ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«13» օգոստոսի 2021 թվականի ԹԻՎ 4 ՆԻՍՏԻ N 18-Ն
ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սևքար համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ավելացնել 2.205,000 /երկու միլիոն երկու հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ, որպես «ընթացիկ սուբվենցիա»:
2. Բյուջեի ծախսային մասի 01-01-01-51 հատվածի 4251 հոդվածով 2.205,000 /երկու միլիոն երկու հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամը նախատեսել համայնքային սեփականություն հանդիսացող 16-րդ փողոցի թիվ 4 շենքի 2-րդ հարկի ընթացիկ նորոգման աշխատանքները կատարելու համար։
3. Սևքար համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ավելացնել 995,000 /ինը հարյուր իննսունհինգ հազար/ ՀՀ դրամ, որպես «Կապիտալ սուբվենցիա»։
4. Բյուջեի ծախսային մասի 06-03-01-51 հատվածի 5113 հոդվածով 995,000 /ինը հարյուր իննսունհինգ հազար/ ՀՀ դրամը նախատեսել համայնքի 28-րդ փողոցի խմելու ջրագծի 100 մետր երկարության հատվածի վերանորոգման աշխատանքները կատարելու համար։
5. Սևքար համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ավելացնել 1.300,000 /մեկ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ որպես «Կապիտալ սուբվենցիա»։
6. Բյուջեի ծախսային մասի 06-03-01-51 հատվածի 5113 հոդվածով 1.300,000 /մեկ միլիոն երեք, հարյուր հազար/ ՀՀ դրամը նախատեսել համայնքի գյուղամիջյան զբոսայգու վերանորոգման աշխատանքների կատարման համար։
7. Սույն որոշումները ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։
Կողմ (4)
|
դեմ (0) | ձեռնպահ (0) |
Դավթյան Վիգեն |
||
Երիցյան Վարդան
|
||
Հովսեփյան Պարույր
|
||
Փարսադանյան Մերուժան |
ՀամայնքԱՊԵՏ |
Թ. Թելոյան |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: