ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» փետրվարի 2021 թվ. ԹԻՎ 5-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունն.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 25-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ |
դեմ |
ձեռնպահ |
1. Վ. Թովմասյան 2. Վ. Մանուկյան 3. Դ. Դարբինյան 4. Հ. Դարբինյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ա. Ավետիսյան |
Հավելված ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ավագանու 2021 թ. փետրվարի «10»-ի թիվ 5-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Վարչական բյուջե տարեսկզբի ազատ մնացորդը՝ 303.700/երեք հարյուր երեք հազար յոթ հարյուր դրամ/ ՀՀ դրամ ուղղել ֆոնդային բյուջե և տալ 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5113 հոդվածին:
2. Բյուջեի պահուստային ֆոնդը՝ 8.750.000/ութ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար դրամ/ՀՀ դրամը հատկացնել ֆոնդային բյուջե և ուղղել հետևյալ հոդվածներին՝
1) Բյուջեի 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5113 հոդվածը ավելացնել 2.000.000 /երկու միլիոն / ՀՀ դրամ:
2) Բյուջեի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 5122 հոդվածը ավելացնել 100.000/մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:
3) Բյուջեի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 5129 հոդվածը ավելացնել 500.000/հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ:
4) Բյուջեի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 5134 հոդվածը ավելացնել 150.000/մեկ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ:
5) Բյուջեի 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5113 հոդվածը ավելացնել 2.500.000/երկու միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ:
6) Բյուջեի 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5129 հոդվածը ավելացնել 3.500.000/երեք միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2021 թվական: