ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2013 թվականի N 1231-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ 2014 թվականին շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ապահովել 2014 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`
1) ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.
2) ապահովել 2014 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 27-ի N 1231-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող պետական մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները |
1 |
2 | 3 | 4 |
5 |
ՄԱՍ I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ ՀՀ դատախազություն ՀՀ հատուկ քննչական ծառայություն ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ |
մինչև 2013 թ. դեկտեմբերի 28-ը |
2. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ ՀՀ դատախազություն ՀՀ հատուկ քննչական ծառայություն ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ |
մինչև 2013 թ. դեկտեմբերի 28-ը |
3. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումները ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. փետրվարի 7-ը |
4. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումները կազմելը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. փետրվարի 7-ը |
5. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2015-2017 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումները մշակելը և մանրամասն հիմնավորումներով ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. փետրվարի 7-ը |
6. |
ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնակցությամբ մակրոտնտեսական հարցերով զբաղվող համատեղ աշխատանքային խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2014 թ. փետրվարի 28-ը |
7. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների) |
8. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2015-2017 թթ. ծրագրի նախագիծը մշակելը, գնահատելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. փետրվարի 19-ը |
9. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2015-2017 թթ. ծրագրի նախագծի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ (ըստ անհրաժեշտության) |
մինչև 2014 թ. մարտի 4-ը | |
10. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2015-2016 թթ. ճշգրտված և 2017 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2014 թ. մարտի 11-ը |
11. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների և յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2015-2016 թթ. ճշգրտված և 2017 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ քննարկելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
մինչև 2014 թ. մարտի 18-ը |
12. |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ և ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2015-2016 թթ. ճշգրտված և 2017 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում |
մինչև 2014 թ. ապրիլի 1-ը | |
13. |
Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններ (սույն ժամանա-կացույցի I մասում՝ այսուհետ` գլխադասային մարմիններ) |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ` 1) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2015-2017 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների՝ այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում. 2) քննարկումների անցկացում |
տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
մինչև 2014 թ. փետրվարի 1-ը
մինչև 2014 թ. ապրիլի 22-ը |
14. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն |
մինչև 2014 թ. ապրիլի 30-ը (ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի) | |
15. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
հիմք ընդունելով ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից հաստատված ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2015-2016 թթ. ճշգրտված և 2017 թ. կողմնորոշիչ չափաքանակները` իրենց ոլորտի 2015-2017 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2015-2017 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. ապրիլի 30-ը |
16. |
Գլխադասային մարմիններ |
հիմք ընդունելով ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից հաստատված ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2015-2016 թթ. ճշգրտված և 2017 թ. կողմնորոշիչ չափաքանակները` իրենց ոլորտի 2015-2017 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2015-2017 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները, ընդ որում, ինչպես ամփոփ, այնպես էլ՝ ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. մայիսի 10-ը |
17. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ առողջա-պահության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
առնվազն մեկ ծրագրի գծով բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) մշակում և տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային 2015-2017 թթ. ՄԺԾԾ-ի հայտի հետ միասին |
18. |
ՀՀ պետական կառավարման մարմինների հետ իրենց ՄԺԾԾ-ի հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության) |
մինչև 2014 թ. հունիսի 2-ը | ||
19. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ սույն ժամանակացույցի 18-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ոլորտային մասերի նախագծերը մշակելը և ներկայացնելը |
տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
մինչև 2014 թ. հունիսի 10-ը |
20. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ սույն ժամանակացույցի 18-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ոլորտային մասերի նախագծերը (ծախսային ռազմավարության) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. հունիսի 20-ը |
21. |
Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ սույն ժամանակացույցի 18-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ոլորտային մասերի նախագծերի (ծախսային ռազմավարության), այդ թվում` համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2015-2017 թթ. ֆինանսավորման չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. հունիսի 20-ը |
22. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թ. հուլիսի 3-ը |
23. |
ՀՀ կառավարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում |
մինչև 2014 թ. հուլիսի 10-ը | |
24. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի գիտություն |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2014 թ. հուլիսի 18-ը |
Մաս II. Հայաստանի Հանրապետության 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
25. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ |
մինչև 2014 թ. հունվարի 21-ը |
26. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2011-2013 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
մինչև 2014 թ. փետրվարի 11-ը |
27. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
համայնքների՝ 2015 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2014 թ. փետրվարի 14-ը |
28. |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն բնապահպանական ծրագրեր ներկայացրած ՀՀ համապատասխան համայնքներ |
ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում |
29. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2013 թվականի ելակետային տվյալների` ՀՀ մարզպետարաններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվելու համար ժամկետների սահմանում |
ՀՀ մարզպետարաններ |
մինչև 2014 թ. ապրիլի 2-ը |
30. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2015 թվականի ծրագրային հայտեր ստանալը, քննարկելը, ամփոփելը և ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմիններ |
մինչև 2014 թ. հուլիսի 1-ը (ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամանակացույցի) |
31. |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ` ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
մինչև 2014 թ. հուլիսի 18-ը |
32. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)` համաձայնեցված ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցել` վերջիններիս համակարգին վերաբերող` ՀՀ մարզպետների` 1) կողմից իրականացվող ծրագրերի գծով և` 2) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների` 2015 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմիններ |
մինչև 2014 թ. հուլիսի 18-ը |
33. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, բնակչության պետական ռեգիստրի հիման վրա հանրապետության հաշվառված բնակչության թվի` ըստ համայնքների ելակետային տվյալների տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. հուլիսի 18-ը |
34. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. հուլիսի 18-ը |
35. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմիններ |
ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված ծախսերի չափաքանակների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների` 2015 թվականի ծրագրային հայտերի քննարկում |
մինչև 2014 թ. հուլիսի 25-ը (ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամանակացույցի) | |
36. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի` 2015 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով, ինչպես նաև տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) կազմելը՝ հաշվի առնելով նաև 35-րդ կետով նախատեսված քննարկումների արդյունքները, և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. օգոստոսի 5-ը |
37. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ, (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների մասին հայտերը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. օգոստոսի 5-ը |
38. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ, ՀՀ կենտրոնական բանկ |
օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2015 թվականին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. օգոստոսի 5-ը |
39. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2015 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2014 թվականի համար հաստատված, սպասողական և 2013 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. օգոստոսի 5-ը |
40. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
հարկային եկամուտների և պետական տուրքի (ըստ առանձին հարկատեսակների) գծով 2015 թվականի բյուջետային եկամուտների գնահատականների տրամադրում (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող լրացուցիչ բյուջետային եկամուտների գումարները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. օգոստոսի 5-ը |
41. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն (ՀՀ մարզպետա-րանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում |
42. |
ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ, ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կառավարության 2015 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2015 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. օգոստոսի 22-ը |
43. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով) |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2015 թվականի գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված դեպքում) |
44. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով), ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թ. սեպտեմբերի 5-ը |
45. |
ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի հետ |
մինչև 2014 թ. սեպտեմբերի 16-ը | ||
46. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 45-րդ կետում նշված քննարկումների արդյունքները հաշվի առնելով` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թ. սեպտեմբերի 22-ը |
47. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 45-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերը մշակելը և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնելը` հավանություն ստանալու համար, այդ թվում` 1) ՀՀ կրթության և գիտության նախարարություն` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2015 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը. 2) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2015 թվականի ծրագրի նախագիծը. 3) ՀՀ առողջապահության նախարարություն` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Առողջապահության պետական նպատակային 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծը. 4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծը, բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծը. գ. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Զբաղվածության կարգավորման 2014 թվականի պետական ծրագրի նախագիծը. 5) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի նախագիծը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թ. սեպտեմբերի 22-ը |
48. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2015-2017 թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկված և 2015 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերը մշակելը և անհրաժեշտության դեպքում դրանք ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թ. սեպտեմբերի 22-ը |
49. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը |
50. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թ. սեպտեմբերի 24-ը |
51. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
մինչև 2014 թ. սեպտեմբերի 25-ը | |
52. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2014 թ. հոկտեմբերի 1-ը |
53. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութեր ներկայացնելը |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2014 թ. հոկտեմբերի 2-ը |
54. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում |
ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
55. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների հրավերի հրապարակում |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
56. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում |
ՀՀ կառավարության կողմից 2015 թ. պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն հաջորդող օրը | |
57. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն (ՀՀ մարզպետարանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում |
58. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսային ծրագրերի գծով հատկացումները տարածքային բաշխման ներկայացնելը (առանձնացված՝ ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2014 թ. հոկտեմբերի 18-ը |
59. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանի կազմման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |