«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2002 թվականի N 1516-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ», «զ» ենթակետերը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների նախագծերը:
3.1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության, անասնաբուժության և գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման ու գրանցման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը` համաձայն NN 4 և 5 հավելվածների.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անտառի կառավարման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը` համաձայն NN 6 և 7 հավելվածների: (3.1-ին կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. սեպտեմբերի 19 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
(1-ին կետը լրաց. 13.01.05 N 101-Ն)
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
(6-րդ կետը խմբ. 27.10.11 N 1697-Ն)
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) ագրոպարենային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը.
գ) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը.
դ) Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
ե) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցության ապահովում և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանում.
զ) օրենքով սահմանված կարգով գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովում.
է) կոոպերացիայի զարգացման ու ընդլայնման ապահովում.
ը) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովում.
թ) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովում.
ժ) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովում.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովում.
ժբ) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում.
ժգ) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:
(7-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն, խմբ. 13.01.05 N 101-Ն, լրաց. 01.07.10 N 877-Ն, փոփ. 30.12.10 N 1730-Ն, լրաց. 23.12.10 N 1767-Ն, 10.03.11 N 267-Ն)
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
բ) Հայաստանի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
գ) գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
դ) ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
ե) անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում զարգացման, ինչպես նաև անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1697-Ն)
է) (ենթակետն ուժը կորցրել է 27.10.11 N 1697-Ն)
ը) անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
թ) անտառների, ըստ գործառնական նշանակության, դասակարգում.
ժ) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատում.
ժա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժբ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
ժգ) կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու հակաանասնահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժե) ոլորտի չսեփականաշնորհված պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման գործընթացի իրականացում.
ժզ) ոռոգման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժզ1) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժէ) ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժը) ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, ինովացիոն ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում.
ի) գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն.
իա) բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի մշակում և հաստատում.
իբ) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.
իդ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում:
(8-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն, խմբ. 13.01.05 N 101-Ն, լրաց. 28.12.06 N 1898-Ն, խմբ. 01.07.10 N 877-Ն, 30.12.10 N 1730-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.10.11 N 1697-Ն)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հանձնարարագրեր և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրա գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը լրաց. 01.07.10 N 877-Ն)
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը`
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված ոլորտներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`
ա) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
բ) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
գ) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
(15.1-րդ կետը լրաց. 18.12.08 N 1509-Ն)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակն ու խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3:
(26-րդ կետը փոփ. 13.01.05 N 101-Ն)
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ իրականացնող ու պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինումը կատարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ե1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
(43-րդ կետը լրաց. 07.03.07 N 244-Ն, 25.03.10 N 290-Ն)
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(44-րդ կետը փոփ. 25.03.10 N 290-Ն)
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը լրաց. 29.01.04 N 96-Ն, լրաց., խմբ., փոփ. 13.01.05 N 101-Ն, լրաց. 28.12.06 N 1898-Ն, 07.03.07 N 244-Ն, 18.12.08 N 1509-Ն, լրաց., փոփ. 25.03.10 N 290-Ն, լրաց., խմբ. 01.07.10 N 877-Ն, փոփ., խմբ. 30.12.10 N 1730-Ն, լրաց. 23.12.10 N 1767-Ն, 10.03.11 N 267-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.10.11 N 1697-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն
Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն
Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն
Ագրովերամշակման զարգացման վարչություն
Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Անտառային տնտեսության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
Գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժին
Սննդամթերքի անվտանգության բաժին
Գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տնտեսական բաժին
Զորահավաքային բաժին
Ներքին աուդիտի բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն
III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
(հավելվածը լրաց. 21.11.02 N 1888-Ն, խմբ. 29.01.04 N 96-Ն, խմբ. 13.01.05 N 101-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.01.06 N 109-Ն, լրաց. 02.11.06 N 1555-Ն, խմբ., փոփ. 28.12.06 N 1898-Ն, փոփ. 04.03.10 N 210-Ն, խմբ. 01.07.10 N 877-Ն, փոփ., լրաց. 30.12.10 N 1730-Ն, փոփ. 23.12.10 N 1767-Ն, խմբ. 27.10.11 N 1697-Ն, լրաց. 16.02.12 N 154-Ն, լրաց., փոփ., խմբ. 13.03.14 N 251-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը եվ չափը
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Օդափոխիչ ԲԿ-1500 |
30 |
1230240 |
2. |
Օդափոխիչ ԲԿ-2000 |
5 |
206845 |
3. |
Սեղան` ղեկավարի համար |
8 |
364712 |
4. |
Սառնարան «Չինար» |
5 |
159995 |
5. |
Սառնարան «Սուպեր» |
1 |
205400 |
6. |
Սառնարան «Սվիյագա» |
3 |
266391 |
7. |
Սելեկտոր |
1 |
60000 |
8. |
Գորգ «Էրեբունի» |
1 |
132721 |
9. |
Գորգ 3x4 |
4 |
318528 |
10. |
Հեռուստացույց «Ռուբին» |
1 |
66645 |
11. |
Հեռուստացույց «Գորիզոնտ» |
1 |
13445 |
12. |
Հեռուստացույց «Իվերիա» |
1 |
56205 |
13. |
Թուղթ ոչնչացնող մեքենա |
1 |
204077 |
14. |
Նիշավորող մեքենա |
2 |
29930 |
15. |
Բազմացման մեքենա «Քենոն Ն-8580» |
1 |
30804 |
16. |
Ղեկավարի սեղան |
1 |
219600 |
17. |
Փափուկ կահույք` |
1 |
219600 |
18. |
Բազկաթոռ |
1 |
52800 |
19. |
Սերվեր Վիստ |
2 |
4429000 |
20. |
Կոնցենտրատոր 10-100 |
1 |
1081500 |
21. |
Համակարգչի մալուխ «ԻՏՐ» |
3000 մ |
798300 |
22. |
Ցանցային սալիկ |
75 |
2146375 |
23. |
Մարշրուտիզատոր 2509 |
1 |
1854000 |
24. |
Ֆաքս ԿԽ-Ֆ-910 |
7 |
2163000 |
25. |
Համակարգչի էկրան |
40 |
103000 |
26. |
Շարժական համակարգիչ |
6 |
8034000 |
27. |
Շարժական համակարգչի տպիչ սարք |
7 |
1081500 |
28. |
Շարժական համակարգչի պայուսակ |
7 |
216300 |
29. |
Պատճենահանող սարք ՖՍ-220 |
5 |
1596500 |
30. |
Տպիչ սարք 1100 |
43 |
10510250 |
31. |
Համակարգիչ «Պենտիում 550» |
15 |
7394100 |
32. |
Համակարգիչ 111-450 |
1 |
884300 |
33. |
Համակարգիչ 2-233 (սև) |
27 |
22359000 |
34. |
Համակարգիչ «Պենտիում 2-333» (սպիտակ) |
28 |
20146000 |
35. |
Տպիչ սարք 4000 |
4 |
2987200 |
36. |
Տպիչ սարք 1120 |
2 |
587200 |
37. |
Տպիչ սարք 880 |
2 |
378800 |
38. |
Պատճենահանող սարք «Քենոն ՄՐ-1125» |
1 |
1030000 |
39. |
Արխիվների սարք ՄՕ 3,5 640 |
4 |
811600 |
40. |
Արխիվների սարք «Զիպ 100» |
5 |
644000 |
41. |
Անխափան հոսանքի սարք 1400 |
2 |
772600 |
42. |
Անխափան հոսանքի սարք 420 |
56 |
6636000 |
43. |
Ցանցային սալիկ «ՊՐՕ 100» |
2 |
515000 |
44. |
Տեսաներածիչ Ե-6 |
2 |
391400 |
45. |
Արխիվների սարքեր |
2 |
587200 |
46. |
Մոդեմ |
13 |
8868300 |
47. |
Սեղան` համակարգչի 118/120 |
70 |
6068305 |
48. |
Սեղան` համակարգչի 2002 |
12 |
1389545 |
49. |
Բազկաթոռ` համակարգչի 2346 |
85 |
6442370 |
50. |
Բազկաթոռ` համակարգչի 1101 |
6 |
820656 |
51. |
Ֆայլ կաբինետ 44 ա |
5 |
558540 |
52. |
Ֆայլ կաբինետ 43 ա |
5 |
430480 |
53. |
Ֆայլ կաբինետ 42 ա |
5 |
285459 |
54. |
Հեռախոսի ապարատ «ԿԽ 971» |
4 |
648000 |
55. |
Հեռախոսի ապարատ «ԿԽ 3186» |
1 |
97200 |
56. |
Հեռախոսի ապարատ «ԿԽ 2355» |
37 |
1198900 |
57. |
Հեռախոսի ապարատ «ԿԽ 2319» |
20 |
648000 |
58. |
Հեռախոսի ապարատ «ԿԽ 3155» |
35 |
1532300 |
59. |
Հեռախոսի ապարատ «ԿԽ 5976» |
1 |
113300 |
60. |
Բազկաթոռ |
1 |
305250 |
61. |
MS Protcss |
1 |
222000 |
62. |
MS «Վինդոուս» |
2 |
154500 |
63. |
Լազերային կարդացող սարք |
51 |
695304 |
64. |
Կոնցենտրատոր «24x10/100» |
1 |
746800 |
65. |
Կոնցենտրատոր «12x10/100» |
3 |
1390500 |
66. |
Կոնցենտրատոր «8x100» |
4 |
865200 |
67. |
Տպիչ սարք 5 Լ |
1 |
276265 |
68. |
Դիսպետչերական հանգույց |
1 |
55556 |
69. |
Մոդեմ ՍՆ ԻԻՊՍ |
1 |
68000 |
70. |
Պատճենահանման մեքենա ԴՍ-220 |
1 |
4972245 |
71. |
Ազդանշան |
|
5830000 |
72. |
Շուղապատում քմ |
139 |
4420200 |
73. |
Ջեռուցիչ ԴԴԿ |
1 |
74843 |
74. |
Ֆաքս ԿԽ-12400 |
1 |
120552 |
75. |
Ծրագրային կրիչներ (կոմպ.) |
1 |
330910 |
76. |
Նկարահանման խցիկ «Պանասոնիկ» |
1 |
675000 |
77. |
Նկարահանման խցիկի պայուսակ |
1 |
81000 |
78. |
Մարտկոց «Պանասոնիկ» |
1 |
18900 |
79. |
Միկրոմիկրոֆոն |
1 |
35600 |
80. |
Տեսասարք «15-550» |
18 |
1927080 |
81. |
Տեսասարք «15-655» |
1 |
107060 |
82. |
Տպիչ սարք 890 |
1 |
246750 |
83. |
Անխափան հոսանքի սարք 420 |
5 |
652310 |
84. |
Թվային պրոյեկտոր |
1 |
3010875 |
85. |
Տեղեկությունների արխիվացման սարք |
3 |
231525 |
86. |
Զիպ սկավառակ |
38 |
326500 |
87. |
Տեսաներածիչ 6200 |
1 |
269000 |
88. |
Երկաթյա պահարան |
2 |
37393 |
89. |
Գրամեքենա «Մոսկվա» |
2 |
20706 |
90. |
Հաշվիչ մեքենա «ԼԿ-44» |
2 |
21234 |
91. |
Համակարգիչ «Պենտիում»` տպիչի հետ |
1 |
1226438 |
92. |
Գրապահարան |
2 |
110376 |
93. |
Աթոռ` պտտվող, մեծ |
1 |
62714 |
94. |
Աթոռ` մետաղյա, սև |
12 |
331128 |
95. |
ՀՀ համաճարակային քարտեզ |
1 |
345030 |
96. |
Գրասեղան` մեծ |
1 |
159000 |
97. |
Լազերային տպիչ սարք 4050 |
5 |
4725000 |
98. |
Ղեկավարի սեղան 220 |
2 |
870000 |
99. |
Շարժական կլոր սեղան |
2 |
400000 |
100. |
Գրասեղան մեծ |
3 |
439350 |
101. |
Գրասեղան |
1 |
121200 |
102. |
Նիստերի սեղան |
1 |
265688 |
103. |
Ղեկավարի կաբինետ |
1 |
769812 |
104. |
Բազկաթոռ |
1 |
138521 |
105. |
Բազկաթոռ |
2 |
955376 |
106. |
Սկաներ Ֆ 1210 |
1 |
41672 |
107. |
Հեռախոս «Ալկատել 4200» |
2 |
600000 |
108. |
Հեռախոս «Գրուֆիլ 4035» |
2 |
70000 |
109. |
Հեռախոս «Աուդինս-12» |
32 |
160000 |
110. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3129» |
1 |
5440692 |
111. |
Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
1 |
3657500 |
112. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |
1 |
171000 |
113. |
Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
1 |
3418870 |
114. |
Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
42 |
94201842 |
115. |
Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
1 |
3007114 |
116. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
4 |
9300822 |
117. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-31» |
1 |
3229050 |
118. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-31» |
1 |
2946281 |
119. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |
2 |
6775000 |
120. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
1 |
3740000 |
121. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3129» |
3 |
7930891 |
122. |
Մարդատար ավտոմեքենա «Հոնդա» |
1 |
11647900 |
123. |
Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21113» |
2 |
6153846 |
124. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |
1 |
6660000 |
125. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-2705-242» |
1 |
4012365 |
126. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-2705-242» |
3 |
15267577 |
127. |
Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-2705-242» |
1 |
4034625 |
128. |
Միկրոավտոբուս «ԳԱԶ-322132» |
2 |
4665514 |
129. |
Շենք-շինություն |
|
40775850 |
|
Ընդամենը |
|
410094520 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 13.01.05 N 101-Ն)
Հավելված N 5 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 13.01.05 N 101-Ն)
|
Հավելված N 6 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՏԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 13.01.05 N 101-Ն)
|
Հավելված N 7 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՏԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 13.01.05 N 101-Ն)