խոցելիության գնահատում, խոցելի շինությունների նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից Բազմաբնակարան շենքերի խոցելիության գնահատում, խոցելի շենքերի նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ Տ և ԿՆ, ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ կառ. առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ՔՆ
ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ) |
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն): Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի Համաձայն ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ոլորտի ՊՈԱԿ-ների տարեկան ծրագրերի Ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի Իրականացվում է հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեփականատերերի կողմից, Երևան քաղաքի զարգացման ընթացիկ ծրագրերի կազմման ընթացքում: |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ |
Անմիջական նպատակ 3 Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում |
3.1. Արդյունք 1 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծած սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնը
3.2. Արդյունք 2 Երևան քաղաքի ամբողջ տարածքով ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում
3.3. Արդյունք 3 Երկրաշարժերի նկատմամբ Երևան քաղաքի տարածքում շենքերի և շինությունների, կենսաապահովման գծերի և բնակավայրերի ենթակառուցվածքների նվազեցված խոցելիություն
3.4. Արդյունք 4 Ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրի մշակում` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավար աշխատողների ուսուցման համար
3.5. Արդյունք 5 Բարձր բժշկական պատրաստվածություն
3.6. Արդյունք 6 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության գոյություն ունեցող հիմքի վրա ձևավորված արագ արձագանքման ուժեր
3.7. Արդյունք 7 Շարժական փրկարարական ծառայությունների ցանց
3.8. Արդյունք 8 Աղետի գոտուց բնակչության արտագաղթի կանխման միջոցառումների համալիր
3.9. Արդյունք 9 Երևան քաղաքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ստեղծված իրավական հիմք |
3.1.1. Միջոցառում 1 Երևանի քաղաքապետարանի, ծրագրի կատարողների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև կապի արդյունավետ միջոցների մշակում
3.1.2. Միջոցառում 2 Երևան քաղաքի պայմաններում սեյսմիկ հնարավոր աղետի մասշտաբների և բնույթի գնահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառումը` փրկարա- րական և վերականգնողական աշխատանքների համար ուժերի և միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով
3.1.3. Միջոցառում 3 Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի համալրում
3.2.1. Միջոցառում 1 Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում
3.2.2. Միջոցառում 2 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ազգային դիտացանցի նորացում` Երևան քաղաքի վաղ ահազանգման համակարգում օգտագործելու նպատակով 3.2.3. Միջոցառում 3 Վաղ ահազանգման համակարգի համար ծրագրերի փաթեթի մշակում
3.2.4. Միջոցառում 4 Վաղ ահազանգման համակարգի համար ազդանշանային ցանցի ստեղծում
3.3.1. Միջոցառում 1 Ուժեղ երկրաշարժի նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում
3.3.2. Միջոցառում 2 Երևան քաղաքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում` հաստատված մեթոդիկայի պահանջների համաձայն
3.3.3. Միջոցառում 3 Գրունտների ուժեղ շարժման տվյալների բանկի ստեղծում, Երևան քաղաքի տարածքի տարբեր գրունտային պայմանների համար թույլ ու միջին երկրաշարժերի սինթեզված ակսելերոգրամների ստացում
3.3.4. Միջոցառում 4 Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմի մշակում և կիրառում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանք)
3.3.5. Միջոցառում 5 Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործում և կիրառում` հաշվի առնելով Երևան քաղաքի կառուցապատման առանձնահատկությունները (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանք)
3.3.6. Միջոցառում 6 Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդ-րոերկրաբանական պրոցեսներից Երևան քաղաքի բնակելի-քաղաքացիական ու արտադրական օբյեկտների, մարդու առողջության համար ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգ ներկայացնող շինությունների, տրանսպորտային մայրուղիների (ճանապարհների և երկաթգծերի), ինչպես նաև կենսաապահովման օբյեկտների ինժեներական պաշտպանության մեթոդների մշակում և կիրառում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանք)
3.4.1. Միջոցառում 1 Ուսուցողական դասընթացների, հատուկ հեռուստա-ռադիոհաղորդումների կազմակերպում` ռիսկի կառավարման բնագավառում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավար աշխատողների ուսուցման նպատակով: Բնակչությանը երկրաշարժերից և դրա հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանության ուսուցողական դասընթացների կազմակերպում, ուսուցանող հրահանգիչների պատրաստում
3.4.2. Միջոցառում 2 Աղետների կառավարման վերաբերյալ տեսաֆիլմերի ստեղծում և դրանց օգտագործում ուսուցողական ծրագրերում
3.4.3. Միջոցառում 3 Վարժանքների ձևով գործնական պարապմունքների կազմակերպում, կոնկրետ արտակարգ իրավիճակների վերլուծություն և աղետների կառավարման բնագավառում որոշումների ընդունման գործընթացի մշակում
3.5.1. Միջոցառում 1 Կառավարման տեղեկատվական համակարգի մշակում` աղետների բժշկության ծառայության համար 3.5.2. Միջոցառում 2 Ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում
3.5.3. Միջոցառում 3 Շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծում` աղետի օջախում մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալու համար
3.6.1. Միջոցառում 1 Արագ արձագանքման ուժերի ուսումնամեթոդական բազայի ամրացում և դրանց ապահովում կապի ժամանակակից միջոցներով
3.7.1. Միջոցառում 1 Որոնողական-փրկարարական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման նորացում
3.8.1. Միջոցառում 1 Աղետների ենթակա Երևան քաղաքի տարածքի խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում
3.8.2. Միջոցառում 2 Աղետների ենթակա Երևան քաղաքում կենսաապահովման գծերի պաշտպանության ծրագրի մշակում
3.8.3. Միջոցառում 3 Բնակչության արտագաղթի մոնիթորինգի համար տեղեկատվական ցանցի ստեղծում
3.8.4. Միջոցառում 4 Երևան քաղաքի հատակագծային կառուցվածքների ճշգրտում և համապատասխանեցում գործող սեյսմիկ նորմերին և սեյսմիկ ռիսկի տարբեր գոտիներին
3.8.5. Միջոցառում 5 Տնտեսական ենթակառուցվածքային տարրերի ենթաբաշխում և հատուկ պայմանների ու ռեժիմների հաստատում (արդյունաբերություն, շինարարական բազա և այլն): Տրանսպորտի, ինժեներական, էներգամատակարարման ենթակառուցվածքների, ինչպես նաև ուսումնական և առողջապահական հաստատությունների տեղաբաշխում և համալիր հատակագծային կազմակերպում: Նյութական միջավայրի (շենքերի, շինությունների) հատակագծային և ծավալատարածական կազմակերպում
3.9.1. Միջոցառում 1 Երևան քաղաքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ գործողությունները կանոնակարգող նորմատիվ ակտերի (փաստաթղթերի) մշակում և հաստատում |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ Տ և ԿՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ Տ և ԿՆ, ՀՀ Է և ԲՊՆ, Հայկական կարմիր խաչի ընկերություն(համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ Տ և ԿՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ Տ և ԿՆ
ՀՀ ԱԻՆ,
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ Տ և ԿՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԲՆ, ՀՀ ԱԻՆ
ՀՀ ՔՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԳԱԱ(համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԲՆ, ՀՀ ԵՔ(համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ, «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տա-րածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ)
ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԵՔ (համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԵՔ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԵՔ(համաձայնությամբ) |
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծման ծրագրի համաձայն: Տեխնոլոգիաների կատարելագործման վերաբերյալ լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն):
Ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի
Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի
Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի
Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի
Ժամանակացույցը՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի
Ժամանակացույցը` համաձայն Երևանի քաղաքաշինական ծրագրերի
Անընդմեջ իրականացվող մոնիթորինգ
2012 թ. ընթացքում «Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմ» ծրագրի մշակում
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործման վերաբերյալ
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում «Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսներից Երևան քաղաքի ինժեներական պաշտպանության մեթոդներ» ծրագրի մշակում
Ժամանակացույցը` համաձայն ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» և «ՍՊԱմԾ» ՊՈԱԿ-ների աշխատանքային ծրագրերի
Ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը, իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծման ծրագրի համաձայն:
Սեյսմիկ ռիսկի գնահատման համար ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների կանխատեսում իրականացվում է լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն:
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելու շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծման վերաբերյալ Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը արագ արձագանքման ուժերի ուսումնամեթոդական բազայի ամրացման և դրանց կապի ժամանակակից միջոցներով ապահովման մասին Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը որոնողական-փրկարարական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման նորացման մասին Երևան քաղաքի զարգացման ընթացիկ ծրագրերով երկայացված ենթածրագրեր Երևան քաղաքի զարգացման ընթացիկ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ներկայացված ենթածրագրեր ՀՀ ԱԻՆ ռիսկերի կառավարման կենտրոնի ծրագրի համաձայն
Երևանի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ծրագրերի համաձայն
Երևանի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ծրագրերի համաձայն
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
Ծրագրում ներառված հապավումները`
ՀՀ ԱԻՆ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ ՔՆ - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
ՀՀ ԱՆ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
ՀՀ Տ և ԿՆ - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ Է և ԲՊՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ ՖՆ - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԳՆ - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ՏԿՆ - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ ԲՆ - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
ՀՀ ԵՔ - Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարան
ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ ԱԻՆ «ՍՊԱմԾ» ՊՈԱԿ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱԷԿ - Հայկական ատոմային էլեկտրակայան
ՀՀ ԳԱԱ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |