ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 19-ի N 123-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 123-Ն որոշմամբ ավելացված երկու հաստիքային միավորների համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով հատկացնել 3,072.0 հազ. դրամ, այդ թվում` 2014 թվականի առաջին եռամսյակում` 310.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 1,231.6 հազ. դրամ, ինն ամսում` 2,153.2 հազ. դրամ և տարում` 3,072.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 24 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 277-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | |||||||
ՄԱՍ Բ։ Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||||||||
1001 |
ԱԾ02 | |||||||||||||
Քանակական |
Մշակված չէ |
X |
X |
X |
X |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||
Որակական |
Մշակված չէ |
X |
X |
X |
X |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
X |
X |
X |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
310.0 |
1,231.6 |
2,153.2 |
3,072.0 | ||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 277-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժին/խումբ/դաս) |
Ծառայություններ | |
1001 |
ԱԾ02 |
Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի, գնման և աջակցության ծառայություններ |
3,072.0 | |
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |