Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 հոկտեմբերի 2016 թվականի N 39
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կողմից Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 3/3 հասցեում գտնվող շենքի ձեռքբերման միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 6-ի նիստի N 39 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ
ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառումները |
Իրականացման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի և «Համագործակցություն» ՍՊԸ-ի միջև 27.03.2015 թ. կնքված ք.Երևան, Վ.Սարգսյան փող. 3/3 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի լուծում՝ վճարված 277752 ՀՀ դրամ գումարի վերադարձով, անշարժ գույքի նկատմամբ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի վերականգնում |
31.10.2016 թ. |
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին |
«Համագործակցություն» ՍՊԸ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։ |
2. |
«Համագործակցություն» ՍՊԸ-ի և մասնակիցների միջև կնքված առուվաճառքի նախնական պայմանագրերից ծագած իրավունքների ցեսիայի պայմանագրերի լուծում՝ մասնակի չկատարման հիմքով: Ընկերության մասնակիցների ժողովի որոշում 1-ին և 2-րդ կետերի մասին համաձայնություն տալու վերաբերյալ: ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N1675-Ն որոշման հիմքով կնքված նախնական պայմանագրերով սահմանված իրավունքների վերականգնում: |
31.10.2016 թ. |
«Համագործակցություն» ՍՊԸ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։ | |
3. |
ՀՀ կառավարության որոշմամբ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացման համար ՀՀ պետական բյուջեից 644 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի հատկացում՝ Վ.Սարգսյան 3 այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր ֆիզիկական անձանց իրական վնասի դիմաց հրաժարագնի վճարում: |
30.11.2016 թ. |
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին |
ՀՀ պետական բյուջե | |
4. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ՀՀ պետական բյուջեից գումարի հատկացում Վ. Սարգսյան 3 այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը մասնակիցներից գնելու համար՝ 3 356 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով |
30.11.2016 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ պետական բյուջե | |
5. |
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ին կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով ՀՀ պետական բյուջեից գումարի հատկացում շենքի ներքին հարդարման աշխատանքների ֆինանսավորման համար: |
30.11.2016թ. |
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին |
ՀՀ պետական բյուջե | |
6. |
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ին կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով Վ.Սարգսյան 3/3 շենքի առաձնացում և ամրացում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղակայելու համար: |
Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո |
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։ |
