ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2012 թվականի N 489-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռները և սննդամթերքը (այսուհետ` բեռներ) ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են բեռի տվյալ ապրանքախմբի անվտանգությունը հավաստող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկի` անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականների, լաբորատոր փորձարկումների արձանագրությունների կամ եզրակացությունների, արտադրողի համար միջազգային արտոնագրող (ակրեդիտացնող) մարմնի կամ այդ մարմնի կողմից արտոնագրված մարմնի կողմից տրված որակի կառավարման համակարգի` վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (HACCP) ներդրումը հավաստող կամ ISO 22000 կամ բեռի անվտանգության լաբորատոր փորձարկում իրականացնող կազմակերպության համար ԻՍՕ 17025 ստանդարտին համապատասխան տրված հավատարմագրման վկայագրի առկայությամբ, ընդ որում, HACCP և ISO սերտիֆիկատները պահանջվում են դրանց առկայության դեպքում:».
2) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)» բառերով.
3) 4-րդ կետում «սույն որոշմամբ» բառերը փոխարինել «սահմանի վրա սննդամթերքի ռիսկերի գնահատման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.
4) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կենդանական ծագման կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի արտադրողի մոտ վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (HACCP) կամ ISO 22000 կամ նշված բեռների անվտանգության լաբորատոր փորձարկում իրականացնող կազմակերպության միջազգային ստանդարտի` ISO 17025 ներդրումը հավաստող սերտիֆիկատների և բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ դրանց պատճենները` բացառությամբ ԱՊՀ անդամ երկրների և Վրաստանի արտադրության բեռների, իսկ ԱՊՀ անդամ երկրների և Վրաստանի արտադրության բեռների ներմուծման դեպքում` բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ եզրակացությունները կամ դրանց պատճենները:».
5) 5-7-րդ, 11-րդ, 15-րդ, 17-18-րդ, 21-22-րդ, 24-րդ և 25-րդ կետերում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.
6) 8-րդ կետը «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության կամ հավանական վտանգավորության մասին ստացվել է տեղեկատվություն և ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետի կողմից կատարված նմուշառման լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր» բառերով.
7) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սահմանային պետական վերահսկողության նպատակով սահմանային հսկիչ կետերում ներմուծվող բեռների` բացառությամբ կենդանիների, նմուշառում կատարվում է լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար, եթե չեն ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ դրանք չեն համապատասխանում բեռին: Նմուշառումը կատարվում է մաքսային հսկողության ներքո` մաքսային մարմինների կողմից թույլատրված և ապրանքներ տեղափոխող անձի կողմից խնդրարկված վայրում:».
8) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Եթե անհրաժեշտություն է առաջանում որոշելու բեռի անվտանգությունը` լաբորատոր փորձաքննությամբ, ապա սահմանային հսկիչ կետում բեռը կապարակնքվում է, կազմվում է կարգադրագիր՝ ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին և թույլատրվում է բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:».
9) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Ներմուծվող բեռի տնօրինումն արգելված խմբաքանակի հետագա ընթացքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:».
10) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր չունեցող բեռների հայտնաբերման դեպքում բեռը ենթարկվում է զննման, փաստաթղթային ստուգման, կատարվում է նմուշառում` լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար:».
11) 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Կանգնեցված» բառը փոխարինել «Տնօրինումն արգելված» բառերով.
12) 16-րդ կետից հանել «Բեռի վերաարտահանման դեպքում սահմանային հսկիչ կետում բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է «Ներմուծումն արգելվում է» դրոշմը:» նախադասությունը.
13) 17-րդ կետում «իրացումը կասեցնող» բառերը փոխարինել «տնօրինումն արգելող» բառերով.
14) 23-րդ կետից հանել «կամ ներմուծվող բեռի խմբաքանակի իրացումը կասեցնող կարգադրագրի» բառերը.
15) 24-րդ կետը «իրավիճակով» բառից հետո լրացնել «կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության մասին ստացված տեղեկատվությամբ» բառերով.
16) հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ կետով.
«27. Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում ստորև ներկայացվող աղյուսակով սահմանված սննդամթերքի և անասնակերի բնաիրային քանակությունների ներմուծման ժամանակ:
Աղյուսակ
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. ապրիլի 25 Երևան
վարչապետ Տ. Սարգսյան