«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2011 թ. ք. Երևան |
N 24-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՁԱԿՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայությունից կամ վարժական հավաքից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված զինծառայողի մշտական բնակության վայրերում ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 24-Ն որոշման |
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
Հ Ա Յ Տ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ես՝______________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
պարտադիր ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ
(ընդգծել
)սահմանված կարգով ժամանակավոր արձակված եմ, գտնվում եմ իմ մշտական բնակության վայրում.
________________________________________________________________________________:
(բնակության վայր)
Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ բնակության վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Կից ներկայացնում եմ ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:
Դիմող` ___________________ | ___________________ |
(ստորագրություն) |
(օր, ամիս, տարեթիվ) |
Պահանջը բավարարվում է, եթե դիմումատուն բնակվում է մինչ զինծառայության մեկնելը իր հաշվառման վայրում:
Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը: