040.0864.30.12.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1998 թվականի N 864
քաղ. Երևան
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):
2. Սահմանել, որ`
ա) (Ենթակետն ուժը կորցրել է 29.12.11 N 1928-Ն)
բ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)
գ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)
դ) գունագեղ քարերի մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով՝ բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիան) ու լիստվենիտի, որոնց մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով.
ե) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր.
զ) ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.2-րդ հոդվածով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներից սկսած, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:
Աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված աղի ծավալից և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից.
է) հանքային ջրի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով`
1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` ջրօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առաջնային ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով շահագործման տվյալ նպատակի համար հաստատված դրույքաչափը,
2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս՝ ջրօգտագործողների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված յուրաքանչյուր ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առանձնացված ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան դրույքաչափը` որպես շահագործման առանձին նպատակների համար հաշվարկված բնօգտագործման վճարների հանրագումար.
ը) ածխաթթու գազ ստանալու նպատակով (այդ թվում` սույն կետի «է» ենթակետում նշված դեպքերում) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ջրօգտագործողի կողմից արտադրված ածխաթթու գազի համար վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում գազանջատիչից դուրս
եկող գազի խողովակի վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափը:
թ) վճար վճարողների կողմից ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները (այդ թվում` օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով) հաշվարկվում են` հիմք ընդունելով`
1) uտորերկրյա քաղցրահամ ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` Հայաuտանի Հանրապետության ջրային oրենuգրքի համաձայն տրամադրված ջրoգտագործման թույլտվություններով uահմանված ջրoգտագործման (uտորերկրյա (uտորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) ծավալները և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերը,
2) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` արդյունահանված (այդ թվում` բնապահպանական մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով շահագործման տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափը,
3) մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` առաջնային ջրահաշվիչով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում` հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված (այդ թվում` բնապահպանական մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) փաստացի շահագործման նպատակների համար` սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ամենաբարձր դրույքաչափը,
4) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված հանքային ջրի (այդ թվում` բնապահպանական մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրի արդյունահանման համար սահմանված դրույքաչափը:
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 18.06.01 N 543, լրաց. 03.07.03 N 826-Ն, փոփ., լրաց. 03.02.05 N 149-Ն, լրաց. 31.03.05 N 445-Ն, 25.01.07 N 225-Ն, խմբ., լրաց. 22.01.09 N 123-Ն, փոփ., խմբ. 29.12.11 N 1928-Ն)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանին հրապարակելու սև, ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:
(4-րդ կետը լրաց. 25.01.07 N 225-Ն)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման NN 1 և 2 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 14-րդ և 16-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ
I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճից) ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
ձկնաբուծության նպատակով |
1 դրամ |
արդյունաբերական նպատակներով |
0,5 դրամ, |
խմելու և կենցաղային նպատակներով |
0,5 դրամ, |
որոնց համար՝ |
0,025 դրամ |
ոռոգման նպատակով |
0,0 դրամ: |
(1-ին կետը խմբ. 29.08.01 N 789, 31.07.03 N 958-Ն, փոփ. 13.12.07 N 1533-Ն)
2. Սևանա լճից ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար
ոռոգման նպատակով |
0,2 դրամ |
այլ նպատակներով |
1,5 դրամ: |
3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների, որոնց համար՝ 0.05 դրամ:
(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, խմբ. 29.08.01 N 789, փոփ. 13.12.07 N 1533-Ն)
4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
ոռոգման նպատակով |
0,0 դրամ |
այլ նպատակներով |
1,0 դրամ: |
(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
5. Ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` 50 դրամ:
(5-րդ կետը լրաց. 03.02.05 N 149-Ն)
II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը
(Վերնագիրը փոփ. 31.03.05 N 445-Ն)
1. (1-ին կետն ուժը կորցրել է 29.12.11 N 1928-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 29.12.11 N 1928-Ն)
3. Վառելիքաէներգետիկ հումքիմարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
ածուխ |
5 տոկոս |
տորֆ |
3 տոկոս |
այրվող թերթաքարեր |
3 տոկոս |
(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
4. Երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
տուֆ |
5 տոկոս |
ֆելզիտային տուֆ (այդ թվում` |
6 տոկոս |
գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) |
7 տոկոս |
մարմար, մարմարացված կրաքարեր |
5 տոկոս |
դեկորատիվ մարմար |
6 տոկոս |
կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ |
7 տոկոս |
տրավերտին |
6 տոկոս |
բազալտ |
4,5 տոկոս |
հիալոբազալտ |
6 տոկոս |
(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
5. Շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
տուֆ |
4 տոկոս |
տուֆաավազաքարեր |
3,5 տոկոս |
բազալտ |
3,5 տոկոս |
անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն |
3,5 տոկոս |
պրոֆիրիտ |
3 տոկոս |
կրաքար |
3,5 տոկոս |
(5-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
6. Լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
հրաբխային խարամ |
3 տոկոս |
պեմզա |
4 տոկոս |
ավազախճաքարային խառնուրդ |
3 տոկոս |
բալաստային հումք (պորֆիրիտ, |
3 տոկոս |
(6-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
7. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր, մագնեզիումասիլիկատային ապարներ) |
6 տոկոս |
կրաքար (կիր ստանալու համար) |
3 տոկոս |
կավեր |
4 տոկոս |
բնական հանքային ներկեր |
4 տոկոս |
գիպսատար կավեր |
4 տոկոս |
(7-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, լրաց. 29.12.11 N 1928-Ն)
8. Գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
ագաթ |
6 տոկոս |
փիրուզ |
6 տոկոս |
վանակատ (ծիածանվող օբսիդիան) |
6 տոկոս |
հասպիս |
6 տոկոս |
օնիքսանման մարմար |
5 տոկոս |
լիստվենիտ |
5 տոկոս |
վանակատ (օբսիդիան) |
7 տոկոս |
(8-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, լրաց. 03.02.05 N 149-Ն)
9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
ցեոլիտ (խոր.մ) |
5 տոկոս |
պեռլիտ (խոր.մ) |
6 տոկոս |
դիատոմիտ (խոր.մ) |
6 տոկոս |
բենտոնիտ (տոննա) |
6 տոկոս |
դունիտ և պերիդոտիտ, |
4 տոկոս |
հրակայուն կավեր (տոննա) |
4 տոկոս |
անդեզիտ, անդեզիտաբազալտ |
4 տոկոս |
(Տողը հանվ. 18.06.01 N 543) |
|
ծծումբ |
3 տոկոս |
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա) |
3 տոկոս |
դոլոմիտ (տոննա) |
3,5 տոկոս |
բարիտ (տոննա) |
5 տոկոս |
(Տողը հանվ. 18.06.01 N 543) |
(9-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, լրաց. 29.12.11 N 1928-Ն)
10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
քարաղի տեսքով` |
440 դրամ |
աղաջրի տեսքով` |
45 դրամ. |
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
արդյունաբերական նպատակով` |
3750 դրամ |
բուժական նպատակով` |
200 դրամ |
ածխաթթու գազ ստանալու նպատակով` | 150 դրամ |
ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով` |
50 դրամ. |
գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
«Ջերմուկ» հանքավայր` |
40 դրամ |
«Արզնի» հանքավայր` | 45 դրամ |
«Հանքավան» հանքավայր` | 40 դրամ |
«Բջնի» հանքավայր` | 35 դրամ |
«Լիճք» հանքավայր` | 30 դրամ |
«Սոլակ» հանքավայր` | 30 դրամ |
«Քարաշամբ» հանքավայր` | 40 դրամ |
«Արզական» հանքավայր` | 75 դրամ |
«Սայաթ-Նովա» հանքավայր` | 75 դրամ |
այլ հանքավայրեր` |
30 դրամ». |
(10-րդ կետը խմբ. 18.06.01 N 543, լրաց. 03.02.05 N 149-Ն, խմբ. 19.01.06 N 46-Ն)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.12.11 N 1928-Ն)
III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Փայտանյութի (անտառանյութի) օգտագործման համար ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
Անտա- |
Հեռավորու-թյունը |
Դրույքաչափը (դրամ) | ||||
շինափայտ առանց կեղևի` |
տեխնոլո- |
վառելափայտ | ||||
25-ից ավելի |
13-25-ը ներառյալ |
3-13-ը ներառյալ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Կաղնի, հացենի, թխկի, թեղի |
մինչև 10-ը ներառյալ |
5700 |
5250 |
4380 |
2600 |
700 |
10-25-ը ներառյալ |
4390 |
4040 |
3370 |
2040 |
630 | |
25-40-ը ներառյալ |
3990 |
3670 |
3070 |
1670 |
560 | |
40-ից ավելի |
3420 |
3150 |
2630 |
1300 |
420 | |
Սոճենի, լորենի |
մինչև 10-ը ներառյալ |
3300 |
3000 |
2540 |
1200 |
700 |
10-25-ը ներառյալ |
2540 |
2310 |
1950 |
1060 |
630 | |
25-40-ը ներառյալ |
2310 |
2100 |
1780 |
930 |
560 | |
40-ից ավելի |
1980 |
1800 |
1520 |
800 |
420 | |
Հաճարենի |
մինչև 10-ը ներառյալ |
3000 |
2700 |
2310 |
1500 |
700 |
10-25-ը ներառյալ |
2310 |
2080 |
1780 |
1155 |
630 | |
25-40-ը ներառյալ |
2100 |
1890 |
1620 |
1050 |
560 | |
40-ից ավելի |
1800 |
1620 |
1390 |
900 |
420 | |
Բոխի և այլ ծառատեսակներ |
մինչև 10-ը ներառյալ |
1250 |
1100 |
960 |
500 |
420 |
10-25-ը ներառյալ |
960 |
850 |
740 |
360 |
350 | |
25-40-ը ներառյալ |
870 |
770 |
680 |
280 |
280 | |
40-ից ավելի |
750 |
660 |
580 |
250 |
210 |
Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`
ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ.
փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում.
հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն:
(1-ին կետը խմբ. 19.01.06 N 46-Ն)
2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
ա) լայն կիրառում ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 100 դրամ |
արմատներ` | 300 դրամ. |
բ) այլ դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 50 դրամ |
արմատներ` | 200 դրամ. |
գ) լայն կիրառում ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 15 դրամ |
արմատներ` | 50 դրամ. |
դ) այլ սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 10 դրամ |
արմատներ` | 30 դրամ. |
ե) տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 50 դրամ |
արմատներ` | 150 դրամ. |
զ) գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
վերգետնյա մասեր` | 10 դրամ. |
է) բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ |
500 դրամ: |
(2-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն, 19.01.06 N 46-Ն)
3. Արդյունագործական նպատակով oգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
պտուղներ, հատապտուղներ` | 30 դրամ |
տխիլ (տկողին), ընկույզ` |
60 դրամ: |
(3-րդ կետը խմբ. 19.01.06 N 46-Ն)
4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար`
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝ | |
վայրի խոզ` | 50000 դրամ |
գորշուկ (փորսուղ)` | 2500 դրամ |
աղվես` | 500 դրամ |
քարակզաքիս` | 2000 դրամ |
ճահճակուղբ` | 500 դրամ |
մշկամուկ` | 500 դրամ |
նապաստակ` | 800 դրամ |
սկյուռ` | 300 դրամ |
քնամոլ` | 200 դրամ |
խլուրդ` | 20 դրամ |
այծյամ` | 85000 դրամ |
եղեգնակատու` | 50000 դրամ |
լուսան` | 50000 դրամ |
ջրառնետ` | 10 դրամ. |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` | |
սև ցին` | 10000 դրամ |
ճահճային մկնաճուռակ` | 10000 դրամ |
լորաճուռակ` | 5000 դրամ |
մեծ ճուռակ` | 10000 դրամ |
տափաստանային ճուռակ` | 10000 դրամ |
թավշոտ ճուռակ` | 10000 դրամ |
սովորական հողմավար բազե` | 5000 դրամ |
արտուտաբազե` | 30000 դրամ |
այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ` | 5000 դրամ |
սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ)` |
500 դրամ |
կաքավ` | 500 դրամ |
լոր` | 100 դրամ |
սև փարփար` | 300 դրամ |
կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար` | 100 դրամ |
աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)` |
100 դրամ |
կկվանմաններ` | 200 դրամ |
սովորական այծկիթ` | 500 դրամ |
սովորական կիվիվ` | 500 դրամ |
մանգաղաթևեր` | 300 դրամ |
ալկիոններ` | 300 դրամ |
հոպոպ` | 100 դրամ |
փայտփոր` | 300 դրամ |
ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)` |
100 դրամ |
եղեգնահավ` | 500 դրամ |
ոսկեգույն մեղվակեր` | 1500 դրամ. |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` |
|
գյուրզա` | 3000 դրամ |
այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) տեսակի օձեր` | 1000 դրամ |
կասպիական կրիա` | 200 դրամ. |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար` |
|
գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)` | 70 դրամ |
սովորական ծառագորտ (հատ)` | 200 դրամ |
կանաչ դոդոշ (հատ)` | 10 դրամ. |
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար` անատամ (հատ)` |
20 դրամ |
խաղողի խխունջ (կգ)` | 200 դրամ |
այլ տեսակի փափկամարմիններ (կգ)` | 100 դրամ. |
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար` գետի խեցգետին (կգ)` |
50 դրամ |
հաստապոչ կարիճ (հատ)` | 20 դրամ |
այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)` | 10 դրամ. |
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար` սիգ` |
50 դրամ |
լոքո` | 400 դրամ |
սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ` | 500 դրամ |
կարմրախայտ` | 1000 դրամ |
կարաս` | 20 դրամ |
ծածան` | 100 դրամ |
ցանկում չնշված այլ ձկնատեսակներ` | 30 դրամ: |
Օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետում ներկայացված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակիցը:
Ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է սույն կետի «է» ենթակետում ներկայացված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը:
(4-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն, 19.01.06 N 46-Ն, փոփ. 30.12.10 N 1729-Ն)
4.1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների` արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման) համար`
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` | |
հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ |
2500 դրամ |
լայնականջ ոզնի |
2500 դրամ |
Շելկովնիկովի կուտորա |
2500 դրամ |
պստիկ սպիտակաատամ |
2500 դրամ |
հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ |
7000 դրամ |
Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ |
2500 դրամ |
գորշ արջ |
350000 դրամ |
խայտաքիս |
10000 դրամ |
ջրասամույր |
50000 դրամ |
անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) |
50000 դրամ |
ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) |
800000 դրամ |
մանուլ |
20000 դրամ |
բեզոարյան այծ |
500000 դրամ |
հայկական մուֆլոն |
600000 դրամ |
բորենի |
100000 դրամ |
կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ |
300000 դրամ |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` |
|
ցախաքլորաորս |
50000 դրամ |
գիշանգղ |
50000 դրամ |
կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ |
25000 դրամ |
բալոբան, սապսան |
75000 դրամ |
սպիտակագլուխ անգղ, սև անգղ |
25000 դրամ |
գառնանգղ (մորուքավոր անգղ) |
50000 դրամ |
օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե |
7500 դրամ |
տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ |
7000 դրամ |
կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե |
5000 դրամ |
փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ |
2500 դրամ |
անդրկովկասյան փասիան |
5000 դրամ |
թուրաջ |
5000 դրամ |
կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր |
2500 դրամ |
որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ |
2000 դրամ |
բվեճ |
5000 դրամ |
թավշաոտ բու |
2500 դրամ |
սևափոր դռլոն |
2000 դրամ |
մոխրաայտ սուզակ |
2500 դրամ |
վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն |
20000 դրամ |
մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ |
7500 դրամ |
սև արագիլ |
7000 դրամ |
տարգալակտուց |
10000 դրամ |
քաջահավ |
7500 դրամ |
սովորական ֆլամինգո |
20000 դրամ |
սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ |
5000 դրամ |
թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ |
20000 դրամ |
մարմարյա մրտիմն |
7000 դրամ |
տուրպան |
5000 դրամ |
կովկասյան մարեհավ |
5000 դրամ |
անապատային կաքավ |
5000 դրամ |
վայրի հնդկահավ (ուլար) |
12500 դրամ |
մարգահավ, սուլթանական հավ |
5000 դրամ |
փոքր արոս, մեծ արոս |
15000 դրամ |
շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ |
1500 դրամ |
մեծ ժայռային սիտեղ |
2000 դրամ |
կարմրաթև մագլցող |
2000 դրամ |
ժայռային դրախտապան |
2000 դրամ |
խաչկտուց |
1500 դրամ |
իսպանական ճնճղուկ |
1000 դրամ |
մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ |
15000 դրամ |
կանաչ մեղվակեր |
2500 դրամ |
ներկարար |
1500 դրամ |
սև փայտփոր |
2500 դրամ |
դեղնագլուխ խաղտտնիկ |
1500 դրամ |
կարմրակատար շամփրուկ |
1500 դրամ |
ալպիական ճայ |
2500 դրամ |
սպիտակափող սոխակ |
1500 դրամ |
անապատային խածկտիկ |
1500 դրամ |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` |
|
անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ |
3000 դրամ |
անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես |
1500 դրամ |
միջերկրածովային կրիա |
2000 դրամ |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` |
|
փոքրասիական տրիտոն |
1000 դրամ |
սիրիական սխտորագորտ |
1000 դրամ |
ե) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար` |
|
հաշամ |
2000 դրամ |
իշխան |
8000 դրամ |
Սևանի բեղլու |
2500 դրամ |
Սևանի կողակ |
2000 դրամ |
հայկական կարմրակն |
1500 դրամ |
Քուռի քառթակ |
1500 դրամ |
առաջավորասիական ծական |
1500 դրամ |
(4.1 կետը լրաց. 30.12.10 N 1729-Ն)
5. Գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ:(5-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն, 19.01.06 N 46-Ն)
6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`
բարելավված արոտավայրերում` | 3 դրամ |
բնական արոտավայրերում` | 2 դրամ |
(6-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն, 19.01.06 N 46-Ն)
(III-րդ բաժինը խմբ. 19.01.06 N 46-Ն)
IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը
Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը |
Ածուխ |
1200 |
Տորֆ |
600 |
Այրվող թերթաքար |
450 |
2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Մարված պաշարից երեսապատման քարի, շինաքարի ելքը (տոկոս) |
Դրույքաչափը (դրամ) | ||
երեսա-պատման քարը |
շինա- քարը |
լցա- նյութը և բալաս-տային հումքը | ||
Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
750 |
300 |
90 |
30-40 |
900 |
420 | ||
40-50 |
1050 |
480 | ||
50-ից ավելի |
1200 |
600 | ||
Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
2100 |
- |
120 |
30-40 |
3000 |
- | ||
40-50 |
3900 |
- | ||
50-ից ավելի |
4500 |
- | ||
Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 20 |
2400 |
- |
- |
20-30 |
3000 |
- | ||
30-40 |
3600 |
- | ||
40-ից ավելի |
4200 |
- | ||
Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտ-ներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 20 |
1800 |
- |
900 |
20-30 |
2400 |
- | ||
30-40 |
3000 |
- | ||
40-ից ավելի |
3600 |
- | ||
Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
600 |
210 |
60 |
30-40 |
750 |
300 | ||
40-50 |
900 |
390 | ||
50-ից ավելի |
1050 |
450 | ||
Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
1350 |
450 |
60 |
30-40 |
1500 |
600 | ||
40-50 |
1650 |
750 | ||
50-ից ավելի |
1800 |
900 | ||
Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ |
- |
- |
90 | |
Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատե-սակներ |
- |
- |
105 | |
Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
- |
- |
105 |
Սույն կետով սահմանված դրույքաչափերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված օգտակար ելքի չափերի՝ համապատասխան մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է սույն կետով նախատեսված համապատասխան ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում դրան համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում է շինաքարի կամ երեսապատման քարի օգտակար ելքի չափին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը:
3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը (դրամ) |
Ցեմենտի հումք՝ - կավեր, կրաքարեր, տրավերտիններ - մագնեզիումասիլիկատային ապարներ |
240 100 |
Կրաքար՝ կիր ստանալու համար |
75 |
Կավեր |
60 |
Գիպսատար կավեր |
600 |
Բնական հանքային ներկեր |
3000 |
4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը (դրամ) |
Վանակատ (օբսիդիան) |
15 |
Լիստվենիտ |
1500 |
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը (դրամ) | |
մենաքարը, երեսապատման քարը |
լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք | |
Օնիքսանման մարմար |
90 |
15 |
5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
|
(Բաժինը լրաց. 31.03.05 N 445-Ն, խմբ. 19.01.06 N 46-Ն, լրաց. 22.01.09 N 123-Ն, խմբ. 29.12.11 N 1928-Ն)