ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1432-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարչական շենք (Երևան քաղաքի Ահարոնյան 12/3 հասցեում գտնվող` «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզական համալիրի կենցաղային մասնաշենք) ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 181,618.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից փոխառությամբ տրամադրված 70,000.0 հազ. դրամի և հարկային պարտավորությունների գծով 84,020.0 հազ. դրամի չափով վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|