«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 հունիսի 2011 թ. |
N 300-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնների 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«27. Չի թույլատրվում այն սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ կայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից: Մյուս բոլոր դեպքերում մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ:».
2) Կանոնների 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«28. Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`
1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`
ա. բազմաբնակարանային շենքերի սպառողներինը` 2 ժամում.
բ. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
գ. մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում,
2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`
ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
բ. մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում,
3) քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս`
ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.
բ. մյուս բոլոր դեպքերում` 12 ժամում:».
3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1 կետով.
«28.1. Սույն կանոնների 27-րդ և 28-րդ կետերում նշված պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի` այն սպառողների համար, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 10 ժամը, քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող մյուս սպառողների համար` 24 ժամը, իսկ մնացած բոլոր դեպքերում` 72 ժամը: Միևնույն ժամանակ, եթե սպառողի էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա մատակարարը և սպառողը պարտավոր են Պայմանագրով սահմանել այդ ժամանակահատվածը:».
4) Կանոնների 77-րդ կետում «1500» թիվը փոխարինել «2000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |