ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1217-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1258-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հանել «Պ. Մուրադյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» և «Վ. Սարգսյան - ԵՊՀ-ի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրության գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)» բառերը.
2) «Լ. Միրզոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու» բառերը փոխարինել «Լ. Միրզոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)» բառերով.
3) լրացնել «Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ» և «Մ. Հովյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|