ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 մարտի 2014 թ. |
N 130-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և աջակցման» բառերը փոխարինել «տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման» բառերով.
2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«5. Խորհուրդը ձևավորվում է մինչև 35 անդամի կազմով, իսկ համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի, ինչպես նաև տեղական արդյունաբերողների և գործարարների աջակցման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման Խորհուրդները` մինչև 40 անդամի կազմով:»:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |