Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2010-20.03.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

24 փետրվարի 2010 թվականի N 117-Ա

 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2010 թվականի մարտի 18-20-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու համար։

2. Ա. Սարգսյանի՝ Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 24

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2010, N 184-Ա 20.03.2010, N 117-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան